
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն կոալիցիա կազմի իշխող կուսակցության հետ, հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն քառյակի ուժերից միակն է, որ կողմ է սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, նշեց. «Ոչ, ՀՅԴ-ն ոչ մի կերպ կոալիցիա կազմելու խնդիր չի դրել, այդ նույն հարցը տալիս էին, երբ յոթ…















