Արցախ

Հանդիպում ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամների հետ

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԿԿ անդամներ Վահրամ Բալայանն ու Վահագն Դադայանը նախօրեին հանդիպում են ունեցել ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին Արցախի ճանաչման եւ այդ ուղղությամբ սփյուռքահայ երիտասարդության աշխատանքներին։ Նշենք, որ վերոնշյալ երիտասարդներն արդեն 10 օր է ինչ Մարտունի քաղաքում…

ՀՅԴ-ն հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգված լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի հուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արված հակասահմանադրական արտահայտությունների առիթով իսկույն հրավիրել էր խորհդակցություն եւ քննարկումների արդյունքում եկել այն համոզման, որ Զ. Թադեւոսյանի հայտարարությունները ըստ ԱՀ գործող օրենսդրության՝ քրեօրեն պատժելի արարք է, քանի որ դրանով հարցականի տակ է առնվել Արցախի Հանրապետության…

Նախ եւ առաջ պետք է ունենալ մշակութային քաղաքականության հայեցակարգ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնում նշանակվելուց շուրջ մեկ ամիս անց «Ապառաժ»-ը հանդիպել եւ զրուցել է Լեռնիկ Հովհաննիսյանի հետ: -Հուլիսի 2-ին նշանակվել եք մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնում: Ինչպե՞ս ընդունեցին Ձեզ աշխատակազմի անդամները: -Ես մշակույթի նախարարությունում նոր մարդ չեմ: 2010-ին աշխատել եմ զբոսաշրջության վարչությունում՝ որպես Տիգրանակերտ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ…

Պատանեկան ճամբարներ Արցախում

Արդեն 8 տարի է, ինչ Արցախի պատանիների մի զգալի մասի ամառային հանգստի անբաժան մասն են կազմում տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից Արցախում կազմակերպվող պատանեկան ճամբարները: Այն տևում է երկու շաբաթ և նախատեսված է 10-16 տարեկան պատանիների համար: Բացառություն չէր նաև այս տարին: 2018թ. Արցախում կազմակերպվող ՀՅԴ պատանեկան ճամբարների ընթացքի և արդյունքների մասին է «Ապառաժ»-ի…

Ներկայացվել է բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՀ նախագահ Բակո Սահակյանը քաղաքական կուսակցությունների եւ հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել, որոնց օրակարգը երկրում կայանալիք բարեփոխումների վերաբերյալ մտքերի փոխանակումն էր: Այդ շարքում նախագահ Բակո Սահակյանի առաջին հանդիպումներից մեկը ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչների հետ էր: Առաջնորդվելով ներկազմակերպական ավանդույթներով եւ ընթացակարգով՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն համապատասխան քննարկումներ է կազմակերպել…

Գործնական քայլեր Այնճարի եւ Կավսականի միջեւ համագործացության ուղղությամբ

Վերջերս Արցախ էր այցելել Լիբանանի Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգես Խոշյանը: Կովսականում նա արժանացել է հյուրընկալ ընդունելության, բնակիչները աղ ու հացով, երգով ու պարով են դիմավորել քույր քաղաքի քաղաքագլխին: Կովսականի և Այնճարի հետագա համագործակցության ուղիների, դրանց կազմակերպման և ընթացքի մասին է «Ապառաժ»-ի զրույցը Այնճարի քաղաքապետի հետ: -Պարոն Խոշյան, 2018թ. մայիսին Լիբանանում Այնճարի և Կովսականի միջև սոտրագրվել…

Հիմնական նպատակը Մերձավոր Արևելքում Արցախի ճանաչողությունը բարձրացնելն է

Հուլիսի 20-22-ը Արցախում էին Մերձավոր Արևելքում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Արցախի գրասենյակի պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի առիթով հավաքվել էին Արցախի բոլոր ներկայացուցչությունների պատասխանատուները: Արտաքին աշխարհում Արցախը ներկայացնողները մի շարք պաշտոնական հանդիպումներ են ունեցել, միմյանց լսելով, կարծիքներ փոխանակել և նախանշել առաջիկա գործունեության ուղղությունները: Մերձավոր Արևելքում Արցախի գրասենյակի…

Համապատասխան իրավական հիմքերի բացակայությունը կարող է հանրության մեջ կասկածներ առաջացնել

«Բոլոր հարցերին պետք է լուծում տալ սահմանադրության և գործող օրենքների շրջնակներում: Բնականաբար, եթե ժամանակի ընթացքում կատարվել են անօրինություններ, պետք է գնահատական ստանան՝ անկախ դիրքից. դա ժողովրդավար երկիր կառուցելու ճանապարհին անհրաժեշտ է: Բայց, կարծում եմ, պետք է զգուշավոր մոտենալ այդ ամենին»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ,…

ԱՀ պետական նախարարը ընդունել է Այնճար քաղաքի քաղաքապետին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսայանը հուլիսի 24-ին ընդունել է Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգէս Խօշեանին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լիբանան արցախյան գյուղատնտեսական վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորությունների վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վարդգէս Խօշեանը կարևորել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի քույր քաղաք Այնճարի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, նշել, որ նախատեսվում է լիբանանահայ ներուժի ներդրմամբ զարկ…

Արցախի երիտասարդությունն իր ապագան հայրենիքի հետ է կապում

Արցախի Հանրապետության երիտասարդության մեծ մասն իր կյանքը միայն հայրենի հողում է պատկերացնում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: «Բնականաբար, երիտասարդների մի մասը իր ապագան այստեղ չի պատկերացնում, բայց տարբեր քայլեր ենք ձեռնարկում այդ երիտասարդների զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ: Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք ապահովել զբաղվածության…