Ղեկավար մարմիններ

Արցախում են Իրանի «Թեւանիկ» խմբի անդամները

Հերթական անգամ Արցախում են Իրանի «Թեւանիկ» խմբի անդամները։ Նոյեմբերի 25-ին կարեւոր առաքելությամբ ժամանած անդամներն այցելել են Ասկերանի շրջանի Ուղտասար համայնք՝ դպրոցի համար համակարգիչներ եւ մարզական պարագաներ, իսկ դպրոցականներին՝ մարզական հագուստի տեսքով նվերներ հանձնելու նպատակով։ «Թեւանիկ» խմբի անդամների այցը գլխավորում էին ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը եւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Կամո Բարսեղյանը։ Նախ…

Գիտաժողով՝ Արցախում

2018թ. ապրիլի 20-ին Համազգային հայ կրթական մշակութային միությունը և Արցախի պետական համալսարանը կազմակերպում են գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերակերտման գործընթացի 100-ամյակին։ 1917թ. փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից և հատկապես նույն թվականի հոկտեմբերյան պետական հեղաշրջումից հետո, նախկին ռուսական կայսրության ողջ տարածքում ստեղծվեց քաղաքական անկայուն իրավիճակ: Նախկին իշխանության մարմինները դադարեցին գործել: Տեղերում զգալի էր իշխանական վակուումը: Արցախի հարակից շրջանները…

Մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ հակամարտությունը բանակցություններով լուծվի, խաղաղ լինի

Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի: Նրանք չունեն համապատասխան ռեսուրսներ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական լուծումը սառեցված մնա, բայց կրակոցները դադարեն, դա ձեռնտու կլինի Ղարաբաղի համար, որովհետև Արցախը զարգանում է, տեղում կանգնած չէ ու Ադրբեջանը ստիպված է լինելու համակերպվել կարգավիճակի հետ:…

Քննարկվեցին Արցախի զարգացման հետ կապված բազմաթիվ հարցեր

Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-17-ին Իրանի «Արամ Մանուկյան» սրահում տեղի ունեցավ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը, որը խորագրված էր «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձությունների համատեքստում»: Խորհրդաժողովի ընթացքում պարսկալեզու լսարանին են մատուցվում քաղաքագիտական վերլուծական քննարկումներ, ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային հիմնախնդիրների մասին: Խորհրդաժողովին մասնակցում էին տարբեր երկրներից հայ համայնքի և Հայ Դատի գրասենյակների ներկայացուցիչներ՝ Լիբանան,…

Ադրբեջանի համար ցավոտ է Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակն ու դրա ամրագրումը

Ադրբեջանի համար ցավոտ է Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակն ու դրա ամրագրումը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նկատի ունեն ռուսաստանյան փորձագիտական շրջանակները, երբ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարող է լինել ցավոտ և՛ Ադրբեջանի, և՛ Ղարաբաղի համար: «Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար…

Նա միշտ առաջինն էր վճռորոշ մարտերում

Հոկտեմբերի 31-ին լրացել է Մարտունու շրջանի Աշան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ գաղափարակիր Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակը: «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումը կայացել է հերոսի հայրենի Աշան գյուղում, որին ներկա էին ԱՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, Մարտունու…

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Մեծ Շենում

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները շարունակում են ծրագրային հանդիպումներ ունենալ Արցախի համայնքներում։ Այս անգամ խմբակցության անդամներ Դավիթ Իշխանյանը, Ալյոշա Գաբրիելյանը եւ Ռիտա Մնացականյանն այցելել են Մարտակերտի շրջան, հանդիպել շրջանի նորանշանակ վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հետ, այնուհետեւ այցելել Մեծ Շեն եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման սկզբում Ալյոշա Գաբրիելյանը ներկայացրել է Ազգային ժողովի եւ Ազգային ժողովում…

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքը արդյունավետ է

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքը բավականին արդյունավետ է և կարողանում է քիչ ուժերով նշանակալից արդյունքներ ապահովել»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, ով Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է հոկտեմբերի 18-19-ը Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ կայացած Եվրոպայի հայկական…

Հանդիպումից որեւէ ակնկալիք չունեինք

«Մինչեւ հանդիպելն էլ գործնական առումով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից որեւէ ակնկալիք չունեինք»,- նախագահների՝ Ժնեւում կայացած հանդիպումն այս կերպ է բնորոշել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Այս հանդիպումն, ըստ Իշխանյանի, հստակ նպատակ ունի, որ բանակցային գործընթացն ինչ-որ հիմքերի վրա դրվի: Այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները եղել են նաեւ Սանկտ Պետերբուրգում: «Սա կլինի բանակցային գործընթացի…

Ոլորտի զարգացումը պետք ապահովել արդեն բարձր նշաձողից

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախկին նախարար Նարինե Աղաբալյանից ընդունել է բավականին կայացած կառույց և հետագա զարգացումը պետք ապահովել բարձր նշաձողից: «Դա նաև հավելյալ պարտավորեցնում է մեզ որպեսզի մեր ջանքերը բազմապատկենք: Սա բավականին հսկայական ու պատասխանատու բնագավառ է և մեր կատարած աշխատանքի արդյունքները պետք…