ԶԼՄ-ներուն մէջ

Դաշնակցությունը նշում է 125-ամյակը

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում նշվում էր ՀՅ Դաշնակցության 125-ամյակի տոնակատարությունը: Մինչ միջոցառման սկսելը Aravot.am-ը զրուցեց Բեյրույթի Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրեն Տիգրան Ջիմբաշյանի հետ, որը Դաշնակցության երկարակեցության մասին խոսելով նշեց, որ այն գաղափարախոսության, այն աշխարհայացքի մեջ է, որը եկել է մեր ժողովրդի պատմությունից եւ այդ է պատճառը, որ փոխվող ժամանակների մեջ,…

Թուրքիայի սանձարձակ քաղաքականությունը նաև Հայոց ցեղասպանությունը ամբողջությամբ չդատապարտելու հետևանք է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է« Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը – Պարոն Նավոյան, Ձեր կարծիքով Ռուսաստանում «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը ինչո՞ւ հանկարծ որոշեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ ներկայացնել Պետդումա: Արդյոք Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացո՞ւմը դարձավ ՌԴ կողմից նման նախաձեռնության պատճառը: – Ուզում եմ նախ անդրադառնալ ինքնաթիռի միջադեպին և Ռուսաստանի արձագանքին ու…

Արագոնի խորհրդարանը բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

2015 թվականի դեկտեմբերի 2-ին Արագոնի խորհրդարանը ընդունեց հռչակագիր, որը ճանաչում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am) կազմակերպության կողմից եւ մի շարք օրենսդիրների մասնակցությամբ դեպի Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կազմակերպած ճանաչողական բազմաթիվ այցերի արդյունքում: Պատգամավոր Գրեգորի Բրիզ Սանչեսի մշակած տեքստը հիշատակի տուրք է մատուցում ավելի քան 1,5 մլն հայերին, որոնք սպանվել…

Արա Նռանյանը ներկայացրել է հայկական փորձը Ղրղզստանի ԵԱՏՄ անդամակցության եռամսյա արդյունքների գնահատման ժամանակ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին գումարել է հերթական նիստը` նպատակ ունենալով քննարկել Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության 100 օրերի արդյունքները: Ինչպես տեղեկացրին ԵԱՏՀ մամուլի ծառայությունից, նիստի մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքները մի քանի ուղղություններով, մասնավորապես, ԵԱՏՄ-ում տեխնիկական կարգավորման, սանտիարական, ֆիտոսանիտարական և անասնապահական գործողությունների կիրառման, մաքսային, առևտրի, տրանսպորտի և ենթակառուցվածքների, ձեռնարկատիրական գործունեության զարգացման, ֆինասնական ու միգրացիոն…

Իրավիճակը լարված է, միջադեպեր լինում են, բայց պատերազմ Լիբանանում չի լինի

Երեկ Լիբանանի մայրաքաղաքում մահապարտ ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել, որի հետևանքով 43 մարդ զոհվել է, ավելի քան 200-ը՝ վիրավորվել: Թեմայի հետ կապված «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանի հետ։ -Պարոն Գանդահարյան, որքանով է այս պահին պայթունավտանգ իրավիճակը Լիբանանում, և որքանով Լիբանանը կարող է դիմակայել «Իսլամական պետության» սպառնալիքներին։ -Պետք է ասել, որ…

Իրանի հետ համագործակցությունը` տարածաշրջանի զարգացման գործոն

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի համագործակցությունը դրական կազդի ոչ միայն փոխադարձ առևտրի աճի վրա, այլև տարածաշրջանի երկրների տնտեսությունների որակական փոփոխության վրա, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Ռուսաստանյան «Տամոժնյա» հանդեսի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը: Նրա դիտարկմամբ` զարգացման ճանապարհին նշանակալի հաջողությունների հասնելու համար երկրները…

Բեյրութի հարավային շրջաններում հայեր չեն ապրում

Բեյրութում պայթյունները տեղի են ունեցել Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանում, որտեղ հայ բնակչություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նրա խոսքով, վերջին տվյալներով, պայթյունների զոհերի թիվը հասել է 43-ի, տուժածները 239-ն են: «Տեղեկություն կա, որ նաեւ երրորդ եւ չորրորդ մահապարտներն են եղել: Երրորդի պայթուցիկը չի պայթել,…

Սահմանադրական փոփոխություններով մեր անկախությունն ենք պահպանում

Սահմանադրական փոփոխություններով Հայաստանի Հանրապետության անկախությունն է պահպանվում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ասել է ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այցելել է Արագածոտնի մարզի Կարբի համայնք: «Իշխանությունը չպետք է կենտրոնացված լինի մեկ մարդու ձեռքում: Նոր Սահմանադրությամբ իշխանությունը ցրվում է մի քանի կառույցների վրա: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը չի կարող…

Վաշինգտոնում Արցախի անկախության հարցով խորհրդատվություններ կանցկացվեն

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում երկօրյա խորհրդատվություն կիրականացնի Արցախի անկախության հարցով, տեղեկացնում է «Ասպարեզ»-ը: «Մենք ուրախ ենք նման հնարավորություն ընձեռել ԱՄՆ-ում Արցախի բարեկամներին և քաջալերել օրենսդիրներին` ընդդիմանալու Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությանը»,- նշել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան շրջանի ղեկավար Ստեֆան Մեսրոպյանն ու Արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը: Նրանք ընդգծել են, որ…

ԵՏՄ-ն համաշխարհային տնտեսական կենտրոններից մեկն է դառնալու

Եվրասիական տնտեսական միությունը համաշխարհային տնտեսական կենտրոններից մեկն է դառնալու։ Այս մասին «Ռուսաստան եւ Հայաստան. ինտեգրման նոր դրայվերներ» թեմայով Առաջին երիտասարդական տնտեսական համաժողովի ժամանակ ասել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ, նախարար Արա Նռանյանը։ «ԵՏՄ-ն աշխարհի ամենահարուստ տարածաշրջանն է ոչ միայն բնական պաշարների տեսանկյունից, այլ նաեւ գիտական եւ մարդկային ներուժի առումով։ Համակարգված արդյունաբերական եւ ագրոարդյունաբերական քաղաքականության ու համագործակցության…