Նորութիւններ

15 Մա­յիս 1916. Հա­յոց գա­ղա­փա­րի զի­նո­ւոր ա­ռիւ­ծը՝ քաջն ՔԵՌԻ ին­կաւ Ռը­ւան­տու­զի ա­հեղ կռո­ւին

15 Մա­յի­սի այս օ­րը, 1916 թո­ւա­կա­նին, թան­կա­գին ա­րեամբ գրո­ւե­ցաւ հե­րո­սա­կան ու ան­մո­ռա­նա­լի է­ջե­րէն մէ­կը Հա­յոց դիւ­ցազ­նա­կան Ա­զա­տա­մար­տին։ 102 տա­րի ա­ռաջ, Մա­յիս ամ­սու այս օ­րը, զո­հո­ւե­ցաւ հայ ժո­ղո­վուր­դի ան­զու­գա­կան հե­րոս­նե­րէն Քե­ռին, որ ա­ւա­զա­նի ա­նու­նով Ար­շակ Գա­ւա­ֆեան մկրտո­ւած էր, եւ որ իր զո­հա­բե­րու­թեան, քա­ջա­գոր­ծու­թեան ու ա­ռա­քի­նու­թեան հա­մար ար­ժա­նա­ցաւ մեր ժո­ղո­վուր­դին կող­մէ ՔԵՌԻ կո­չո­ւե­լու սրտա­բուխ պա­տի­ւին։ Չոր­րորդ գնդի…

Բոլտոնեան «Հակաիրան ճանապարհային քարտէզը»…

Անզէն աչքերով իսկ դիտարկելի էին Թրամփի կոտորակւած նախարարական կազմում (յատկապէս Արտաքին նախարարութեան գերատեսչութիւնում-պետդեպարտամենտ) պատերազմատենչների ի յայտ գալու «արգասիքները»… Եւ իրաւամբ, հրաժարեալ Թիլերսոնին փոխարինած CIA-ի պետ Պոմպէոյի եւ ԱՄՆ-ի ազգային անվտանգութեան գծով Թրամփի գերագոյն խորհրդական՝ Ջոն Բոլտոնի նշանակումից անմիջապէս յետոյ էր, որ հրթիռակոծւեցին սիրիական արւարձաններում իբր տեղակայւած քիմիական զէնքերի արտադրման օբիեկտները՝ ԱՄՆ-Անգլիա-Ֆրանսիա համատեղ ուժերի մասնակցութեամբ: Սրան…

Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, Արծվիկ Մինասյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Հրամանագրում նշված է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արծվիկ Մինասյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»:

Արթուր Խաչատրյանը՝ գյուղատնտեսության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, Արթուր Խաչատրյանը դաշնակցության քվոտայով նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արթուր Խաչատրյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»։

Դաշնակցական երկու նախարարներ կնշանակվեն

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նոր ձևավորված կառավարությունում երկու նախարարի պորտֆելների վերաբերյալ քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նրա խոսքով` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը կնշանակվի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը կզբաղեցնի ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:

Ակնարկ. Շրջանցում, Որ Անպայման Ուղենշային Չէ

Հայ-թուրք յարաբերութիւններու հեռանկարային պատկերացումներու մասին խօսելով` վարչապետ Փաշինեան հիմնականին մէջ վերաբանաձեւած էր պաշտօնական Երեւանի դիրքորոշումը` կողմ ենք Անգարայի հետ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման` առանց նախապայմանի: Ճիշդ չէ, որ երրորդ երկրի հետ Անգարան պայմանական հարց արծարծէ յարաբերութիւններու բնականոնացման համար: Երեւանը կը շարունակէ առաջադրել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, որ նախ եւ առաջ կը նպատակադրէ ցեղասպանութիւններու կրկնութեան կանխարգիլումը: Փաշինեանի…

Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումը Գասպար Կարապետյանի նկատմամբ

Բելգիացի պատգամավորներ Դավիդ Կլարենվալը, Ժորժ Դալեմանը և Էլս Վան Հոֆը նամակը են հղել Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսին «Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումը Գասպար Կարապետյանի նկատմամբ» վերտառությամբ: Նամակն ամբողջությամբ ստորեւ. Արտաքին Գործերի Նախարար Պրն. Դիդիե Ռեյնդերսին Հարգելի պարոն Նախարար՝ Սույն նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակի (Բելգիական հասարակական…

Հայաստանի Հանրապետութեան 100ամեակին նուիրուած գիտաժողով՝ Լոս Անճելըսի մէջ

Այս օրերուն, երբ Հայաստանի մէջ տեղի կ՛ունենայ հայրենիքի եւ ազգի կառավարումը ժողովրդավարական հիմքերու վրայ ամրացնելու եւ զայն 21րդ դարու համահունչ ոգիով շաղախելու յեղափոխական արարք, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի հովանաւորութեամբ յառաջացած յատուկ յանձնախումբի եւ Լոս Անճելըսի Նորթրիճ քաղաքի «Սիսան» համալսարանի Հայկական ծրագիրի տնօրէնութեան կազմակերպութեամբ, անցնող շաբաթավերջին՝ 5 եւ 6 Մայիսին, նշեալ համալսարանին մէջ տեղի ունեցաւ…

11 Մայիս 1905. ԴՐՕ ա­հա­բե­կեց ազ­գա­մի­ջեան խռո­վու­թեանց հրահ­րիչ ­Բա­գո­ւի նա­հան­գա­պետ իշ­խան ­Նա­կա­շի­ձէն

11 ­Մա­յի­սի այս օ­րը, 113 տա­րի ա­ռաջ, Անդր­կով­կա­սի նաւ­թա­յին մայ­րա­քա­ղաք Բա­գո­ւի կեդ­րո­նա­կան հրա­պա­րակ­նե­րէն Պա­րա­պե­տի վրայ, 21ա­մեայ հայ յե­ղա­փո­խա­կան մը ռում­բի հա­րո­ւա­ծով ա­հա­բե­կեց նա­հան­գա­պետ իշ­խան ­Նա­կա­շի­ձէն։ Ե­րի­տա­սարդ այդ յե­ղա­փո­խա­կա­նը Դ­րաս­տա­մատ ­Կա­նա­յեանն էր՝ ան­զու­գա­կան ԴՐՕն, որ այդ­պէ՛ս, օր-ցե­րե­կով եւ բա­նուկ հրա­պա­րա­կի մը վրայ, գոր­ծադ­րեց Հ.Յ.Դ. Ոս­կա­նա­պա­տի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէին տո­ւած մա­հա­պա­տի­ժի ո­րո­շու­մը՝ հա­րիւ­րա­ւոր ան­մեղ հա­յե­րու կո­տո­րա­ծը հրահ­րած ­Բա­գո­ւի…

Փորձություն իշխանությամբ

ՀՀ խորհրդարանի կողմից Նիկոլ Փաշինյանին երկրի վարչապետ ընտրելու գործողությամբ փակվեց Հայաստանում խաղաղ-հեղափոխական իշխանափոխության համաժողովրդական-հրապարակային պայքարի էջը եւ սկսվեց հաջորդ՝ պալատական իշխանափոխության գործընթացը:Որքան էլ որ երկրորդը պայմանավորված է առաջինով ակնհայտ է, որ այս երկուսը միանգամայն տարբեր երեւույթներ են՝ ենթակա իրենց յուրահատուկ ազդակների: Արժանին մատուցելով շարժումը սկզբնավորող եւ հաղթական ավարտին հասցնող առաջնորդի գործունեությանը ակնհայտ է, որ ներկայումս…