Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Պահանջելով Ծրագիրի Ամբողջական Գործադրութիւնը` Կ՛առկախուի Աղբերու Ընդունումը Պուրճ Համուտի Մէջ

Երէկ երեկոյեան ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն իր գումարած նիստին ընթացքին որոշեց ցնոր տնօրինութիւն առկախել աղբերու ընդունումը Պուրճ Համուտի մէջ յատկացուած յատուկ հողամասին վրայ, ուր պիտի կառուցուի տեսակաւորուած աղբի թափօններու թաղման վայրը, եւ հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը: Հաղորդագրութիւն 17 յուլիս 2015-ին Նաամէի աղբանոցին փակումով Լիբանան մուտք գործեց մութ փակուղի մը, երբ Նաամէի աղբանոցը փակուեցաւ, առանց աղբերու հարցը…

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն առաջարկում է սուպերնախագահական մոդել

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում ներկայացված 5 խմբակցություններից 2-ը կողմ են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկված՝ նախագահական մոդելին անցում կատարելու դրույթին, 2-ը՝ դեմ, իսկ 1-ը՝ վերապահումներ ունի ներկայացվածի վերաբերյալ: Կիսանախագահական մոդելից նախագահական մոդելին անցում կատարելու տարբերակին կողմ են ԼՂ ԱԺ մեծամասնություն կազմող «ժողովրդավարություն» ու «Հայրենիք» խմբակցությունները: Դեմ են՝ «Դաշնակցություն» ու «Վերածնունդ» խմբակցությունները, իսկ «Շարժում-88»-ը, թեև կողմ է…

Մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության համահայաստանյան բանակումը՝ ի հիշատակ Վահան Հովհաննիսյանի

Հանրապետության տարբեր մարզերից ավելի քան 100 պատանիներ այս շաբաթը կանցկացնեն ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության՝ Քանաքեռավանում գտնվող բանակավայրում: Մեկնարկել է միության համահայաստանյան բանակումը: Այստեղ երեխաներն ապրելու են բանակային առօրյայով ու խստությամբ: Բանակումի բոլոր մասնակիցները կազմ-պատրաստ շարված են, ամենակարեւոր պահն է. ափերը՝ բռունցք դարձրած, գլուխները՝ բարձր: Հաջորդիվ դրոշի արարողությունն է: Այսպես մեկնարկեց ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության՝ այս…

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը կոչ է անում հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին` աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժողովրդավար ճանապարհով ինքնորոշման համամարդկային գաղափարների ու մարդու հիմնարար իրավունքների վրա հիմնված կայուն լուծմանը: «ԱՄՆ-ը և միջազգային միջնորդները պետք է մերժեն խորապես սխալ ու անխոհեմ Մադրիդյան սկզբունքները, որոնք իրենցից ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից ռազմավարական ու…

Բժիշկներին պատանդ պահելն անթույլատրելի է

«Ես նման բան չեմ էլ լսել, դա լուրջ ու մեծ վրդովմունք է առաջացնում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն, արցախյան պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված զինված անձանց կողմից բժիշկների պատանդ վերցնելուն: Տոնոյանի գնահատականով, օգնություն ցուցաբերելու համար գնացած բժիշկներին պատանդ վերցնելը անտրամաբանական է, անհասկանալի ու անթույլատրելի: «Հասկանալի է, որ երկուստեք խնդիրներ կան,…

Ավստրալահայ համայնքի հավաքագրած գումարով Արցախի բանակի համար սարքավորումներ կգնվեն

Ավստրալիայում անցկացված Արցախի զորակցությանը նվիրված թելեթոնի ընթացքում հավաքագրվել է 112 հազար դոլար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը` ընդգծելով, որ բավական ակտիվ մասնակցություն է գրանցվել: «Ընդհանուր առմամբ, ֆինանսական փոխանցումներն Ավստրալիայի հայ համայնքից էին: Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ Ավստրալիայի հայերը ցուցաբերեցին առատաձեռնություն եւ բարություն Արցախի ժողովրդի համար:…

Առանց Ստեփանակերտի մասնակցության հնարավոր չէ լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Կարծում են Մոսկվայի կլոր սեղանի մասնակիցները «Արգումենտի ի ֆակտի» գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղն այսօր. հայացք հյուսիսից» կլոր սեղանը, որի մասնակիցները քննարկեցին 1994 թ. մայիսին ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի կնքման հարցում Ռուսաստանի դերը, քառօրյա պատերազմից հետո իրավիճակը Հարավային Կովկասում, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները և…

Հայ Դատը կոչ է արել ամերիկահայությանը` պատրաստ լինել օգնելու Թուրքիայի հայերին

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող հայերին՝ ուշադիր հետևել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ լինել՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել այնտեղ ապրող հայերին: ANCA-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում Ամերիկայի Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նշել է, որ ն իր տեսաուղերձում մասնավորապես ասել է. «Եթե մեր համայնքի անվտանգությանը սպառնալիքներ լինեն, մենք…

Ասոցացման պայմանագրի նմանությամբ մի պայմանագրի նախաշեմին ենք

«Երկրի հարցը» հաղորդման ընթացքում Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ քննարկվել է ՀՀ-ԵՄ ներկա հարաբերություններն ու հեռանկարները: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա փուլի մասին՝ հյուրը նշել է, որ նկատվում է որոշակի ջերմացում. «Վերջին շրջանում՝ նախորդող երկու-երեք տարիներին, սեպտեմբերի երեքի հայտարարություններից հետո բավական ժամանակ անցավ, և երկու կողմերը, թե՛ ԵՄ, թե՛ Հայաստանը կամաց-կամաց հարաբերությունները…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահներին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահների պաշտոնում Ջեքի Սփայերի եւ Դեւիդ Վալադոյի նշանակվելու փաստը: Նրանք գործունեություն կծավալեն ներկայիս համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ռոբերտ Դոլդի, ինչպես նաեւ հանձնախմբի փոխնախագահներ Ադամ Շիֆի եւ Դեւիդ Տրոտի հետ, հաղորդում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներ Դոլդին եւ Փալոնին…