
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 29-ին ընդունել է Անգլիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) երիտասարդական պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Սփյուռքի կազմակերպությունների երիտասարդական խմբերի այցերն Արցախ, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ամրապնդել կապերն Հայրենիքի հետ: Ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի…















