
Հոկտեմբերի 10-ին Արցախի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և Արցախի Հայ Օգնության Միության վարչության միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕՄ- Դաշնակցություն համագործակցության, առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:

Այս օրերին Արցախում էին հայտնի դաշնակցական, քաղաքական ու ռազմական գործիչ Սարգիս Մեհրաբյանի (ավելի հայտնի Խանասորի Վարդան անունով) հարազատները: Սարգիս Մեհրաբյանը ծնվել է 1870թ. Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ (հնում՝ Ղշլաղ) գյուղում: Իր ողջ կյանքի ընթացքում ակտիվորեն մասնակցել է հայ հասարակական, քաղաքական կյանքին, գլխավորել կարևոր նշանակության ռազմական գործություններ: Մահացել է 1943թ.՝ 73 տարեկան հասակում: Խանասորի Վարդանն ուներ…

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով երկօրյա այցով Արցախ են ժամանել Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության մի խումբ ներկայացուցիչներ՝ 17 երկրից 25 պատվիրակներ: Երիտասարդները սեպտեմբերի 30-ին հանդիպում են ունեցել Արցախի հանրապետության Մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանի հետ: Գայանե Գրիգորյանը ներկայացրել է երիտասարդական ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, Արցախում ապրող երիտասարդների հիմնական խնդիրները, որոնք, ըստ…

Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպությունների երիտասարդները սեպտեմբերի 30-ին խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հանդիպել են ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին: Ողջունելով երիտասարդներին՝ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը խոսել է «Դաշնակցության»՝ խորհրդարանում ներկայացված սոցիալիստական խմբակցության՝ պետականաշինության, խորհրդարանական գործունեության և արտաքին քաղաքականության բնագավառներում ունեցած դերի մասին: Արմեն Սարգսյանը ներկայացրել է Արցախյան հիմնահարցը՝ շեշտելով, որ…

Արցախում գտնվող Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամները սեպտեմբերի 30-ին հանդիպել են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Նախարարը ողջունել է երիտասարդների այցը Արցախ, գոհունակության հայտնել, որ երիտասարդները հետաքրքրված են Արցախում տեղի ունեցող գործընթացներով և հույս հայտնել, որ այցելության ընթացքում նրանք կստանան օգտակար տեղեկություններ: Նախարարը ներկայացրել է Արցախի խնդրի էությունը, կարևորելով Արցախի ժողովրդի…

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան և սեպտեմբերի 30-ին այցելել Արցախի Հանրապետություն: «Ընկերվարական երիտասարդների միջազգային միության շրջանակներում կազմակերպել ենք այս ճանաչողական այցը: Այն իրագործելու համար մի տարուց ավելի աշխատանք ենք տարել և այսօր Արցախում ներկա են…

Սեպտեմբերի 27-ին Լիբանանի Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգես Խոշյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ուղեկցությամբ հանդիպել է Արցախի հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է Այնճար քաղաքը Արցախի որևէ քաղաքի հետ քույր քաղաք հայտարարելու հարցը: Այնուհետև Վարդգես Խոշյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի հետ Այնճար քաղաքի…

Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ՀՅԴ Շուշիի Վահան Նավասարդյանի անունը կրող կենտրոնի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության անդամներ, աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած հարյուրավոր կուսակցական և ՀՕՄ-ուհիներ, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, այլ հյուրեր: Միջոցառման սկզբում Արցախի հանրապետության Ազգային…