Նորութիւններ

Ռեյտինգային համակարգը ժողովրդավարական չէ

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ-ում Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում, անդրադառնալով այն հարցին, թե ժամանակին կողմ քվեարկելով ռեյտինգային ընտրակարգ ներկայացնող օրենսգրքին, հիմա ինչու են հանդես գալիս այն փոփոխելու առաջարկով, նշել է. «Մեզ համար շատ կարևոր էր ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը մեծացնելու խնդիրը, և մենք հանուն կոնսենսուսի կողմ քվեարկեցինք Ընտրական…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

«Հայրենիք»ի խմբագրական. Փետրուարեան Ապստամբութիւնը…Մայիսեան Անկախութեան Հետքերով

Հազիւ երկուքուկէս տարուան պատմութիւն ունեցող Հայաստանի Ա. անկախութեան (1918-1920) յաջորդող անքակտելի իրադարձութիւններէն մէկն է Փետրուարեան ապստամբութիւնը, որուն մասին ալ հաւանաբար շատ մելան պիտի հոսի, յատկապէս յառաջիկայ Մայիսին, անկախութեան հարիւրամեակին առթիւ կազմակերպուելիք զանազան գիտաժողովներու ընթացքին: Փետրուար 13, 1921-ին սկիզբ առած հակախորհրդային շարժումը հայոց պատմութեան էջերուն մէջ կը յիշուի իբրեւ Փետրուար 18-ի ապստամբութիւն, որ պարզ ու մեկին…

Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ

Փետրվարի 9-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի՝ ինչպես Աշտարակից, այնպես էլ տարածաշրջանների համայնքներից: Բնակիչները մարզպետին դիմեցին աշխատանքային, բուժօգնության, սոցիալական եւ կենցաղային այլ բնույթի հարցերով: Ծանոթանալով խնդիրներին, Աշոտ Սիմոնյանը դրանց լուծման համար համապատասխան հանձնարարականներ տվեց, կատարեց անհրաժեշտ պարզաբանումներ: Դիմումների մեծ մասը վերաբերում էր դրամական աջակցությանը, որոնք բավարարվեցին: Ընդհանուր առմամբ, դրամական…

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ. անվճար ծառայություններ՝ աշխատանքային իրավունքների գծով

Այսուհետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Մանանդյան 20 հասցեում, կգործի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Գրասենյակի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամը: Աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում, աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում, աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն), զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու…

Սօսէ Մայրիկ (Աղբիւր Սօսէ, 1868-1953). Յեղափոխական հայու եւ Դաշնակցական ֆետայիի կանացի՝ մայրակա՛ն դէմքը

9 Փետրուար 1953ին, Եգիպտոսի Աղեքսանդրիա քաղաքին մէջ, 85 տարեկան հասակին իր աչքերը առյաւէտ փակեց հայ ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարի դիւցազնուհին՝ Աղբիւր Սօսէն։ Սօսէ Մայրիկ հայ ֆետայական շարժման առիւծին՝ Սերոբ Աղբիւրի (Վարդանեան) կինն էր։ Ծնած էր 1868ին (ըստ որոշ աղբիւրներու՝ 1869ին) Սասուն, Նեմրութ լերան փէշերուն գտնուող Թեղուտ գիւղը, բազմանդամ ընտանիքի տէր Մարգար Դրօ-Աստանտուրի յարկին տակ։ Հազիւ պարմանուհի,…

Լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի ծրագրավորողներին

Փետրվարի 7-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն հյուրընկալեց Լեհաստանում Հայաստանի Զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանին: Մարզպետի հետ հանդիպման ժամանակ պարոն Վալերյանը հայտարարեց նոր գործի մեկնարկի մասին։ ՀԶՀ ներկայացուցիչը լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կհավաքագրի և կփոխանցի Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի մասնագետներին ու ստարտափերին։ Գործարարը նշեց, որ պատվերները հիմնականում կառնչվեն Big Data, Software, Web…

Կոալիցիոն գործընկեր չի նշանակում բոլոր հարցերի վերաբերյալ նույն կարծիքն ունենալ

Կոալիցիոն գործընկեր դեռևս չի նշանակում բոլոր հարցերի վերաբերյալ նույն կարծիքն ունենալ: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցի նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից արված հայտարարությանը, թե պետք է վերանայել ռեյտինգային ընտրակարգը: Նա, թեև հարգանքով է վերաբերում ԱԺ բոլոր ուժերի կողմից ներկայացված ծրագրերին, միևնույն է, գտնում է,…

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը Ստեփանակերտում հանդիպել է մանկավարժների հետ

Փետրվարի 8-ին կայացել է «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Ստեփանակերտի Խ. Աբովյանի անունը կրող թիվ 1 դպրոցի ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Դավիթ Իշխանյանը և Ռիտա Մնացականյանը: Հանդիպման ընթացքում պատգամավորները ներկայացրել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ԱՀ ԱԺ և մասնավորապես «Դաշնակցություն» խմբակցության գործունեությունը: «Հանդիպումների նպատակներից մեկն էլ քաղաքացիների…

Անկախության օրը` Մայիս 28

Զորավար Սմբատ (Մախլուտո) Անկախություն. բառ մըն էր սա, որ դեռ քսան տարի առաջ մեր սիրելիները վախով ու երկյուղածությամբ կարտասանեին, կարծես թե արգիլված պտուղն ըլլար ատ իրենց համար կամ կրակմ մը, որ իրենց շրթները այրեր: Տասը տարի առաջ 1918-ին այդ բառը մարմին առավ, իրականություն դարձավ մեզ համար: Ու մենք՝ դարերով զրկվածներ, խենթի պես գրկեցինք զայն, սեղմեցի՜նք…