Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

Յայտարարութիւն. Հայաստանի Առաջին հանրապետութեան 100-ամեակի համագաղութային նշում Գանատայի մէջ

1918-ի մայիսեան վճռորոշ յաղթանակներու վաղորդայնին հռչակուած Հա­յաս­տանի անկախ հանրապետութիւնը, կարճ ժամանակահատուածի մը մէջ իր բազմա­թիւ իրագործումներով, անջնջելի աւանդ թողած է մեր պատմութեան մէջ ու անժա­մանցելի է իր պատգամը հայկեան սերունդներուն։ Օրհասական պահու մը ընդմէջէն իր ծնունդով՝ Մայիսի 28-ին վերականգնեցաւ հայոց պետականութիւնը, որ շուրջ ինն դարեր դադրած էր գոյութենէ՝ իր իսկ բնօրրան Հայկական Բարձրաւանդակին մէջ: Մեր…

Արցախի հետ բարեկամութեան խումբերու ստեղծում Պելճիգայի մէջ

Մամլոյ հաղորդագրութիւն Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ երէկ՝ ուրբաթ 20 հոկտեմբեր 2017-ին Վալոնիայի Պրիւքսէլի խորհրդարանին մէջ Արցախի հետ 16 ֆրանսախօս քաղաքագէտներէ եւ քաղաքացիական անձնաւորութիւններէ կազմուած բարեկամութեան խումբ մը հիմնուեցաւ: Երկու օր առաջ նոյնպէս գրասենեակիս նախաձեռնութեամբ, նոյնանման բարեկամութեան խումբ մը, բաղկացած 11 հոլանտախօս քաղաքագէտներէ եւ քաղաքացիական անձնաւորութիւններէ, հիմնուած էր ֆլամանտական խորհրդարանին մէջ։ Երկու արարողութիւններուն ներկայ…

Յայտարարութիւն

26 տարի առաջ, սեպտեմբեր 21-ին, մեր ժողովուրդը հանրաքուէի ճամբով «Այո՛» ըսաւ անկախութեան: Արցախեան մարտնչումներու եւ ահաւոր երկրաշարժի բարդ ու տագնապալի պայմաններուն մէջ, մեր ժողովուրդը ընտրեց անկախ պետականութեամբ ինքզինք հաստատելու եւ ամրապնդելու ուղին: Դիւրին չեղան անկախութեան 26 տարիները: Արցախի պատերազմը, Թուրքիոյ եւ Ազրպէյճանի կողմէ մեր երկրին պարտադրուած շրջափակումը, քաղաքական կեանքի կայունութեան եւ համերաշխութեան սպառնացող մարտահրաւէրները, անցնող…

Միջին Արեւելքի ՀՅԴ Հայ դատի յանձնախումբերու խորհրդաժողով

Հաղորդագրութիւն 2-3 սեպտեմբեր 2017-ին‚ ՀՅԴ Լիբանանի «Շաղզոյեան» կեդրոնին մէջ տեղի ունեցաւ Միջին Արեւելքի ՀՅԴ Հայ դատի յանձնախումբերու խորհրդաժողովը, որուն ընթացքին ներկայացուեցան տարբեր շրջաններու տարած աշխատանքը‚ դիմագրաւած հարցերն ու կարիքները եւ շեշտուեցաւ աշխատանքներու այժմէականացման, առաւել թիրախաւորման ու յաւելեալ համակարգման անհրաժեշտութիւնը։ Երկօրեայ խորհրդաժողովի մասնակիցները քննարկեցին Հայաստանի, Արցախի եւ ջաւախահայութեան վերաբերող քաղաքական եւ քարոզչական դաշտը եւ կազմեցին աշխատանքային…

Տեղեկանք

Կազմակերպական համապատասխան կարգով, ՀՅԴ կազմակերպութիւնը համապարփակ քննութեան ենթարկեց անցնող երկամեակին Սուրիոյ տարածքին իրականացած աշխատանքները` կազմակերպական, քաղաքական, ներազգային, ծառայողական, քարոզչական, տնտեսական եւ այլ բնագաւառներուն մէջ: Քննեց սուրիահայութեան վերականգնումի ներկայ հանգրուանն ու ապագայ պատկերացումները, եւ առ այդ կատարեց ճշդումներ, եզրակացութիւններ եւ կայացուց որոշումներ: Վերահաստատեց նահատակներու արեամբ նուիրագործուած հողային ամբողջականութեան եւ քաղաքացիական միասնականութեան պահպանման իր սկզբունքները: Դատապարտեց ահաբեկչական…

Այս երեխան Ատրպէյճանի կառավարութեան եւ Ալիեւի անմարդկային վերաբերմունքի զոհն է

Ատրպէյճան կը շարունակէ խախտել զինադադարի պահպանման դրութիւնը: 4 Յուլիսի յարձակումներու ընթացքին, ատրպէյճանական բանակը օգտագործածէ իր սեփական բնակչութիւնը որպէս մարդկային վահան, արձակելով իր հրթիռային հարուածները բնակեցուած գիւղի մը մօտակայքէն: իբր հետեւանք մահացած են 2 ատրպէյճանցի քաղաքացիներ որոնցմէ 2 տարեկան երախայ մը: ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեան անդրադառնալով այս մասին նշեց, որ Ատրպէյճանի իշխանութիւնները…

Ադրբեջանն իր իսկ բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահան

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացված նոր սադրիչ գործողությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 4-ին «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնատիրական ռեժիմը, ում համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի, իր իսկ բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահանն՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը»: «Ադրբեջանը համազարկային հրթիռային…

Հ.Յ.Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեի հայտարարությունը

Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երևան քաղաքում Հ.Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին: Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրակացությունների հանգելը: Հուսով ենք, որ գիտակցված…

ՀՕՄ-Ի Յայտարարութիւն- Ապրիլեան Քառօրեայ Պատերազմը Յիշելով

Անցնող տարուան արցախեան հայրենիքին դէմ ազերի հորդաներուն ի գործ դրած Ապրիլեան տմարդի ներխուժումէն ասդին, արդէն իսկ նոր Ապրիլի մը անկայուն իրադրութեան սկիզբն է որ կ՛ապրինք: Հարկ չկայ ըսելու, թէ հակառակ իր կրած պարտութեան, ատելութեամբ մոլեգնած թշնամին կը շարունակէ մնալ իր ռազմատենչ դիրքերուն վրայ: Անսալով այս իրավիճակի իրողութենէն յառաջացած նորանոր վտանգներուն՝ հայրենի թէ Սփիւռքի հայութիւնը պարտի…

Հայտարարություն

Դաշնակցությունն ընտրել է «Զարգացում՝ առանց զիջման» սկզբունքը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն` իր պատմության 127 տարիների ընթացքում, ոչինչ չի խնայել անկախ պետականության վերակերտման համար: Արցախյան ազատագրական շարժումը Դաշնակցությունը համարում է Հայ Դատի պայքարի անբաժանելի մասը եւ Միացյալ Հայաստանի կերտման գերագույն նպատակի իրագործման կարեւորագույն փուլ: ՀՅԴ-ն հավատացած է, որ մեր անկախ պետականության վերակերտումը սկսվել է Արցախյան գոյամարտով եւ…