ԶԼՄ-ներուն մէջ

Վաշինգտոնում տեղի կունենա Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պաշտպանության հարցերով գագաթնաժողովը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթնաժողովի կազմակերպիչներից մեկն է, որին կմասնակցեն հոգեւոր առաջնորդներ, այդ թվում՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը: Հոկտեմբերի 24-ից 26-ը կայանալիք գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանության եւ քրիստոնեության ու կրոնական ազատության պահպանման հետ կապված հարցեր: ANCA-ի ներկայացուցիչները զեկույցներով հանդես կգան Լիբանանում անվտանգության եւ կայունության, Իրաքում եւ…

Մշակութային տարբեր ուղղություններում պետական հոգածության անհրաժեշտություն կա

Զբոսաշրջիկների թվի ավելացում, Արցախի մշակույթի տարածում, երիտասարդական ծրագրերի ակտիվացում. առաջիկայում սրանք են լինելու Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության առաջնահերթությունները: Նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ զգալի աշխատանք կա գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում: «Այս տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել զբոսաշրջության ոլորտում: Արդյունքները սպասեցնել չեն տվել: Ընթացիկ տարվա առաջին…

Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ինն է, բայց ՀՀԿ-ն խորհրդակցելու է ՀՅԴ-ի հետ՝ թեկնածուի առաջադրման հարցում

Կոալիցիա ձևավորելուց դեռևս առաջ ՀՀԿ ու ՀՅԴ միջև ձևավորված քաղաքական խորհուրդը շարունակում է հանդիպումներ անցկացնել ու հարցեր քննարկել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Պատասխանելով այն հարցին, թե վերջին անգամ երբ է հանդիպել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն խորհուրդը և ի՞նչ հարցեր կան օրակարգում՝ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց. «Որոշակի պարբերականությամբ խորհուրդը նիստեր…

ԱՄՆ-ը պատժամիջոցներով կարող է արձագանքել Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային

ԱՄՆ կոնգրեսականների՝ սեպտեմբերին Հայաստան կատարած այցի, հայ-ամերիկյան հարաբերությունների, Արցախի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված նախագծերի, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ: -Պրն Համբարյան, վերջերս ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը Հայաստանում էր: Ամփոփելով ընդհանուր արդյունքները՝ ի՞նչ կասեք այդ այցի մասին, ինչպե՞ս այն կանդրադառնա հայ-ամերիկյան…

Ավստրալիայում ՀՅԴ երիտասարնդերը Արցախի ազատ ինքնորոշման մասին իրազեկող արշավ են մեկնարկել

Ավստրալիայի Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները Արցախի մասին իրազեկող արշավ են սկսել: Սիդնեյի համալսարանի աջակցությամբ իրականացված արշավի շրջանակներում ՀՅԴ երիտասարդները համալսարանի ուսանողներին Արցախի և նրա ազատ ինքնորոշման իրավունքների մասին իրազեկող թրուցիկներ են բաժանել: Արշավը լայն հետաքրքրության է արժանացել օտար ուսանողների կողմից:

Շիրակի մարզն ունի լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ

Մարզպետ Արթուր Խաչատրյանի պաշտոնավարման 100 օրը Արթուր Խաչատրյանը խոստովանեց, որ մարզում սոցիալական և ժողովրդագրական խնդիրները խորանում են: Ըստ վիճակագրական տվյալների, բնակչության թիվը մարզում 10 տարվա ընթացքում նվազել է շուրջ 43 հազարով: Բնակչության թվի նվազումը պայմանավորված է արտագաղթի բարձր ցուցանիշով: Ծնելիության ցուցանիշն այս տարի նվազել է 200-ով: Ժողովրդագրական պատկերն առավել ակնառու երևում է կրթության համակարգում: Արթուր…

Տեղի է ունեցել Ժիրայր Ռեիսյանի գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի Ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանի «100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գրքի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշել է. «Ժիրայր Ռեիսյանի այս գիրքը մեծագույն նվեր…

Աղվան Վարդանյանի պատասխանը՝ իրենց քննադատող օգտատերերին

ՀՅԴ-ն հայտարարել է , որ սկսում են Արցախի եւ այլ երկրների քաղաքների միջեւ համագործակցության պայմանագրերի ստորագրություններ հավաքել: Մենք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ դա ի՞նչ կտա իրականության մեջ՝ նա պատասխանեց. «Միջազգային ասպարեզում՝ տարբեր երկրների, քաղաքների, նահանգների մակարդակով Արցախի հետ հարաբերությունների հաստատումը բնական է, որ միայն դրական ազդեցություն կարող է ունենալ երկու առումով՝ եւ ճանաչելիության…

Արցախցին նոր կառավարությունից ազնվություն է ակնկալում

Արցախի ժողովուրդը բոլոր ժամանակների կառավարություններից նույն ակնկալիքներն ունի՝ առաջընթացի բոլոր ոլորտներում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ Արցախի կառավարության նոր կազմը, որը բաղկացած է նախորդ նախարարներից և նոր նշանակված երիտասարդներից, կտա իր արդյունքը, որովհետև փորձառությունը կհամատեղվի եռանդի հետ: – Արցախի կառավարության նոր կազմը հայտնի է: Ի՞նչ սպասումներ…

Թուրքիան Հալեպի Իսլամական ձեռագրատնից դուրս է բերել օսմանյան կայսրության ժամանակաշրջանի արխիվային ձեռագրերը

Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ զոհվածների մեջ կան հայեր, ովքեր այդ ժամանակ ծառայում էին Սիրիայի բանակում: Կան հայեր, ովքեր զոհվել են արկերի պայթյուններից: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում քիչ չեն եղել վիրավորները: «Ցավալի կորուստներ ունեցանք թե մարդկային,…