ԶԼՄ-ներուն մէջ

Սա հատուկ բանաձեւ է Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

Եվրոպական խորհրդարանն ապրիլի 15-ին հաստատելու եւ վերահաստատելու է 1987թ. կայացրած որոշումը, որով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ անդրադառնալով վաղը սպասվելիք բանաձեւի քննարկմանը: Նա հայտնեց, որ սա հատուկ բանաձեւ է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, որով կոչ են անում Թուրքիային ճանաչել եւ ընդունել իր…

Դա այն ցունամին էր, որի մասին Թուրքիան մտահոգված էր

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը չի կարծում, որ Անկարան կխզի հարաբերությունները Վատիկանի հետ։ «Ինչ-որ բաներ կփորձեն առաջիկա օրերին՝ սաստելու համար հավանական այլ` ըստ իրենց, մեղավորներին։ Բայց սա իսկապես մեծ արձագանքի է արժանացել Թուրքիայում: Արտգործնախարարից ու վարչապետից բացի հարցին անդրադարձել է նաև խորհրդարանի նախագահը, իրենց կրոնական հարցերի…

Թուրքիան թերագնահատում է մեր համաշխարհային շարժման ուժը

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը Սուրբ Պետրոսի տաճարում։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «Թուրքիան թերագնահատում է մեր համաշխարհային շարժման՝ խորապես բարոյական շարժման ուժը, որ հիմնված է ճշմարտության եւ արդարության ու ամուր խաղաղության մեր ընդհանուր հույսի վրա, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվելու է»,- ասել է…

Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձեւը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման եւ զոհերի հիշատակի օր»: Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը: Նշենք, որ Սան Պաուլո նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է:…

Դաշնակցությունը արդարության հոմանիշն է

«Դաշնակցությունը իր ընթացքի մեջ է. քարոզարշավ է ծավալել Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում ընտրողները շահագրգռված են մասնակցել մայիսի 3-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: Իսկ խախտումների կուսակցությունը չի հանդիպել. «Մեր քարոզարշավի ընթացքում արդեն եղել ենք տարբեր շրջանների տարբեր համայնքներում, բայց…

Լիբանանի ԱԳ նախարարն ու խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 24- ին կայցելեն Ծիծեռնակաբերդ

Լիբանանը պետական մակարդակով ներկա կգտնվի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանն ու կհարգի անմեղ նահատակների հիշատակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Լիբանանի հանձնախմբի փոխատենապետ Շահան Գանտահարյանն ասաց, որ Լիբանանից Երեւան կժամանեն երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների պատվիրակությունները: «Ապրիլի 24-ին Երեւան կայցելի Լիբանանի…

Երբ նպաստավոր լինի քաղաքական պահը

Փաթեթը կլինի բեկումնային «Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցազրույցը Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ -Մերձավոր Արեւելքի պատերազմներից մաշվում են հայ համայնքները: Ի՞նչ եք կարծում, անտեսել այս իրավիճակն ու ամեն գնով պահպանել մեր ազգային համայնքնե՞րը, թե՞ հաշվի նստել իրողության հետ, որ հայ համայնքները Մերձավոր Արեւելքում այլեւս հեռանկար չունեն, ու նպաստել հայերի հեռանալուն: Ո՞րն է ձեր…

Ապրիլի 24-ը Ջորջիայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ընդունել H.R. 904 բանաձևը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջը: Բանաձևով ապրիլի 24-ը Ջորջիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 1in.am

ԱՄՆ սենատորներն Օբամային խնդրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ երկու կուսակցությունների սենատորներն էլ նախագահ Բարաք Օբամային նամակ են ուղղել՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է Asbarez պարբերականը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Անցյալ շաբաթ Սպիտակ տուն ուղարկված նամակում 15 սենատորներ ընդգծել են, որ անհրաժեշտ է անհապաղ արժանի կերպով հիշատակել հանցագործության զոհերին եւ սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բոլոր՝ անցյալ, ներկա եւ ապագա…

Ղարաբաղյան ընդդիմությունը տարբեր ճակատներով է հանդես գալիս

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ապրիլի 1-ին սկսել է իր նախընտրական քարոզարշավը: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ի տարբերություն մյուս կուսակցությունների իրենք որդեգրել են մարտավարություն առանձին թիմերով այցելել առանձին շրջաններ եւ այդ եղանակով ներկայացնել կուսակցության ծրագրային հիմնադրույթները: Նա ասաց, որ կուսակցության նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացված ղարաբաղյան հիմնահարցին…