
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: Հանդիպմանն արծարծվել են համապատասխան ոլորտներում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Օգոստոսի 28֊ին, Երեւան է ժամանել Կանադայի խորհրդարանական պատվիրակությունը, որի ղեկավարն է «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ ղեկավար Մաջեդ էլ Շաֆին։ Պատվիրակության կազմում են կանադական խորհրդարանի ստորին պալատի (House of Commons) Պահպանողական կուսակցության պատգամավորներ Ռաքել Էարդըրը (Rachael Harder) եւ Թոնի Կլեմընտը (Tony Clement), ով անցյալում եղել է Օնթարիո նահանգի եւ Կանադայի դաշնային կառավարությունների նախարար։ Պատվիրակությանը ընկերակցում է…

Տնտեսական լրագրողների ակումբն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղը հուլիսի 20-ին «Տեղական ինքնակառավարման խնդիրները Հայաստանում» թեմայով կոնֆերանս է անցկացրել Գյումրիում: Կոնֆերանցսին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, համայնքների ղեկավարներ, ՀԿ բնագավառի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարածքային զարգացման ռազմավարական մոտեցումներին ու համայնքերի…

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հուլիսի 20-ին կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, մարզպետի խորհրդականները եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանն աշխատակազմի անունից շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնավարման կապակցությամբ եւ բեղմնավոր աշխատանքային ընթացք մաղթեց: Այնուհետեւ քննարկվեց ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման եւ այլ նախարարությունների, պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների…
Կրթությունը կարիք ունի որակական փոփոխությունների, և մենք այս մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ հիմք ստեղծեցինք դրա համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` անդրադառնալով կրթության ոլորտի բարեփոխումներին: «Հանրակրթության մեջ ամբողջությամբ ձևակերպվեցին մի քանի ուղղություններ` էլեկտրոնային կրթություն, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթություն, հանրային քննարկման համար կհրապարակվի օտար լեզուների հայեցակարգը, կլինեն խորացված…

Այսօր կառավարության նիստին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նախ ներկայացրեց Գաբրիել Գյոզալյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին, ապա՝ Աշոտ Սիմոնյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագծերը: Այսպիսով` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ…

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով եղել է Վայոց Ձորի մարզում: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Լոքյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրաﬕ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են մարզի խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ: Այցի առաջին կանգառը Զառիթափ…

Նախորդ շաբաթվա վերջին Փարիզում տեղի է ունեցել տարբեր երկրներից ժամանած հայ գործարարների հանդիպումը, որով սկիզբ դրվեց «Համահայկական տնտեսական համախմբում»-ին: Նկատի առնելով աշխարհասփյուռ հայության տնտեսական եւ գործարար հնարավորությունները եւ այդ կարողականությունը համախմբելու եւ առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը` հանդիպման մասնակիցները որոշեցին ստեղծել հայ գործարար ցանց, որի կառավարումը կվստահվի արհեստավարժ ու մասնագիտական հիմունքներով գործող կառույցի։ «Համահայկական տնտեսական համախմբումի»…

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բելգիայի միջև առկա շփումների և տարբեր մակարդակներով համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Բելգիացի խորհրդարանականի խնդրանքով Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Արցախում ժողովրդավարական զարգացումներին։ Հանդիպմանը…