Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

ՀՅ Դաշնակցութեան 126-ամեակը Կիպրոսի մէջ

ՀՅ Դաշնակցութեան 126-ամեակը Կիպրոսի մէջ փառաշուք կերպով նշուեցաւ Շաμաթ 26 Նոյեմμերին, Նիկոսիոյ Նարեկ Ազգային Վարժարանի հանդիսասրահին մէջ։ Այս առթիւ, ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէն Հայաստանէն յատկապէս հրաւիրած էր Արցախի ազատագրական պայքարի ազատամարտիկ, պատմութեան եւ ռազմագիտութեան դասախօս, ԼՂՀ նախագահին կողմէ «Արիութիւն» մետալով պարգեւատրուած եւ 2016-ի քառօրեայ պատերազի մասնակից ընկ. Արթուր Եղիազարեանը, որ ներկաներուն փոխանցեց օրուայ պատգամը։ Յայտագրի սկիզբը…

Կրթական ծրագրերը կենսունակ են մեծ շուկաների պահանջարկի համատեքստում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել գիտխորհրդի ընդլայնված նիստին, որտեղ քննարկվել են ՀՀ կառավարության՝ ագրոկրթության զարգացման հանձնարարականի շրջանակում ագրոմասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի վերլուծությանն ու վերանայման առնչվող մի շարք հարցեր: Համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանի զեկուցմամբ՝ վերջին երկու շաբաթների ընթացքում բուհում կազմակերպվել են ակտիվ քննարկումներ՝ ներգրավելով ոլորտի խոշոր…

Եգիպտոսն առաջին իսլամական պետությունն է, որ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը

Եգիպտոսի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Մազլումյանը Tert.am-ին պատմեց, որ հիմա Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի տեքստն են պատրաստում, որ ներկայացնեն խորհրդարանի նախագահին, որն էլ պետք է հարցը խորհրդարանի օրակարգում ներառի: «Եգիպտոսն առաջին իսլամական պետությունն է, որ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Խնդիրը շատ նուրբ է, հնարավոր է, որ խոչընդոտների հանդիպի, այն…

Ֆրանսայի Աջի թեկնածուները ընդունած են CCAF-ի պատուիրակութիւններ

Ֆրանսայի Աջի նախագահական թեկնածուի նախնական ընտրութեան Ա. շրջանին՝ Կիրակի, Նոյեմբեր 20-ին, լայն յաղթանակ տանելէ ետք իր վեց մրցակիցներուն դէմ, Ֆրանսուա Ֆիյոն Նոյեմբեր 27-ին՝ Բ. շրջանին ա՛լ աւելի մեծ տարբերութեամբ յաղթեց իր մրցակիցին՝ Ալէն Ժիւփէին: Ֆիյոն ստացաւ ձայներու 66,5%-ը, իսկ Ժիւփէ՝ 33,5%-ը: Նոյեմբեր 25-ին, ընտրապայքարի վերջին օրը, յաջորդաբար երկու թեկնածուները՝ Ժիւփէ եւ Ֆիյոն ընդունած են Ֆրանսահայ…

Նոր Սահմանադրություն՝ հանուն պետականության ամրապնդման, ժողովրդավարության եւ միասնականության

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի Հայտարարությունը 2016թ. նոյեմբերի 8-ին հրապարակված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը համահունչ է օգոստոսի 16-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին։ Հայեցակարգի մասին Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը օգոստոսի 29-ին հրապարակեց իր տեսակետը, որի մեջ մասնավորապես նշվել է. «Հայեցակարգում ներկայացված առաջարկները ստեղծում են գերկենտրոնացված նախագահական – գործադիր իշխանություն, որի համար խորհրդարան –…

Մենք քննարկում ենք կառավարման մոդելի հարցը, երկրորդական է՝ ով կղեկավարի, ով կկառավարի

Արցախի Հանրապետությունում Սահմանադրության փոփոխությունը, որը ենթադրում է կիսանախագահական համակարգից անցում կատարել նախագահական համակարգին, «Հայ Յեղափոխական Դաշնակցության» համար առանցքային է: Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն ասաց, որ Սահմանադրության նախագծի հանրային քննարկման փուլն ավարտվել է, այն ներկայացված է ԼՂ նախագահին: «Դաշնակցությունն Արցախի կառույցի մակարդակով համապատասխան հանդիպում ունեցել…

Հայրենիքի համար նվիրատվությունը յուրօրինակ զինվորագրում է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ընթացքում քիչ առաջ ելույթ է ունեցել այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Հանրապետության փոխվարչապետը խոսել է համահայկական դրամահավաքի կարևորության մասին՝ նշելով, որ հայրենիքի համար նվիրատվությունը յուրօրինակ զինվորագրում է նշանակում: «Ապրիլյան պատերազմից հետո առաջին գծում պաշտպանության մեջ նոր վերանայումներ են կատարվել։ Բավական շատ աշխատանք է տարվել,…

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը սենատոր Քըրքին կպարգևատրի Ազատության շքանշանով

ԱՄՆ արևելյան տարածաշրջանի Հայ Դատի հանձնախումբն Իլինոյսից սենատոր Մարկ Քըրքին կպարգևատրի իր բարձրագույն` հեղինակավոր Ազատության շքանշանով: Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 3-­ին: «Մենք հպարտ ենք մեծարելու սենատոր Քըրքին: Ավելի քան 16 տարի է Մարկ Քըրքը եռանդուն կերպով աշխատում է զարգացնելու հայ­ ամերիկյան հարաբերությունների առաջնահերթ ուղղությունները: Նա մեծ ջանքեր է գործադրել ԱՄՆ-­ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ,…

Դաշնակցութեան Կոչը՝ Ի Նպաստ «Հայաստան» Հիմնադրամի Թելեթոնին

Նոյեմբեր 24-ին տեղի ունենալիք «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Թելեթոնին, Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի անունով ելոյթ պիտի ունենայ Ժան Գոսագեան: Ստորեւ՝ Գոսագեանի ելոյթին բնագիրը. Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ ժողովուրդը իր երեք հազարամեայ պատմութեան ընթացքին, բազմաթիւ առիթներով հասած է ազգովին ոչնչացման եզրին եւ ապա հրաշքով յարութիւն առած ու բարգաւաճած: Ինչպէս օրինակ՝ 1915ին սկսած Ցեղասպանութիւնը եւ անոր յաջորդած Հայաստանի…

Շիրակի մարզի և Ուլյանովսկի նահանգի միջև ստորագրվել է 2016-2018 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ փաստաթուղթ

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանի և Ուլյանովսկի նահանգի կառավարության միջև 2009 թ-ին կնքված Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում 2016-2018 թթ. միջոցառումների ծրագրի ստորագրման արարողություն: Փաստաթուղթը ստորագրել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը: Արարողությանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի…