
Երեւանում մեկնարկել է ՀՅԴ մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը։ Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներից ժամանած հիսունից ավելի խմբագիրները, լրագրողները, հանրային կապերի պատասխանատուները քննարկելու են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական շահերի եւ խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական հակաքարոզչությանը դիմակայման եւ հայությանն առնչվող խնդիրների արծարծման հարցեր։ Խորհրդաժողովի բացմանը ողջունելով հավաքի մասնակիցներին՝ ՀՅԴ Բյուրոյի…















