Նորութիւններ

Միքայէլ Վարանդեան (1872-1934). Թուրքիոյ ցեղասպանական ոճիրին յետ-Եղեռնեան նահատակ գաղափարապաշտը

Ապրիլեան ոգեկոչումներու եւ խորհրդածութեանց ծանր մթնոլորտը յատկապէս շեշտելու կու գայ Ապրիլ 22ի այս օրուան զուգադիպող մահուան տարելիցը Միքայէլ Վարանդեանի։ 1915ի Ապրիլ 24ին Պոլսոյ մէջ ձերբակալուած, աքսորուած ու Արհաւիրքի ճամբուն վրայ տմարդի խոշտանգուած ու նահատակուած հայոց Մեծերու շարքին չգտնուեցաւ Միքայէլ Վարանդեան։ Բայց Հայկական Յեղափոխութեան անկրկնելի գաղափարախօսն ու Դաշնակցութեան տեսաբանը այլապէս, թրքական պետութեան գործադրած հայասպանական մեծ ոճիրին…

Հայոց Ցեղասպանութեան 103-Ամեակի Ոգեկոչման Հսկում Լաւալի մէջ

Հ.Յ.Դ. Գ.Ե.Մ. Լեւոն Շանթ եւ Լաւալի Բեկոր Աշոտ մասնաճիւղերու կազմակերպութեամբ՝ Ուրբաթ երեկոյեան ժամը 8:00ին, Լաւալի Հայոց ցեղասպանութեան նուիրուած յուշարձանին շուրջ, տեղի ունեցաւ հսկում՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 103րդ ամեակին։ Ներկայ էին Քէպէքի ազգային ժողովի անդամ՝ պատգամաւոր Կուի Ուլէթ, Լաւալի քաղաքապետարանի անդամներ՝ Vasilios Karidogiannis, Aglaia Evelakis ու Roland Dick, Լաւալի Ռէնօ շրջանի ներկայացուցիչ՝ Արամ Ելակօզ, Հ.Յ.Դ. Բիւրոյի…

Նախագահին Եւ Քոնկրեսին Կոչեր Կը Կատարուին՝ Ճանչնալու Ցեղասպանութիւնը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Չորեքշաբթի, Ապրիլ 18ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Քոնկրեսի շէնքէն ներս տեղի ունեցած է Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման տարեկան հաւաքը, մասնակցութեամբ Ներկայացուցիչներու տան եւ Ծերակոյտի անդամներու։ Քոնկրեսի Հայկական համախմբումին կողմէ կազմակերպուած ձեռնարկի մասնակիցները կոչեր կատարեցին նախագահ Տանըլտ Թրամփին եւ Քոնկերսին, որ վերջ տան Ցեղասպանութեան ճանաչման հարցով թրքական ճնշումներուն տեղի տալու…

ԱՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի հայտարարությունը

Արցախում խորը անհանգստություն կա վերջին օրերին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում ծավալվող իրադարձությունների շուրջ: Դժվար չէ պատկերացնել թիկունքի ամրության այն զգացողությունը, որն անչափ պահանջված է Արցախում ապրող հայ մարդու և սահմանը պահող զինվորի համար: Մեր պետականությունը սրբություն է աշխարհի բոլոր հայերի համար, որ ձեռք է բերվել հազարավոր անդառնալի կորուստների և զոհաբերությունների գնով: Ընդամենը…

Երկխոսելը կտանի հավաքական հանգուցալուծման

Իրանի խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյան Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Նա նախ նշեց, որ իրադարձությունների մասին տեղեկանում է զանգվածային լրատվամիջոցներից ու որոշ ցանցերից, և ըստ այդմ` տպավորությունը հետևյալն է` ժողովրդի կուտակված պահանջների պոռթկում է: «Ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովրդի մի մասը, երևի մեծ հավատ ունենալով իրենց պահանջներին, ըմբոստության փորձեր…

Հաղորդագրություն

Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ 21.04.2018 թ

Չպետք է թույլ տանք, որ մի շարք ձեռքբերումներ փոշիանան

«Նախ եւ առաջ կարեւոր է, որ դժգոհության այս արտահայտությունը ինչ-որ կերպ արդյունավորվի, եւ երկրորդ՝ նոր հիասթափություն չառաջացնի հասարակության մեջ», մեզ հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաներին։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ yerkirmedia.am

ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման

Դաշնակցությունը, մտահոգված վերջին օրերին Երեւանում ու երկրում տեղի ունեցող իրադարձություններով, որոշել է հայտարարություն տարածել՝ դրանով փորձելով մատնանշել ելքը։ Այդ ելքն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեսնում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից ու, առհասարակ, իշխանությունից հեռանալու մեջ, մինչեռ ՀՅԴ-ի հայտարարության մեջ խոսվում է երկխոսություն սկսելու մասին։ ՀՅԴ-ն կոչ է անում խորհրդարանական ուժերին, «ՀՀ նորընտիր նախագահի…

Հասկանալի եւ անհասկանալի շարժում

Տիեզերքից բացի, ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ: Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումը բացառություն չէ: Քչերն էին հավատում, որ փոքր խմբի սկսած քայլերթը կվերածվի նման ընդգրկում ունեցող շարժման: Պատճառը, թերեւս, Նիկոլ Փաշինյանի փողոց գնալու որոշման տուպիկայնությունն էր: Նրան չէին հավատում նույնիսկ սեփական խմբակցության անդամները: Սա չենք կարող ժխտել: Հետեւաբար, պետք է խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանի հաշվարկներն…

Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն բողոքի ցույցով

Բելգիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 21-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, մեկնարկը կտրվի բողոքի ցույցով: «Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Բրյուսելում ցույց է կազմակերպվելու: Քաղաքի կենտրոնից ցույցի մասնակիցները շարժվելու են դեպի թուրքական դեսպանատանուն: Հիմնական ուղերձն է՝ արդարության…