Պետական մարմիններում

Բակո Սահակյանը Դավիթ Լոքյանին եւ Լեւոն Մկրտչյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ու կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան ոլորտներում փոխգործակցությանն առընչվող մի շարք հարցեր:

Հարձակում լինելու դեպքում նորից շարունակելու ենք ճնշել

ԼՂ փոխվարչապետը ընդգծեց՝ ամեն ինչ անելու են, որ տարհանված բնակիչները նորից վերադառնան իրենց բնակավայրեր։ «Ես գտնում եմ, որ գլխավոր շտաբի պետերի, այսպիսի ձևակերպում տամ՝ ջենտլմենական պայմանավորվածությունը դեռ շարունակում է գործել, բայց մյուս կողմից, ճանաչելով մեր հակառակորդին, կարելի է նաև ենթադրել, որ եթե նա չի հարգել եռանախագահների այդ երկար աշխատանքը, եթե չի հարգել 1994 թվականի մայիսին…

ԼՂՀ-ն չի հրաժարվի Սահմանադրության փոփոխությունից

Լեռնային Ղարաբաղում շուտով կվերսկսվեն սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները, որոնք ժամանակավորապես դադարել են սահմանային լարվածության հետևանքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Վերջինս նշեց, որ պետական ողջ համակարգն այս պահին մտահոգ է անվտանգության ապահովմամբ, դրանից բխող հարցերով, ուստի քննարկումները դադարել են: «Մոտ ժամանակներս կսկսեն քննարկումները: Հայաստանում, օրինակ, Ընտրական օրենսգրքի շուրջ…

Արթուր Աղաբեկյանը խոսել է «Մարտիկ» ում առկա $ 1 մլն -ի մասին

ԼՂՀ փոխվարչապետ, 2002թ.-ին ստեղծված «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանն ասել է, որ հիմնադրամի ֆոնդին այս պահին կա ավելի քան $ 1 մլն գումար: Այս մասին ԼՂՀ փոխվարչապետն ասել է Մեդիամաքսին` պատասխանելով հարցին, թե ինչու հիմա, երբ ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո Պաշտպանության բանակի վերազինման եւ ամրացման խնդիրներ են առաջ եկել, այդ հիմնադրամից աջակցություն չի…

Արցախին ուղղված նվիրատվությունների վերջին տվյալները

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրում է. «18.04.2016թ. դրությամբ ԼՂՀ կառավարության նախաձեռնությանը միացել է ևս 265 իրավաբանական հիմնարկ-ձեռնարկություններ և հայրենակիցներ: 18.04.2016 թ. դրությամբ ԼՂՀ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 3.140.474.000 ՀՀ դրամ: 18.04.2016թ. հաշվեհամարը համալրվել է 352.530.000 ՀՀ դրամով: Սիրելի հայրենակիցներ, հաճախ եմ ստանում նամակներ գումարի նպատակային ծախսի վերաբերյալ: ԼՂՀ կառավարությունը վերանայելով…

ԼՂ կառավարության կողմից անցկացվող դրամահավաքի արդյունքում արդեն 3մլն դոլար է հավաքվել

Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից անցկացվող դրամահավաքի արդյունքում արդեն մոտ երեք միլիոն դոլար է հավաքվել։ Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս միջոցները ամբողջովին ուղղվելու են Պաշտպանության բանակի սպառազինության արդիականացմանը։ Աղաբեկյանի խոսքով, իրենք հույս ունեն, որ աշխարհի հայերը ավելին կարող են հավաքել, ուստի դրամահավաքը դեռ շարունակվելու է։ «Մեր զինվորին անհրաժեշտ տեխնիկական համալրմամբ օգտակար…

Ժամանակը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Վերջին օրերի սահմանային լարվածությունն ու ռազմական գործողությունները, նորից քննարկման թեմա դարձրեցին ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցը: Այն քննարկվում է տարբեր մակարդակներում ու շրջանակներում, Արցախը Հայաստանին վերջնականապես միացնելու հարցին զուգահեռ: Անկախության ճանաչում, թե՞ միացում Հայաստանին, որն է ժամանակի պահանջը, հարցի վերաբերյալ «Արցախթայմսի» հետ իր կարծիքը կիսեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Երբ սկսվեց…

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը ամփոփել է Եվրոպա կատարած այցի արդյունքները

Արցախյան շարժման 28-ամյակի շրջանակներում Ֆրանսիայում կազմակերպված «Զորակցություն Արցախին ու Հայկական բանակին» խորագիրը կրող միջոցառումներին մասնակցելու նպատակով՝ Արեւմտյան Եվրոպայի ՀՅԴ ԿԿ հրավերով Ֆրանսիայում էր գտնվում ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Այցի ընթացքում նա մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել, հանդես եկել Արցախի ներկա կացության ու Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ դասախոսություններով…

Եթե քաղաքական համաձայնություն լինի, Արցախում նախագահի ինստիտուտը կարող է վերանալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: – Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտությո՞ւն են Արցախում, դրանք ի՞նչ են փոխելու. արդյո՞ք Հայաստանի տարբերակի կրկնօրինակը չի լինելու: – Իրականում մեր երկրում ծագել է անհրաժեշտություն բարեփոխումներ անելու, որի հիմքը պետք է լիներ հետևյալը. առաջին՝ կառավարման…

Գիտագործնական կոնֆերանս` նվիրված ՀՅ Դաշնակցության 125- ամյակին

Մարտի 5-ին ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի նախաձեռնությամբ ԱրՊՀ գիտխորհրդի դահլիճում կազմակերպվեց «ՀՅ Դաշնակցությունը եւ Արցախը» խորագրով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված ՀՅԴ 125- ամյակին: Ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ուսանողներ եւ հրավիրյալներ: Ելույթներով հանդես են…