Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Սպասում ենք Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Վաշինգտոնում մարտի 19-ին նախանշված ԱՄՆ-Հայաստան առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ կապված աշխատանքային խմբի նիստի անցկացումը: «Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը եւ ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Ռոբերտ Լայթիզերի գլխավորած ԱՄՆ առեւտրի պալատին, որը հյուրընկալելու է ամերիկահայկական աշխատանքային խմբի նիստը, կառուցողական մթնոլորտում քննարկելու առեւտրային հարաբերությունների ընդլայնմանն…

Արցախ Երբեք Մաս Չէ Կազմած Եւ Պիտի Չկազմէ Ազրպէյճանին

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ արցախեան շարժումի 30-ամեակին առիթով լիբանանեան մամուլին յղեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ ամփոփ կերպով անդրադարձաւ Լեռնային Ղարաբաղի տագնապի յառաջացման` ընդգծելով, որ Արցախի Հանրապետութիւնը 1991-էն անկախութիւն հռչակեց` հիմնուելով Խորհրդային Միութեան օրէնքներուն եւ անկախ պետութեան ստեղծման համար միջազգային օրէնքի դրոյթներուն վրայ: Մարմինը նշեց, որ ի տարբերութիւն բռնատիրական Ազրպէյճանի, Արցախի Հանրապետութիւնը ժողովրդավարական հանրապետութիւն…

Լիբանանի զբոսաշրջության նախարարը Մոնրեալում հանդիպել է հայ համայնքի հետ

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն այցելել է Մոնրեալի Հայ Կենտրոն, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը իրազեկել է Լիբանանում մոտակա ընտրությունների և լիբանանահայերի քվեարկության կարգի մասին:

Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան

Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն, անդրադառնալով Եվրախորհրդարանում փետրվարի 27-ին տեղի ունեցած Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի մասին բարձր մակարդակի քննարկմանը, նշեց, որ Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանում Արցախի հարցով տեղի ունեցած աշխուժությունը: «Քննարկումներին եվրոպացի գործիչների մասնակցությունը բավական ներկայացուցչական էր: Տասնյակից ավելի եվրոպացի պատգամավորներ կամ պատգամավորների խորհրդատուներ համաշխարհային հեղինակություն…

Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի իր ազգային շահերով

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման Հայաստանի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գասպար Կարապետյանը նշեց, որ նման որոշման պատճառը պարզ է ու հստակ: «Թուրքիայի իշխանություններն ունեին մոտ 10 տարի ստորագրելու հայ-թուրքական արձանագրությունները։ Բայց նրանք հրաժարվեցին ստորագրել զուտ քաղաքական կամքի պակասի պատճառով` նախընտրելով շարունակել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական…

Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ

Բրյուսել, 28 Փետրվար 2018 – Փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ) հյուրընկալեցին հանրային քննարկում` ականավոր միջազգային գիտնականների և դիվանագետների մասնակցությամբ: Քննարկման թեման էր միջազգային իրավունքի զարգացումները, բանակցությունների կարգավիճակը և Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առաջարկությունները: Բանախոսների թվում էին ՄԱԿ-ի՝ «Ժողովրդավարական և անաչառ միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ» դոկտոր…

Հայոց ցեղասպանության հարցում Եգիպտոսի խորհրդարանի մեծամասնությունը հայանպաստ դիրքորոշում ունի

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Եգիպտոսի խորհրդարանի մեծամասնությունը հայանպաստ դիրքորոշում ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը` անդրադառնալով Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելուն: «Առջևում ապրիլ ամիսն է, և կրկին պատգամավորները բարձրացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նախորդ տարի զգալի թվով պատգամավորներ ստորագրել էին Հայոց…

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ սենատին նամակ է հղել

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել Սենատի՝ 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին, որում նշվում է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին: «Ֆինանսական օգնությունն անհրաժեշտ է Արցախի ականազերծման և վերականգնման, շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղակայելու վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի…

Հանդիպում հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների եւ լիբանանահայ պետական գործիչների հետ

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամներին։ Հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման,…