
2016 թվականի հոկտեմբերին 22-23-ին Երեւանում գումարվեց ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցեցին Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ղեկավար մարմինների ներկայացուցիչները, ինչպես եւ մամլո պատասխանատուները: Խորհրդաժողովի օրակարգում էին Հայաստանում համակարգային բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կառավարության վերջին փոփոխություններին վերաբերող հարցերը: Առանձնահատուկ կարեւորեց Հայաստանում բարեփոխումների ընթացքը հանրության համար տեսանելի դարձնելու, առաջիկա համապետական ընտրությունները օրինականության ու ժողովրդավարության առումով անխոցելի իրականացնելու անհրաժեշտությունը: Խորհրդաժողովն…















