
Հայ Յեղափոխական Դաշնակցության Միացյալ Թագավորության մարմինը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան, մասնավորապես, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմից զանգվածային ռազմական գործողությունների ձեռնարկումը: ՀՅԴ մարմինն իր համերաշխությունն է հայտնել Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական կառույցներին, հայկական զինված ուժերին և Հայաստանի ու Արցախի բնակչությանը: «Մենք խոստանում ենք մեր բոլոր ռեսուրսները ներդնել…














