Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Մոսկվայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված երեկո

Ապրիլի 13-ին Մոսկվայում՝ Գրողների կենտրոնական տան մեծ դահլիճում, տեղի կունենա «Հիշում եմ և պահանջում» խորագրով ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Այն «Ռուս-հայկական համագործակցության» (նախագահ` Յուրի Նավոյան) և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային շարժան (գեղարվեստական ղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդին) համատեղ ձեռնարկն է, որը բխում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում համագործակցելու…

Բողոքի ակցիաներ Ստրասբուրգում` ՄԻԵԴ-ի, ԵԽ-ի և Ադրբեջանի ներկայացուցչության դիմաց

Այսօր Ստրասբուրգում հայ համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել և իրենց զայրույթն ու բողոքն էին արտահայտում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի և սադրիչ գործողությունների դեմ։ Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, բողոքի ակցիայի մեկնարկը Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց էր: ՄԻԵԴ դիմաց բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդական միության անդամներն իրենց խոսքը ուղղեցին հավաքվածներին։ «Հայ զինվորի…

Բողոքի ցոյց Գանատայի մէջ Ատրպէյճանի դեսպանատան դիմաց

Ապրիլ 8-ին, Կէսօրուան ժամը 12-ին, Գանատայի մայրաքաղաք Օթթաուայի մէջ գտնուող Ատրպէյճանի դեսպանատան դիմաց տեղի ունեցաւ բողոքի ցոյց, որուն մասնակցեցան Մոնթրէալէն, Լաւալէն, Թորոնթոյէն, Գէմպրիճէն եւ Օթթաուայէն հայեր։ Ցոյցը կազմակերպուած էր ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան եւ ՀՅԴ «Արմէն Գարօ» ոՈւսանողական Միութեան կողմէ։ Ցոյցի ընթացքին խօսք առին վերոնշեալ կազմակերպութիւններու ներկայացուցիչները եւ բուռն կերպով դատապարտեցին Արցախի խաղաղ բնակչութիւնը հրթոռակոծելու…

Լոս Անջելեսում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի բազմահազարանոց ցույցը վերածվել է նստացույցի

Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առջև տեղի հայերը բազմահազարանոց ցույց են կազմակերպել ընդդեմ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի: Ցույցին մասնակցել է ավելի քան 3500 մարդ, այդ թվում` ամերիկահայ հայտնի երգիչներ, դերասաններ: Ցուցարարները վանկարկել են «Մենք բոլորս Արցախ ենք», «Ոչ մի թիզ հող չենք զիջի»: Ինքնաբուխ ցույցը վերածվել է նստացույցի:

ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» միության՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի ցույցը՝ Ամստերդամում

Ամստերդամում ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» միությունը ցույց է կազամկերպել՝ ընդդեմ ադրբեջականական ագրեսիայի: Ցույցի մասնակիցները ծածանել են եռագույն դրոշներ՝ վանկարկելով «Մենք բոլորս Արցախ ենք», «Ոչ մի թիզ հող չենք զիջի», «Ղարաբաղը Հայաստան է»: Ցուցարարները նաև Արցախում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարի բռնի գործունեությունների մասին տեղեկացնող թռուցիկներ են բաժանե :

ԱՄՆ Կոնգրեսում ավելանում է Ալիևից պատասխան պահանջող կոնգրեսականների ու սենատորների թիվը

ԱՄՆ օրենսդիր մարմնում օրըստօրե ակտիվանում են ապրիլի 1-ից ի վեր Ադրբեջանի գործողությունները դատապարտելու` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, պետքարտուղարությանն ուղղված կոչերը: Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ եթե ապրիլի 1-ին հայկական կողմի վրա ադրբեջանական հարձակումների կապակցությամբ կոշտ հայտարարություններ էին հնչեցրել ներկայացուցիչների պալատի 4 անդամներ, այժմ նրանց թիվը հասել…

Ազրպէյճանի դեսպանը կը մերժէ բանավէճի մասնակցիլ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի այսօր, 7 Ապրիլ 2016,ի երեկոյեան Ֆրանսայի ժամով 7։10-7։30-ին Ազրպէյճանի դեսպանին հետ ուղիղ եթերով տեղի ունենալիք բանավէճը ջնջուած է։ Ազերի դեսպանը քաշուած է եւ վերջին պահուն մերժած է հանդէս գալ Մուրատ Փափազեանի հետ։ Ստորեւ Մուրատ Փափազեանի յայտարարութիւնը. ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԸ ՄԵՐԺԷ ԲԱՆԱՎԷՃԻ ՄԱՍՆԱԿՑԻԼ France24 պատկերասփիւռի կայանը ինծի տեղեկացուց, թէ Ազրպէյճանի դեսպանը…

ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ԼՂՀ ԱԺ հինգ խմբակցություններն այսօր հանդես են եկել միասնական հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ս.թ. ապրիլի 2-ի լուսադեմին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով` Ադրբեջանը կոպտորեն խախտել է 1994թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ պայմանագիրը: Նախորդ տարիներին պաշտոնական Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք վերաբերմունքը հանգեցրել է ադրբեջանական կողմի աննախադեպ…

Այց գիշեր «Զօրաքցինք Արցախին»

Կազմակերպութեամբ ՀՅԴ Աւստրալիոյ Դրօ Կոմիտէի եւ անոր ուղեկիցմիութիւններու այսօր՝ Չորեքղաբթի Ապրիլ ին երեկոյեան ժամը 7:30ինՀայ Մշակութային Կեդրոնէն ներս տեղի պիտի ունենայ ԶօրակցինքԱրցախին խորագրով տեղեկատուական երեկոյ որուն ընթացքինԱրցախի մէջ տեղի ունեցող վերջին իրադարձութիւններուն մասինմանրամասն զեկոյց պիտի փոխանցուի Աւստրալահայ գաղութին: Երեկոյի ընթացքին զեկոյց պիտի փոխանցէ Երկիր Մետիա ընկերակցութեան տնօրէն Գեղամ Մանուկեան ինչպէս նաեւ Աւստրալիոյ մէջ Լեռնային Ղարաբաղի…

Կլոր Սեղան Փարիզում

(Փարիզ, 6 Ապրիլ 2016) – ՀՅԴ Ֆրանսիայի կենտրոնական կոմիտեի որոշմամբ եւ Ֆրանսիայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ, քարոզչական աշխատանքների շրջանակում, ապրիլի 8-ին Փարիզում անց է կացվելու կլոր սեղան` «Թուրքյո ներքաղաքական իրավիճակը եւ փոքրամասնությանց իրավունքները» թեմայով: Կլոր սեղանին հատուկ կերպով հրավիրվել են եւ պետք է մասնակցեն` Թուքիայի Ժողովուրդների Ժողովրդավարական Կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարօ Փայլանը, եւ HDP-ի…