Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հրանտ Մարգարյան. «Հայաստանում պետք է որակական իշխանափոխություն սկսենք հենց Վանաձորից»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Վանաձորում Վանաձորի ավագանու սեպտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի վերջին օրը շուրջ երեք հազար վանաձորցիներ հավաքվել էին քաղաքի կենտրոնական մարզադահլիճում՝ իրենց զորակցությունը հայտնելու Դաշնակցության թեկնածուներին։ Հավաքը թեեւ նախընտրական էր, սակայն ավելի շատ խոսվեց Հայաստանի Հանրապետության անկախացման 25-ամյակի մասին։ Անկախության հոբելյանին ու Վանաձորին իր խոսքում անդրադարձել է նաեւ հավաքին ներկա ՀՅԴ…

Կոչ եմ անում երկու թեկնածուներին էլ պայքարել հայ համայնքի աջակցության համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չի սատարելու ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, քանի որ ո՛չ Քլինթոնը, ո՛չ էլ Թրամփը հստակ հայտարարություն չեն արել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այսպիսի մեկնաբանություն տվեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վարչության անդամ Քենեթ Խաչիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում ամերիկահայ համայնքի և հայկական կազմակերպությունների դիրքորոշմանը վերաբերող…

ՀՅԴ-ի դիրքորոշումը ԼՂՀ կարգավորման հարցում տարբերվում է ՀՀԿ-ի կեցվածքից

«Մեր համագործակցության համաձայնագիրը ՀՀԿ-ի հետ Արցախի հարցի լուծման կետեր չի ընդգրկում, դրա համար էլ ՀՅԴ-ի կեցվածքն ընդհանուր առմամբ մեկ է, կարելի է հայտարարությունների մեջ շեշտադրումների տարբերություններ անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Հիշեցնենք, որ Ազգային երեք կուսակցություններ՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցության…

Արամ Համբարյանը պարգեւատրվել է «Ասպետ»-ի շքանշանով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այցելել է Վաշինգտոնում Ամերիկայի Հայ Դատի գրասենյակ: Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Արամ Ա-ի այցը քաջալերում և նոր թափ է հաղորդում իրենց աշխատանքներին: Վեհափառ Հայրապետն իր հերթին գնահատել է Միացյալ Նահանգներում Հայ Դատի գրասենյակի տարած աշխատանքները: Նորին Սրբությունն ուշադրության է արժանացրել Արամ Համբարյանի անխոնջ ջանքերն…

Քննարկվել են ծրագրային հավատարմագրման հնարավորությունները

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած պետական և ոչ պետական ՀՀ բուհերի պրոռեկտորների հետ, որին մասնակցել է նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Հանդիպման նպատակն էր նախարարին ներկայացնել բուհերում կլաստերային աուդիտ անցկացնելու համար մշակված համատեղ ծրագիրը: Նախարարն անդրադարձել է բուհերի…

Մենք դյուրին պայմաններ ենք ուզում ստեղծել վարչապետի համար

«Դաշնակցություն» կուսակցությունը, ըստ էության, պահպանեց իր երեք պորտֆելները կառավարությունում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, որ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ բավականին կոշտ գնահատական էր տվել Կարեն Կարապետյանի առաջին նիստը վարելուց հետո և նշել՝ թող շոուներ տեղի չունենան: Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո ՀՅԴ- ՀՀԿ և Կարեն Կարապետյան հարաբերություններում,…

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` նշելով, որ նախնական տվյալներով հոկտեմբերի 7-ն է նշված: «Ինչպես գիտեք ամռանն օրենքի քվեարկությունից հետո ստեղծվել էր հատուկ հանձնախումբ, որը պետք է ներկայացներ պատգամավորների առաջարկությունները: Եղան պատգամավորներ, որոնք գտնում…

Ազատության մրցանակ` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար

Հայ դատի ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբը Ազատության մրցանակ է շնորհել Գերմանիայի խորհրդարանի ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին` անհատապես և ողջ Բունդեսթագին` Թուրքիայի կառավարության ճնշմանը դիմագրավելու քաջության ու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: «Օզդեմիրը և Գերմանիայի Բունդեսթագն արժանի են մեր բարձրագույն պարգևին` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը պաշտպանելու իրենց…

Սեմինար-բանակում եւ երդման արարողություն՝ Վանաձոր քաղաքում

Սեպտեմբերի 23-25 -ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցությանը անդամակցած նորագիրների համար նախատեսված ծրագրով երկրորդ սեմինար- բանակումը: Բանակումի ավարտին տեղի ունեցավ երդման արարողություն, ՀՅ Դաշնակցության շարքերը համալրեցին շուրջ երկու տասնյակ նոր ընկերներ:

Կերտենք ա՛յն Անկախ Հայաստանը զոր կ՛երազէին պայքարի ճամբուն վրայ նահատակուած մեր անմահ հերոսնեը

Յայտարարութիւն Համայն հայութիւնը այս օրերուն կը նշէ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակը, որոնք ձեռք բերուեցան համայն հայութեան ջանքերով, ազնուագոյն զաւակներու զոհաբերութեամբ եւ հայրենի ու սփիւռքեան ներուժի համախմբումով: Անկախութեան ձեռքբերման մէջ անառարկելի է նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ներդրումը, 88 թուականին հրապարակ նետած «Դէպի Երկիր» կարգախօսէն սկսեալ, իր արժանաւոր զաւակներու անմնացորդ զոհաբերութեամբ եւ…