
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում մեծապես տեղ են գտել ՀՅԴ-ի առաջարկները: Խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն առաջարկվող օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է համարում գործողից: Սեյրանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմանը: «Ընտրական օրենսգրքի բարեփոխումները մի քանի քայլ առաջ են նախորդից՝ ապահովելու համար քաղաքական ուժերի պատեհությունները մասնակցության համար: Ներկայիս խմբագրության մեջ ներգրավված առաջարկների ճնշող մեծամասնությունը…















