ԶԼՄ-ներուն մէջ

Հոլանդիայի հայկական համայնքը ՄԻԵԴ-ից Փերինչեքի գործով արդար վճիռ է ակնկալում

ՀՅԴ Հայ դատի Հոլանդիայի հանձնախումբը լավատես է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կվերանայվի Հայոց Ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի վերաբերյալ որոշումն ու արդար դատավճիռ կկայացվի: «Այժմ պետք է սպասենք Գերագույն պալատի որոշմանը, այսինքն`դեռ մի արգելք այստեղ կա, պետք է Գերագույն պալատը հարցն անցկացնի, այնուհետև այն վերանայվի ու վճիռ կայացվի: Ես լավատես եմ, բայց շատ մեծ…

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բացումը Հոլանդիայի Ալմելո քաղաքում նախատեսված է ապրիլի 24-ին

Հոլանդիայի Ալմելո քաղաքում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդի նմանությամբ, որի բացումը նախատեսված է ապրիլի 24-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի կենտրոնական խորհրդից։ Մարտի 9-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցին հյուրընկալել է «Քրիստոնյա-դեմոկրատական խնձոր» (CDA) կուսակցության անդամ, Նիդերլանդների Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոխորհրդարանի անդամ Պիտեր Օմտզիխտին: Նրան ուղեկցել են Ալմելոյում ՔԴԽ-ի նախագահ Իրենե…

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը Շվեյցարիային կոչ է անում բողոքարկել ՄԻԵԴ որոշումը

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հանդիպել է այդ երկրում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարսել Շթութցի հետ և ավեստրլահայ համայնքի մտահոգությունները փոխանցել «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից, հայությանը հուզող լուրջ մտահոգությունները բարձրաձայնելուց բացի հանձնախմբի անդամները դեսպանին են ներկայացրել ՄԻԵԴ վճռում եղած փաստացի անճշտությունների…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալության արշավ է սկսել Ցեղապսանությունից փրկված հայերին օգնելու համար

Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ արշավ է սկսել՝ ի պատիվ «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպության, որը մոբիլիզացրել է ամերիկացիներին և փրկել է հարյուր հազարավոր որբերի և ցեղասպանությունը վերապրածների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայ դատի հանձնախմբից, «Շնորհակալ ենք Ամերիկա: Հայկական տուրք Մերձավոր Արևելքի օգնությանը» խորագրով արշավը շարժում է, որի նպատակն է…

Կոնգրեսականներ Փալոնեն, Չուն, Փիթերսը և Սանչեսը դատապարտել են Սումգայիթի և Բաքվի ջարդերը

ԱՄՆ կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն միացել է կոնգրեսականներ Ջուդի Չուին, Գարի Փիթերսին և Լինդա Սանչեսին` ոգեկոչելու Սումգայիթի կոտորածների 26-րդ տարելիցը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, օրենսդիրները բարձրաձայնել են Ալիևի վարչակարգի` Հայաստանի և Արցախի դեմ շարունակական սպառնալիքների մասին: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` հանուն ազտության և ընդդեմ հայերի դեմ իրականացվող խտրականությունների խաղաղ ցույցերի…

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դեյվիդ Սիսիլայնը դատապարտել են Սումգայիթի ջարդերը և սատարել Արցախի անկախությունը

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դեյվիդ Սիսիլայնը խստորեն դատապարտել են ադրբեջանական իշխանությունների կազմակերպած կոտորածները Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում և սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքը: «Սումգայիթի ջարդերը պատմության սև կետն են, և ցավալիորեն այս իրադարձությունները վերաճեցին նոր բռնությունների, երբ 9 ամիս անց նշանակետում հայտնվեցին Կիրովաբադի հայերը, ապա Բաքվում` 1990 թվականին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի…

Ամեն ինչ կարելի է կարգավորել արդյունավետ բանակցելով

Հարցազրույց «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ նախագահ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԻ հետ -Երբ Հայաստանը հայտ ներկայացրեց անդամակցելու Մաքսային միությանը, դուք կարծիք հայտնեցիք, թե պետք է կարողանանք մեր ազգային, քաղաքական ու տնտեսական շահերը համոզիչ, ընկալելի ներկայացնել ոչ միայն գիտաժողովներում, այլեւ միջկառավարական, միջխորհրդարանական հարաբերություններում, հակառակ դեպքում դրանք կմնան կոնֆերանսների սրահներում: Այսօր ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, մեզ հաջողվո՞ւմ է արդյունավետ աշխատանք իրականացնել:…

ԱՄՆ Կոնգրեսի անդամները դատապարտել են Սումգայիթում հայկական ջարդերը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսն իր գործընկերներ Բրեդ Շերմանի, Թոնի Քարդենասի, Աննա Էշուի և Քեթրին Քլարքի հետ միասին հանդես է եկել հայտարարությամբ ադրբեջանական Սումգայիթում 26 տարի առաջ հայկական ջարդերի կապակցությամբ: Նրանք դատապարտել են հայերի հանդեպ բռնությունն ու ահաբեկումը, որը շարունակում է Իլհամ Ալիևի կառավարությունը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):…

Սեյրան Օհանյանը Բելգիայում մասնակցել է սումգայիթյան ոճրագործության զոհերի ոգեկոչման արարողությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին: Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստերի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ISAF առաքելությանը և 2015 թվականից…

ԱՄՆ «Հայ դատը» Հարավային Դակոտայի օրենսդիրներին կոչ է անում դեմ քվերակել հակահայկական բանաձևին

Ադրբեջանական կողմը հերթական հակահայկական հարվածն է նախապատրաստում` հովանավորելով ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատ ներկայացված հիմնավորապես կողմնակալ և փաստացիորեն սխալ HCR 1020 բանաձևը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ «Հայ դատի» հանձնախմբից, բանաձևը վերաբերում է Խոջալույի դեպքերին և Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել փետրվարի 21-ին: ԱՄՆ «Հայ դատն» արդեն նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկել հակազդելու Ադրբեջանին և խոչընդոտելու բանաձևի ընդունումը:…