ԶԼՄ-ներուն մէջ

Հայոց ցեղասպանության հարցում Եգիպտոսի խորհրդարանի մեծամասնությունը հայանպաստ դիրքորոշում ունի

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Եգիպտոսի խորհրդարանի մեծամասնությունը հայանպաստ դիրքորոշում ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը` անդրադառնալով Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելուն: «Առջևում ապրիլ ամիսն է, և կրկին պատգամավորները բարձրացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նախորդ տարի զգալի թվով պատգամավորներ ստորագրել էին Հայոց…

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ սենատին նամակ է հղել

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել Սենատի՝ 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին, որում նշվում է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին: «Ֆինանսական օգնությունն անհրաժեշտ է Արցախի ականազերծման և վերականգնման, շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղակայելու վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի…

Վտանգի գլխավոր աղբյուրն Արդբեջանն է

«Հայաստանը կդիտվի որպես հակամարտող կողմ, թե Արցախին զորակցող կողմ՝ ասվածի մեջ սխալ բան չկա, որովհետև, եթե Ադրբեջանն Արցախի վրա հարձակում կատարի, ապա Հայաստանն է, որ ներքաշվելու է այդ կռվի մեջ, իսկ եթե Դենիել Քոութսը այլ բան ասած լիներ, ապա նշանակում է, որ նա պետք է ճանաչած լիներ Արցախն որպես ինքնուրույն միավոր, ըստ այդմ էլ կարծում…

Լիբանանցիները Հայաստանը սիրում են տեղի հայ համայնքի շնորհիվ

Հայաստանը գեղեցիկ երկիր է զբոսաշրջության տեսանկյունից, իսկ Լիբանանն ունի ծովափ: Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշում է երկու երկրների զբոսաշրջիկների համար փոխադարձ գրավիչ լինելու պատճառները: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում հայազգի նախարարն ասաց, որ 2017-ին Հայաստանից Լիբանան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 11 հազարը, իսկ Լիբանանից Հայաստան են եկել ոչ միայն հայեր, այլ նաև…

Արծվիկ Մինասյանը՝ «Քարերի սիմֆոնիայի» մոտ կատարվող շինարարության մասին

«Երեկվանից քայլեր են ձեռնարկվում, այնտեղ կասեցված է որեւէ գործողություն շինարարության տեսքով` մինչեւ հստակ պարզվեն բոլոր հիմքերը»,-այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով հարցին, թե նախարարությունն ինչ է անում բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանքները կանխելու ուղղությամբ, ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, «Քարերի սիմֆոնիան» համարվում է բնության հուշարձան, եւ մի քանի…

Հոլանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին

Հոլանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանն առնչվող օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին՝ տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Նախագծերի հեղինակը երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդն է: «Վաղը սրահում որպես ունկնդիր ներկա կգտնվեն նաև հոլանդահայերը։ Տեղի կունենա հարց ու պատասխան Հոլանդիայի արտաքին…

ԱՄՆ-ում սպասում են հայ պատգամավորներին

Վաշինգտոնի հայ համայնքը նույնպես նախապատրաստվում է մարտի սկզբին նախատեսված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցին Միացյալ Նահանգներ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, հայ օրենսդիրների այցը լավ հնարավորություն է ընձեռում ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքական գործիչներին եւ փորձագետներին ծանոթանալ Հայաստանի դիրքորոշմանը. «Նրանք, ովքեր ճշտում են տեսակետները Հայաստանի վերաբերյալ, կարող են լսել նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարներին,…

Ալիևը ընտրություններից առաջ փորձում է «հերոս տղա» խաղալ

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։ – Այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ենք ունեցել, արդյո՞ք Ղարաբաղյան շարժումը կարողացել է հասնել իր նպատակին, և որքանո՞վ են պահվում շարժման տված արդյունքները։ – Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ սպասվածից ավելին ստացանք։ Այսինքն՝ երբ 1988-ին սկսվեց արցախահայության ազգային ազատագրական պայքարը, մտածում էինք, որ ժողովուրդը…

Լիբանանի նախագահի այցը Հայաստան նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում

Լիբանանի նախագահի այցը Հայաստան նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին, ով Հայաստան ժամանող Լիբանանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է: Նրա խոսքով, անկախ այն իրողությունից, որ երկու երկրների պետական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են, ակտիվ աշխատանք է կատարվում տնտեսական, զբոսաշրջության, գիտական, կրթական ոլորտներում,…