
Դեկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը հանդիպում է ունեցել Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի անդամների հետ: Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանը ներկայացրել է ԱՀ ԱԺ և խմբակցության գործունեությունը, պատասխանել բնակչությանը հուզող հարցերին: Այցի ընթացքում Նոր Էրքեջի դպրոցին և ակումբին են փոխանցվել նոր համակարգիչներ, որոնք ձեռք են բերվել Լոնդոնում բնակվող դաշնակցական Սևան…













