
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ վերջին շրջանում, սահմանային գոտում, Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների առիթով: Սույն նամակի պատճեները հասցեագրվել են Եվրամիության Արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար՝ Քեթրին Էշթոնին, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար՝ Լամբերտո Զանիեին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար՝ Թորբյորն Յագլանդին, եւ Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային…















