Լուրեր

Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին` մասնավորապես Կոշտ թափոնների կառավարման, Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրերին, ինչպես նաև Սեյսմիկ ապահովության բարելավման…

Ուրուկուայի մէջ նշուեցաւ Հայոց ցեղասպանութեան 101-րդ տարեդարձը

Պատգամաւոր Տանիէլ Ռառիօ ըսաւ “Չի բաւեր ամէն տարի կրկնել որ Ուրուկուայը առաջին երկիրն է որ ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը, ժամանակն է մէկ քայլ առաջ անցնիլ և ըսել թէ, Ուրուկուայը առաջին երկիրն է որ կը ճանչնայ ԼՂՀարապետութեան անկախութիւնը”։ Ուրուկուայի Խորհրդարանի Նախագահութեան և ՀՅԴ Հայ Դատ Յանձնախումբի համատեղ կազմակերպուած Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարեդարձի ոգեկոչման ձեռնարկը, Ապրիլ 25-ին կատարուեցաւ…

Չպետք է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի պես երկրին

Ակցիա Նյու Յորքում Ապրիլի 24-ին Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում տեղի ունեցավ Հայոց Ցեղասանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հազարավոր հայեր հավաքվել էին Նյու Յորքի կենտրոնական հրապարակում՝ պահանջելու Ցեղասպանության ճանաչումը: Ներկաների առջեւ հանդես եկան ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը, Նյու Յորք նահանգից սենատոր Չակ Շումերը, Նյու Ջերսի նահանգից սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ազգությամբ թուրք պրոֆեսոր Ումիթ…

Լոս Անջելեսում 60-հազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել Թուրքիայի հյուպատոսության մոտ

Լոս Անջելեսում ավելի քան 60 հազար մարդ է հավաքվել Թուրքիայի հյուպատոսության մոտ, որոնք իրենց բողոքն են հայտնել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ եւ նշել են Ցեղասպանության 101-ամյակը։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։ Ցույցին, որը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության հանձնաժողովը, մասնակցել են հայկական համայնքի անդամները, ամերիկահայ երիտասարդության ներկայացուցիչներ, դաշնային եւ տեղական իշխանության մարմինների մի…

Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 23-ին, Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչները նշել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Վաշինգտոնում ՀՀ դեսապանատան ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ` հարյուրավոր ակտիվիստներ, երիտասարդական միության անդամներ, սկաուտներ և սովորական քաղաքացիներ հավաքվել են դեսպանատան տարածքում գտնվող` Ցեղասպանության հուշահամալիրի մոտ: Դեսպանատան կայքը նշում է, որ մինչ միջոցառումը ներկաները բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ԱՄՆ Հայ Դատի գրասնեյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի…

Լիբանանահայությունը պահանջում է

Ապրիլի 23-ին, Լիբանանում Թուրքիայի դեսպանատան առաջ լիբանանահայ երիտասարդությունը եւ ուսանողությունը մերժեց Թուրքիայի հակահայ քաղաքականությունը, պահանջեց Հայոց ցեղասպանության ճանաչում եւ հայության արդար իրավունքների հատուցում:

Այսօր Ազատության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 23-ին երեկոյան ժամը 19:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների կազմակերպած ավանդական ջահերով երթը: Ջահերով և մոմերով երթը կուղևորվի Ծիծեռնակաբերդ` Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին դրոշներ խոնարհելու:

Արցախին ուղղված նվիրատվությունների վերջին տվյալները

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրում է. «18.04.2016թ. դրությամբ ԼՂՀ կառավարության նախաձեռնությանը միացել է ևս 265 իրավաբանական հիմնարկ-ձեռնարկություններ և հայրենակիցներ: 18.04.2016 թ. դրությամբ ԼՂՀ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 3.140.474.000 ՀՀ դրամ: 18.04.2016թ. հաշվեհամարը համալրվել է 352.530.000 ՀՀ դրամով: Սիրելի հայրենակիցներ, հաճախ եմ ստանում նամակներ գումարի նպատակային ծախսի վերաբերյալ: ԼՂՀ կառավարությունը վերանայելով…

«Սոցինտերնի» փոխնախագահ Մարիո Նալբանդյանն այցելել է առաջնագիծ

Այս օրերին Արցախում է նաեւ աշխարհի սոցիալիստական կուսակցությունների խոշորագույն միավորման՝ «Սոցինտերնի» փոխնախագահ, Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը։ Շուշիի առանձնակի գումարտակի երբեմնի մարտիկների տեղակայման վայր այցելած Մարիո Նալբանդյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է «Սոցինտերնի» իր գործընկերներին ճշգրիտ ձեւով փոխանցել իրավիճակը։ Մարիո Նալբանդյանն այցելել է նաեւ առաջնագծի այլ հենակետեր։ Մանրամասները՝ տեսանյութում yerkirmedia.am

Լոնդոնի հայ երիտասարդները բողոքի ակցիա կանկացնեն Ադրբեջանի դեսպանության առջև

Լոնդոնյան «Խանասոր» Հայկական երիտասարդական դաշնությունը ապրիլի 15-ին բողոքի ակցիա կանցկացնի Միացյալ Թագավարությունում Ադրբեջանի դեսպանության առջև: Լոնդոնում հայ երիտասարդներն իրենց համերաշխությունը կհայտնեն հայրենիքի սահմանները հսկող զինվորներին և բողոքի ձայն կբարձրացնեն Ադրբեջանի քրեական ռեժիմի դեմ: Խաղաղ հավաքը կմեկնարկի տեղական ժամանակով 18:00-ին: Ապրիլի 4-ին Միացյալ Թագավորությունում հայ համայնքի ներկայացուցիչները կհավաքվել էին Քենսինգտոն թաղամասում գտնվող Հայաստանի դեսպանության առջև` ի…