ԶԼՄ-ներուն մէջ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Ազատության» մրցանակը կշնորհվի ամերիկահայ անվանի գրող Քրիս Բոհջալյանին

ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի հանձնախմբի 7-րդ ամենամյա ճաշկերույթ-մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 12-ին Ֆիլադելֆիայում: Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, ճաշկերույթին ավանդաբար հաջորդող մրցանակբաշխության արարողության ժամանակ ԱՄՆ Հայ դատի հեղինակավոր «Ազատության» մրցանակ կշնորհվի քննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանին` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած իր մեծ ներդրման համար:…

Հայոց ցեղասպանությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի պաշտոնյաներն արհամարհում են Թուրքիայի սպառնալիքները

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բերրի Օ’Ֆարելն արհամարհանքով է պատասխանել Թուրքիայի սպառնալիքներին` արգելելու Հայոց ցեղասպանությունը ճանաչած ավստրալացի պատգամավորներին 2015 թվականին մասնակցել ANZAC տոնին (The Australian and New Zealand Army Corps Day): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 21-ին ավստրալական ABC հեռուստաընկերության պատրաստած հաղորդման ժամանակ Ավստրալիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Գուլսերեն Քելիքը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունած…

Եգիպտոսը օգտագործում է Ցեղասպանության ճանաչումը որպես փորձաքար՝ Թուրքիային զգուշացնելու համար

Եգիպտոսում «Արաբական գարունը» վերածվել է դժոխային ամռան՝ անթիվ ու անհամար զոհերով: Այն բանից հետո, երբ եգիպտական բանակը տապալեց նախագահ Մուհամեդ Մուրսիին, մի հատուկ օտար ղեկավար կա, որ ամենաբարձր ճչում է՝ պահանջելով նրա անհապաղ վերադարձը: Այդ վիճահարույց ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է՝ իր իսլամիստ ընկերոջ՝ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» սերտ կողմնակիցը: Եգիպտոսի նոր ղեկավարները,…

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը

ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի հանձնախումբը շարունակում է ակտիվ աշխատանքը Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի ընդունման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նախքան ԱՄՆ Կոնգրեսը սեպտեմբերին կվերսկսի իր աշխատանքները, ԱՄՆ Հայ դատի ակտիվիստները հանդիպումներ են ունենում իրենց ներկայացուցիչների և սենատրների հետ` ձգտելով ընդլայնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» բանաձևին սատարող պաշտոնյաների…

Սիրական և արաբական լրատվամիջոցներում հալեպահայ զինվորի մահվան մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում

Հալեպից Լիբանան ուղևորվող ավտոբուսի պայթեցմանը, որը տեղի է ունեցել օգօստսի 11-ին, սիրիահայ գաղութի ներսում միայն մեկ ապահովագրական ընկերության կայքէջ է անդրադարձել, ուր որևէ մանրամասն չի հաղորդվում: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Բեյրութում Մերձավոր Արեւելքի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Վեռա Յակուբյանը: «Նշվում է միայն, որ ավտոբուս է պայթել: Հավելյալ տեղեկություններ չկան: Իսկ հայի մասին ընդհանրապես որևէ տեղեկություն…

Լիբանանում նահանջում է թուրքական գործոնը

Բեյրութում փակվում են գործող թուրքական առեւտրական եւ մշակութային կենտրոնները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նկատելով, որ թուրքական գործոնը նահանջում է Լիբանանում: «Խնդիրը չի վերաբերում միայն թուրք օդաչուների առեւանգմանը։ Առեւանգման գործողությունը հայտնապես կատարվում է իբրեւ հակադարձություն լիբանանցի առեւանգվածների, որոնց պատասխանատվությունը առեւանգյալների ընտանիքները եւ որոշ քաղաքական շրջանակներ դնում են Անկարայի…

ԱՄՆ պետքարտուղարությունը Սիրիայում բոլոր կողմերին կոչ է անում պաշտպանել քաղաքացիական անձանց

ԱՄՆ պետքարտուղարությունը Սիրիայում բոլոր կողմերին կոչ է անում պաշտպանել քաղաքացիական անձանց: ԱՄՆ պետքարտուղարությունը, ի պատասխան Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի եւ հայ-ամերիկյան քաղաքացիական ու կրոնական առաջնորդների լայն շրջանակների անհանգստությանը, ընդգծել է ընթացիկ դիվանագիտական նախաձեռնությունների արդիականությունը, որի նպատակը Սիրիայում բոլոր կողմերին իրենց միջազգային պարտավորությունները հիշեցնելն է՝ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը եւ ապահովել մարդասիրական կազմակերպությունների կողմից բոլոր կարիքավորների օգնությունը:…

Ամերիկայի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին սատարող կոնգերսականների թիվն ավելացել է

ԱՄՆ Ներկայացուցչիների պալատի արտաքին քաղաքականության և հատկացումների հանձնաժողովների առաջատար կոնգրեսականներն իրենց աջակցություն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» բանաձևին սատարող պաշտոնյաներին են միացել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը, հատկացումների հանձնաժողովի անդամ Նիթա Լուին, բյուջետային հարցերով ենթահանձնաժողովի անդամ Քրիս Վան…

Հյուսիսային Կովկասի որոշ ժողովուրդներ երբեմն հայերին փորձում են ներքաշել Ռուսաստանում իրենց խնդիրների մեջ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անօրինական միգրանտների դեմ սկսված արշավը տարատեսակ մեկնաբանությունների է արժանանում իրավապաշտպան հանրության, ներգաղթյալների և ՀԿ-ների կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մոսկվայի «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ այս արշավը սկսվեց ազգությամբ դաղստանցի ներգաղթյալների հետ տեղի ունեցած մի քանի աղմկահարույց դեպքերից հետո: Ըստ նրա՝ այս ամենը բերում է նախ նրան, որ Մոսկվայում…

Հայաստանը պետք է ավելի ակտիվ օգնի սիրիահայերին

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը խոսում է Սիրիայի ներկա վիճակի, սիրիահայության տագնապների, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից միջազգային ատյաններում սիրիահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակության խնդրի արծարծման կարևորության մասին: civilnet.am