Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ ՀՅԴ-ի 127-ամեակին նուիրուած պաշտօնական հանդիսութիւն

Կազմակերպութեամբ Մոնթրէալի «Միհրան Փափազեան» եւ Լաւալի «Սարգիս Զէյթլեան» կոմիտէներուն, 21 Յունուար 2018-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Մոնթրէալի Սուրբ Յակոբ Ազգային վարժարանի «Բաստրմաճեան» սրահին մէջ տեղի ունեցաւ պաշտօնական հանդիսութիւն՝ ՀՅԴ-ի 127-ամեակին առթիւ, ներկայութեամբ Հոգշ. Հայր Վարդան Վրդ. Թաշճեանի, ՍԴՀԿ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչներու, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կ.Կ.-ի ներկայացուցիչ ընկ. Տարօն Տէր Խաչատուրեանի, ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Յակոբ Տէր…

Լավ գիտնականն ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրը կարող է լուծել

Լավ գիտնականը, եթե լավ խորացած է իր ոլորտում և ցանկանում է ձևավորել կոթողային արժեք, ի դեպ կապ չունի, թե որ բնագավառում է՝ արվեստ, հումանիտար գիտություն, թե բնագիտական, միևնույն է՝ ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գիտության, կրթության նախարար Լևոն Մկրտչյանը՝ նկատելով, որ կան բարեգործական ընկերություններ, միջազգային համագործակցություն, համալսարանական…

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահն ամփոփում է Սարգսյան-Մակրոն հանդիպումը

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մարտիրոսյանի խոսքով՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները բարիդրացիական են․ այդ մասին հավաստում են նաև Փարիզում երկու երկրների միջև եղած հանդիպման ընթացքում հնչած մտքերը: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ առաջին անգամ էին երկու երկրների նախագահները հանդիպում, և, կարծես թե, այն շատ լավ է անցել: «Ֆրանսիան նոր նախագահ ունի և, կարծես, նա նույնպես…

Արագածոտնի մարզպետը հանձնարարեց առավել ուշադիր լինել քաղաքացիների կողմից ստացված առաջարկների եւ նախաձեռնությունների հանդեպ

Ամենատարբեր հարցերով եւ առաջարկներով մարզպետարան են գալիս քաղաքացիներ եւ ակնկալում գործնական աջակցություն: Լսեք նրանց, ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք բարձրացված հարցերին եւ հնարավորինս օգնեք դրանց լուծումները գտնելու համար,-այսպիսի հանձնարարական տվեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ հունվարի 24-ին իր մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նա նաեւ նշեց, որ հաճախ են ներկայացվում ներդրումային ծրագրերի մասին նախագծեր,…

Սիրիահայերը նույնպես անհանգստացած են

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ ինչպես բոլոր սիրիացիները, այնպես էլ սիրիահայերը անհանգստացած են Աֆրինում թուրքական զինուժի գործողություններից: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես Սիրիայի հետ ցանկացած հարց, որ մտահոգում է սիրիացիներին, մտահոգում է նաև այստեղ ապրող հայերին: «Այսօր Հալեպից ոչ շատ հեռու գտնվող Աֆրինի շրջանը բռնության է ենթարկված, և այսօր պաշտոնապես Սիրիան…

ՀՅԴ 127 ամեակի ժողովրդային խանդավառ հանդիսութիւն` Շուէտի մէջ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 127 ամեակը հանդիսաւոր ու խանդավառ մթնոլորտի մէջ նշուեցաւ Կիրակի 21 Յունուար 2018-ի յետմիջօրէին: «Սարդարապատ» նորաբաց կեդրոնի սրահը նեղ էր արդէն ճշդուած ժամէն առաջ իսկ ժամանած հոծ ժողովուրդին համար: Ուշագրաւ ու մանաւանդ գօտեպնդող երեւոյթ էր երիտասարդութեան տիրական ու մեծաթիւ ներկայութիւնը: Հանդիսութիւնը ձեռնհասութեամբ վարեցին ՀՅԴ ՇԵՄ-ի ընկերներ` Գոհար Յակոբեան եւ Սերոբ Պապափիլաւեան: Բացման խօսքով…

Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դեր ունի երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում

Ֆրանսիայում ներկայում ապրում է մոտ 500 հազար հայ: Նրանք բնակվում են Ֆրանսիայի գրեթե ամբողջ տարածքում՝ Փարիզ, Մարսել, Լիոն, Վալանս, Կանն, Սեն Ռաֆայել, Լա Սիոտա և այլ քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, եթե նախկինում հայերը կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, ապա այսօր այնպիսի վայրերում են բնակվում, որտեղ տարիներ առաջ…

Արցախում Արմեն Սարգսյանի առջև պահանջներ կներկայացնեն

Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածուի անունը: Ինչպես եւ սպասելի էր` թեկնածուն նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սակայն վերջինս Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի շտապել իր համաձայնությունը հայտնել՝ մտածելու ժամանակ խնդրելով: Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Շատ կարեւոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես…

Հարաբերական անդորր հաստատվելուց հետո սիրիահայերը սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր

Հարաբերական անդորր հաստատվելուց հետո ի՞նչ վիճակում է հայ համայնքը, ի՞նչ խնդիրների առջեւ է կանգնած եւ ինչպե՞ս է դրանք հաղթահարում։ Այս հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ: – Մինչեւ պատերազմական գործողությունների սկսվելը Սիրիայում քանի՞ հայ է ապրել եւ, մասնավորապես, ո՞ր քաղաքներում: – Մինչ պատերազմը Սիրիայի տարածքում, ենթադրաբար, շուրջ 75-80…

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անպայման խոսելու են Արցախի հարցի մասին

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ նախքան Ստրասբուրգ մեկնելը Հայաստանի նախագահը ժամանելու է Փարիզ, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սա ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային այց է: Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽՎՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում նախատեսված է հունվարի 24-ին:…