Հ.Յ.Դ.-ի մասին

Աշխատանքներ են տարվել ԼՂՀ ճանաչման ուղղությամբ

Հարցազրույց ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ – Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս կբնութագրեիք 2016 թվականը: – 2016 թվականը բավականին ծանր էր ոչ միայն ՀՅԴ Արցախի կառույցի, այլև Արցախի և, ընդհանրապես, ողջ հայության համար: Տարվա սկբզից ի հայտ եկան այն մարտահրավերները, որոնք մեզ կանգնեցրին դժվար կացության առջև: Դեռևս 2015-ի դեկտեմբերին՝ 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկման…

Ժողովրդին նման գաղափարներով «սնելը» պարունակում է լուրջ վտանգներ

Տեր-Պետրոսյանը տեւական դադարից հետո նոր տարվա շեմին հաճելի անակնկալ մատուցեց ադրբեջանական հանրությանը, անձամբ նախագահ Ալիեւին՝ եւս մեկ անգամ շրջանառության մեջ դրեց Ղարաբաղյան հարցի «կարգավորման» յուր տեսլականը։ «Հայոց Աշխարհ»ի հարցերին ի պատասխան՝ ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի երկնած «պատմաքաղաքագիտական վերլուծությանը» անդրադառնում է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԸ։ -Տեր-Պետրոսյանը, ըստ էության, նոր բան չի ասել։ Չեմ ուզում…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը

ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Հարգելի գործընկերներ, «Դաշնակցություն» խմբակցությունը միշտ էլ կարևորել է բյուջեի ուղղվածությունը և նրա ռազմավարական ուղղությունները: Նախորդ տարիներին մենք հնարավորություն ենք ունեցել գործադիրի հետ միասին առավել կենտրոնանալ բյուջեի ռազմավարական ուղղությունների վրա: Այդ քննարկումների արդյունքում և երկկողմ համոզվածությամբ որդեգրվեց անվտանգության պաշարների ստեղծման ու գործնական իրականացման քաղաքականությունը, գյուղի և գյուղատնտեսության նկատմամբ…

Ես ամաչում եմ, որ Հայաստանն ունեցել է նման նախագահ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ղեկավարած կուսակցության համագումարում մեկ ժամանոց ելույթը նվիրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշել է, որ հակամարտության կարգավորման լուծման այլ տարբերակ, քան փուլայինն է՝ գոյություն չունի. «Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային սեղանին դրված է տարածքների դիմաց Ղարաբաղին կարգավիճակ տալու տարբերակը: Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ՝…

Այդ ներդրումը դիմադրելու ու հաղթանակի գրավական է

«Ապառաժ»-ը հավաքագրեց Արցախի Ազգային Ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամների կարծիքը Հայաստան Համահայկական Հիմնադրամի Հեռուստամարաթոն- 2016-ի վերաբերյալ: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ Աժ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն ասաց, որ «Համահայկական Հիմնադրամի վերջին տարիների դրամահավաքը թերահավատության տեղիք էր տվել և կարծես անվստահության էլեմենտներ կար Հիմնադրամի և նվիրատուների միջև, բայց այս տարվա հանգանակված գումարները մեզ հուշում են, որ…

Կառավարությանն ուղղված 18 հարցերից 11-ը «Դաշնակցություն» խմբակցությանն էր

Նոյեմբերի 30-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստին կառավարությանը հարց ու պատասխանին հերթագրված տասը պատգամավորներից վեցը «Դաշնակցություն» խմբակցությունն էին ներկայացնում: Խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն այս հանգամանքը պատգամավորական լիազորությունների ճիշտ եւ նպատակային կատարման հետ է կապում: Խմբակցության հանդիպումները համայնքներում պարբերական բնույթ են կրում, իսկ բնակիչների կողմից բարձրացվող հարցերը շատ են լինում: Խմբակցության ղեկավար…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ-ի, ԱԺԿ-ի և «Ազատ հայրենիք»-ի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին եւ 29-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք, Արցախի ժողովրդավարական եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նախագահ Սահակյանը այդ հանդիպումներն ու քննարկումները համարել է բովանդակալից եւ առարկայական՝ երախտագիտություն հայտնելով ներկաներին ազնիվ եւ սկզբունքային դիրքորոշման համար:

Նոր Սահմանադրություն՝ հանուն պետականության ամրապնդման, ժողովրդավարության եւ միասնականության

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի Հայտարարությունը 2016թ. նոյեմբերի 8-ին հրապարակված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը համահունչ է օգոստոսի 16-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին։ Հայեցակարգի մասին Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը օգոստոսի 29-ին հրապարակեց իր տեսակետը, որի մեջ մասնավորապես նշվել է. «Հայեցակարգում ներկայացված առաջարկները ստեղծում են գերկենտրոնացված նախագահական – գործադիր իշխանություն, որի համար խորհրդարան –…

Մենք քննարկում ենք կառավարման մոդելի հարցը, երկրորդական է՝ ով կղեկավարի, ով կկառավարի

Արցախի Հանրապետությունում Սահմանադրության փոփոխությունը, որը ենթադրում է կիսանախագահական համակարգից անցում կատարել նախագահական համակարգին, «Հայ Յեղափոխական Դաշնակցության» համար առանցքային է: Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն ասաց, որ Սահմանադրության նախագծի հանրային քննարկման փուլն ավարտվել է, այն ներկայացված է ԼՂ նախագահին: «Դաշնակցությունն Արցախի կառույցի մակարդակով համապատասխան հանդիպում ունեցել…

Հայրենիքի համար նվիրատվությունը յուրօրինակ զինվորագրում է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ընթացքում քիչ առաջ ելույթ է ունեցել այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Հանրապետության փոխվարչապետը խոսել է համահայկական դրամահավաքի կարևորության մասին՝ նշելով, որ հայրենիքի համար նվիրատվությունը յուրօրինակ զինվորագրում է նշանակում: «Ապրիլյան պատերազմից հետո առաջին գծում պաշտպանության մեջ նոր վերանայումներ են կատարվել։ Բավական շատ աշխատանք է տարվել,…