
Արցախում մեծ շուքով նշվող գյուղատնտեսության աշխատողի օրվան կամ բերքի տոնին ընդառաջ Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղը նախաձեռնել է հերթական այցելությունը Արցախի զորամասերից մեկը: «Եկել ենք Արցախի այգիների բերքն ու բարիքը, մեր ձեռքով պատրաստված քաղցրեղենը անձամբ հասցնելու մեր պաշտպաններին, նաև մեր մայրական սերն ու ջերմությունը փոխանցելու նրանց, որովհետև մեր ամեն մի խաղաղ վայրկյանի համար պարտական ենք…















