Ղեկավար մարմիններ

ՀՅԴ անդամների եւ համակիրների համաարցախյան հավաք Հադրութի շրջանում

Մայիսի 30-ին Հադրութի շրջանում ՀՅԴ Արցախի ԿԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության անդամների եւ համակիրների համաարցախյան հավաք: Ներկաներին ողջունեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախագահ Դավիթ Իշխանյանը, ով նախ շնորհավորեց բոլորին Հայաստանի Առաջին Հանրապետության ու հայկական պետականության վերակերտման օրվա՝ մայիսի 28-ի կապակցությամբ՝ կարևորելով 1918 թվականի մայիսի 28-ի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի…

Մենք քաղաքական մուրացկանությամբ չենք զբաղվում

Մայիսի 18-ին armtimes.com լրատվական կայքին տված հարցազրույցում «Ազատ հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, անդրադառնալով 2017 թվականին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, նշել է, որ Արցախի երեք քաղաքական ուժերը՝ ԱԺԿ-ն, ԱՀ-ն եւ ՀՅԴ-ն սատարելու են այն թեկնածուին, ով իրենց կողմից առաջադրված է լինելու: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ի պատասխան վերջինիս…

ՀՅԴ-ն` Արցախի երկրորդ քաղաքական ուժ

Ս.թ. մայիսի 4-ին տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ-ի նիստը, որի ընթացքում քննարկվեց 2015 թվականի մայիսի 3-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հաստատեց. 1. ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ ընտրությունները պետք է համարել առաջխաղացում մեր երկրում ժողովրդավարության սկզբունքների արմատավորման եւ պետականության կայացման գործում : Դրա վառ ապացույցը ընտրություններին մասնակցած 7 կուսակցություններից 5-ի նվազագույն շեմի…

Մեր ակնկալիքներն ավելին էին

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Արցախի խորհրդարանական ընտրությունների մասին, նշեց, որ դեռևս Արցախի ԿԸՀ-ն չի ամփոփել ընտրությունների ամբողջական պատկերը, բայց, իր դիտարկումներով, ընտրություններն անցել են նորմալ, և արտառոց ընտրախախտումներ չեն եղել: Նրա խոսքով` դրական է այն, որ, նախորդ ընտրությունների համեմատ, այս ընտրությունների ժամանակ…

Արցախում ընտրություններն անցնում են բավականին լավ

Արդեն տեղեկացրել ենք, որ ԼՂՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Արցախ են ժամանել բազմաթիվ պատվիրակություններ՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից: Ինչպես ԼՂՀ-ից հաղորդում է Yerkir.am-ի թղթակիցը, Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Արցախ ժամանած Վահե Անտոնյանն արձանագրեց, որ ընտրություններն անցնում են բավականին լավ: Նա տեղեկացրեց, որ առավոտյան կանուխ այցելել են Մարտունու…

Արցախցիները Դաշնակցության հետ մեծ հույսեր են կապում

«Այս մեկ ամսվա ընթացքում բավականին կոռեկտ ընթացավ քարոզարշավը: Արցախահայությունը պետական մտածելակերպ ունեցող ժողովուրդ է եւ հավատացած ենք, որ ժողովուրդը կընտրի՝ ելնելով կուսակցության ծրագրերից: Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա փոքր խախտումներ եղել են, բայց,ընդհանուր առմամբ, մինչ այս պահը ընթացքը դրական է»,-այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ…

Պետք է ամուր պահենք յուրաքանչյուր քվե

Արցախում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՅԴ-ական թեկնածու Դավիթ Իշխանյանը դիտորդական առաքելություն իրականացնողների և ընտրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց շուրջ մեկ ամիս տևած քարոզարշավը և դրան նախորդող ժամանակաշրջանը: Նա նշեց, որ այդ ընթացքում ընտրողները հասկացել են, որ Դաշնակցությունը հուսալի հենարան է և կարող է ժողովրդի կողքին լինել, օգնել խնդիրների լուծման հարցում: «2012 թվականի նախագահական ընտրություններից հետո մեր…

ՀՅԴ-ն տոնի վերածեց աշխատավորի օրը

Մայիսի 1-ի՝ աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ ՀՅ Դաշնակցությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպեց տոնական մեծ համերգ, որին իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, ազգային, ժողովրդական երգերի կատարողներ՝ Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Սամվել Երանյանը, ինչպես նաեւ Արցախի երգի, պարի պետական համույթը: Հրապարակում հավաքված ավելի քան 10.000 արցախցիներն իրենց երգ ու պարով…

Դաշնակցականները ձեռք են բերել ընտրողների հավատն ու վստահությունը

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Արցախի` մայիսի երեքին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչները այսօր հանդիպում ունեցան դիտորդական առաքելություն իրականացնողների և իրենց ընտրողների հետ` ամփոփելու քարոզարշավը, որից հետո ընտրողները հնարավորություն ունեցան ունկնդրելու Դաշնակցության կազմակերպած համերգը: Տեղեկացնենք, որ ՀՅԴ ցուցակը գլխավորում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա իր ելույթում նշեց,…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ապրիլի 24-ին Ստեփանակերտում էր` արցախցիների հետ ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը

Արցախի մայրաքաղաքում լայնածավալ միջոցառումներ էին կազմակերպվել, այդ պատճառով էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին չի մասնակցել Երեւանում անցկացված սգո արարողություններին: Հատկանշական է, որ Արցախ էր մեկնել նաեւ հայկական խոշորագույն կազմակերպություններից մեկի՝ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն՝ արցախցիների հետ հիշատակելու Ցեղասպանության զոհերին: Անուղղակի նշան, որ ողջ հայությունն այդ օրը եւս Ստեփանակերտում է։ Եռագույնի ուղեկցությամբ Լեռնային…