ԶԼՄ-ներուն մէջ

Քեսաբի էթնիկ զտումների դեմ բողոքի ցույց է ծրագրված Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց

Մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստները բողոքի ցույց կանեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց` պահանջելով վերջ տալ Սիրիայի հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքում իրականացվող էթնիկ զտումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կոչով է հանդես եկել ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Ստեփան Քեշիշյանը` հորդորելով մարդու իրավունքների պաշտպան բոլոր ակտիվիստներին մարտի 28-ին հավաքվել ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի դիմաց և…

«Օգնիր եղբորդ»-ը կոչ է անում միանալ քեսաբահայության աջակցության ակցիային

«Օգնիր եղբորդ» հիմնադրամը կոչ է անում բոլորին միանալ մարտի 27-ին` ժամը 15.00-ին, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն քեսաբահայության տեղի ունենալիք բողոքի ակցիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կրկին իրազեկում են տարածել «Օգնիր եղբորդ» հիմնադրամն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը` տարածելով հետեւյալ հաղորդագրությունը: «Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը,…

ԱՄՆ Թենեսի նահանգը մերժել է ադրբեջանական հերթական հակահայկական բանաձևը

ԱՄՆ Թենեսի նահանգի Ներկայացուցիչների պալատի գլխավոր հանձնաժողովը մերժել է ադրբեջանամետ ուժերի ներկայացրած հերթական հակահայկական բանաձևը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հերթական անգամ մեծ հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության թուլացմանն ուղղված Բաքվի ջանքերին: Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Թաունսն առաջարկել է բանաձևն առաջ տանել, սակայն նրա գործընկերներից որևէ մեկը նրան աջակցություն չի հայտնել:…

Հայ դատի գրասենյակը ԱՄՆ-ից պահանջում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է անում նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ քաղաքի վրա ծայրահեղ իսլամիստների հարձակումներին աջակցությունը դադարեցնելու համար: Հիշեցնենք, այս հարձակումների պատճառով հիմնականում հայերով բնակեցված Քեսաբի բնակչությունը անցած շաբաթավերջին ստիպված էր եղել հեռանալ և ապաստան գտնել մոտակա Լաթաքիա քաղաքում: ԱՄՆ-ի նախագահին ուղղված նամակում Ամերիկայի Հայ…

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կառավարությունից պահանջել է օգնել Քեսաբի հայերին

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նամակ է հղել Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփին` Ավստրալիայի կառավարությանը խնդրելով Թուրքիային ստիպել «անմիջապես դադարեցնել Ալ- Քաիդային առընթեր տարբեր արտաքին զինյալների ընթացիկ հարձակումները, որոնց թիրախում է հայտնվել գլխավորապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ ավանի խաղաղ բնակչությունը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի պաշտոնական կայքը, Ավտրալիային կոչ է արվել գործադրել իր առաջատար…

Հակառուսական պայքարում Թուրքիայի դերը բարձրանալու է

Բոլոր այն հարցերը, որ կան ասպարեզում, սերտորեն առնչվում են Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: «Իսկ մենք ասպարեզում ունենք հայ-թուրքական արձանագրություններ, որոնց վերաբերյալ հենց միայն Հայաստանում երկու կարծիք կա՝ դրական և բացասական: Հատկանշական է, որ, Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին այդ չաբաստիկ…

Մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին և Ղարաբաղին և դադարեցնել օգնություն տրամադրել Ադրբեջանին

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կոչ է արել ամերիկահայերին էլեկտրոնային նամակի միջոցով դիմել սենատորներին և ներկայացուցիչներին աջակցություն ցուցաբերել երկու կարևոր հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը: 1.Մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին և Ղարաբաղին և դադարեցնել օգնություն տրամադրել Ադրբեջանին: Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների հանձնաժողովները առաջիկա շաբաթների ընթացքում հատկացումների հանձնաժողովներում ներկայացնելու են 2015թ. ֆինանսական…

Հոլանդիայի հայտնի գործիչները կոչ են անում աշխարհին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հոլանդիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նախապատրաստում է մի շարք խորհրդանշական միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հոլանդիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Մասիս Աբրահամյանը, իրենք իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները համապատասխանեցրել են Եվրոպայում գործող Հայ դատի մյուս հանձնախմբերի հետ: «Փոխանակվել ենք առաջարկություններով ու մի շարք գործողություններ կան, որ միասին պետք է…

Կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել ԱՄՆ-ի պետքարտուղարին դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում արտաքին գործերով հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել պետքարտուղար Ջոն Քերիին դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, հիշեցնելով Ալիեւի ռեժիմի շարունակվող ագրեսիայի մասին ընդդեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի հայտ դատի գրասենյակի մամուլի ծառայությունից: Ներկայացուցիչների պալատում արտաքին գործերով հանձնաժողովում լսումների ժամանակ Բրեդ Շերմանը սկսել է…

ԱՄՆ Վայոմինգ նահանգը մերժել է ադրբեջանամետ բանաձևը

ԱՄՆ Վայոմինգ նահանգի Ներկայացուցիչների պալատը 35 դեմ, 25 կողմ ձայներով մերժել է ադրբեջանամետ HJ 002 բանաձևը: Բանաձևի ընդդիմախոսներն իրենց դիրքորոշումը հիմնավորել են` հղում կատարելով խոսքի ազատության հիմնարար իրավունքի հանդեպ Բաքվի ճնշումներին և կրոնական անհանդուրժողականությանը: «Ադրբեջանը ռեպրեսիվ և բռնապետական կառավարություն ունի, որը ոտնահարում է խոսքի, հավաքների և կրոնական ազատությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է բանաձևի ընդդիմախոսներից` կոնգրեսական…