
Մայիսի 30-ին Հադրութի շրջանում ՀՅԴ Արցախի ԿԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության անդամների եւ համակիրների համաարցախյան հավաք: Ներկաներին ողջունեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախագահ Դավիթ Իշխանյանը, ով նախ շնորհավորեց բոլորին Հայաստանի Առաջին Հանրապետության ու հայկական պետականության վերակերտման օրվա՝ մայիսի 28-ի կապակցությամբ՝ կարևորելով 1918 թվականի մայիսի 28-ի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի…














