Նորութիւններ

Լեւոն Մկրտչյանը եւ Արծվիկ Մինասյանը վերանշանակվել են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Լևոն Մկրտչյանը նշանակվել է կրթության և գիտության, իսկ Արծվիկ Մինասյանը բանպահպանության նախարար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Դաշնակցության այսօրվա առաքելությունը

Այսօր տեղեկություն ստացվեց, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր Դաշնակցությունը եզակի հնարավորություն ունի իր միջնորդական առաքելությամբ օգնել հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը: Դաշնակցությունը մոտ 3 տարի առաջ նույնպես կարողացավ իր միջնորդական առաքելությամբ հասնել նրան, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չվերածվեց քաոսային վիճակի եւ…

Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցությունը ստացվեց. հույս ունեմ այն կշարունակվի

Ես այսօր հաջողեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, մեր խոսակցությունը ստացվեց եւ հույս ունեմ, որ այն շարունակվի, թեպետ առայժմ կոնկրետ արդյունքներ չկան: Մենք անցած 5-6 օրվա ընթացքում այս տեսակի ծավալուն աշխատանքների մեջ ենք եղել զանազան կողմերի հետ, զանազան անձերի հետ, որպեսզի կարողանանք լուծում գտնել երկրի առջեւ կանգնած այս թնջուկին: Կարեւորն այն է, որ մենք, իբրեւ Դաշնակցություն,…

Հաղորդագրություն

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ հետագա երկխոսությունը կարող է կայանալ: Դաշնակցությունը անցած օրերի ընթացքում երկխոսության հարթակ ձևավորելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ է իրականացրել զանազան կողմերի և անձերի հետ, որպեսզի հնարավոր լինի լուծում գտնել երկրի և ժողովրդի առջեւ կանգնած…

Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինիս երկխոսության կոչ է արել։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայլեյանի կալանավորման օրակարգով Ազգային Ժողվի արտահերթ նիստ չի նախատեսվում եւ նրանց անձեռնմխելիությունից զրկելու հարցը չի ընդգրկվելու խորհրդարանի օրակարգ։ Առավել մանրամասն՝ «Երկիրն այսօր»-ի ՝ ժամը 13։00-ի արտակարգ թողարկման ընթացքում։…

Մեր ճշմարիտ Յաղթանակը

Չմոռնանք, որ Դաշնակցութիւնը մուտք գործեց կառավարական դաշինքէն (կոալիցիա) ներս ԻՐ ԻՆՔՆՈՒՐՈՅՆ ՊԼԱՏՖՈՐՄՈՎ, որ կը ցոլացնէր ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի և ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովներու որոշումները։ Դժբախտաբար այս շատ կարևոր հանգամանքը ցարդ լիարժէք և տեսանելի կիրառում չէ ստացած իրական կեանքի մէջ։ Պատճառը մասամբ այն է, որ կառավարական դաշինքը գործի երկար փորձ չէ ունեցած տակաւին և շատ…

Հաղորդագրություն. Ջահերով երթ այսօր տեղի չի ունենա

Հայտնում ենք, որ նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակիը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինվում է Ծիծեռնակաբերիդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման և հսկման արարողությամբ: 23.04.2018 թ.

Հայտարարություն

Ջահերով երթ այսօր տեղի չի ունենա Հայտնում ենք, որ նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակիը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինվում է Ծիծեռնակաբերիդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման և հսկման արարողությամբ: 23.04.2018 թ. Հայտարարություն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները…

Կոչ

Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխոսության հարթակ ստեղծելու ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային և կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար: Ցավոք, սկսված գործընթացը, բևեռացված մոտեցումների պատճառով, այսօր տապալվեց: Բայց նույնիսկ վերջին իրադարձություններից հետո մենք շարունակում ենք հավատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում…

Առանց ԶԼՄ-ների հնարավոր կլիներ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել

Երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ: Նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է կարողանային մեխանիզմներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար: «Կարծում եմ երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայությամբ: Շատ…