
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 12-ին հանդիպել է «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամների հետ՝ ոլորտի խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով: Նախարար Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ձկնաբուծությունը ռազմավարական ոլորտ է նախարարության համար՝ արտահանման խթանման տեսանկյունից։ «Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր երկրում ձկնաբուծությունը զարգանա, ավելանան արտադրության ծավալները, որակը բարելավվի, աճեն արտահանման ծավալները…















