Նորութիւններ

Արցախցի խորհրդարանականները ԵԽ պատգամավորի հետ մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների

Հունվարի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գանահարել եվրոպացի գործընկերների այցերը նշելով, որ դրանք նպաստում են եվրոպական արժեհամակարգի զարգացմանը Արցախում: «Մեզ համար շատ թանկ են հարաբերությունները, որոնք մենք տարիների ընթացքում ձևավորել ենք եվրոպական կառույցների հետ»,-ընդգծել…

Հայ-սիրիական կրթական համագործակցությունը` հանդիպման առանցքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Ողջունելով հյուրին` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է երկու բարեկամ պետությունների միջև առկա համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված յուրաքանչյուր գործնական նախաձեռնություն: Այդ համատեքստում Լևոն Մկրտչյանն կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Սիրիայի…

Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ ՀՅԴ-ի 127-ամեակին նուիրուած պաշտօնական հանդիսութիւն

Կազմակերպութեամբ Մոնթրէալի «Միհրան Փափազեան» եւ Լաւալի «Սարգիս Զէյթլեան» կոմիտէներուն, 21 Յունուար 2018-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Մոնթրէալի Սուրբ Յակոբ Ազգային վարժարանի «Բաստրմաճեան» սրահին մէջ տեղի ունեցաւ պաշտօնական հանդիսութիւն՝ ՀՅԴ-ի 127-ամեակին առթիւ, ներկայութեամբ Հոգշ. Հայր Վարդան Վրդ. Թաշճեանի, ՍԴՀԿ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչներու, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կ.Կ.-ի ներկայացուցիչ ընկ. Տարօն Տէր Խաչատուրեանի, ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Յակոբ Տէր…

Շաւարշ Միսաքեան (1884-1957). Առաջնորդող Մտքի Եւ Խօսքի Դաշնակցական Խմբագիրը

26 յունուարին կը լրանայ մահուան 61-րդ տարելիցը հայ մամուլի անմահ հսկաներէն Շաւարշ Միսաքեանի: Հայ մամուլի պատմութեան մէջ բարձրադիր գագաթ մը եղաւ աւազանի անունով Եղիազար, բայց Շաւարշ գրչանունով հայաշխարհով մէկ հռչակուած Միսաքեան տոհմի այս արժանաւոր ծնունդը: Գրական¬գեղարուեստական կատարելագոյն մշակումի հասած իր արեւմտահայերէնով, կուռ ոճի ու խոհականութեան իր տաղանդով եւ, մանաւա՛նդ, դաշնակցականի անխախտ հաւատքով ու սկզբունքայնութեամբ` Շաւարշ…

Բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանը բարեփոխումների շատ կարևոր փուլ է թևակոխել

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում ներկա է գտնվել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցող փորձագիտական խմբի աշխատաժողովին: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, միջազգային փորձագետներ Քրիստիան Թորնը, Արհուսի համալսարանի փոխտնօրեն Ֆրանցիսկո Մարմոլեյոն, ՀԲ բարձրագույն կրթության գլխավոր մասնագետ Դենիս Նիկոլաևը, ՀՀ ԿԳՆ և բուհերի…

Արագածոտնի մարզպետը կիրականացնի 2017-ին տված խոստումը

Հունվարի 25-ին լրագրողների համար 2017-ին կատարածն ամփոփել ու այս տարվա անելիքն է հստակեցրել Արագածոտնի մարզպետը: Նոր աշխատատեղերի ստեղծումից մինչեւ այլընտրանքային, եկամտաբեր գյուղատնտեսության հիմնում՝ Աշոտ Սիմոնյանը հեռահար ու իրատեսական ծրագրեր ունի: Արագածոտնում նոր աշխատատեղեր ստեղծելու մարզպետի նախորդ տարվա խոստումն այս տարի հստակ ծրագիր է դարձել: Ապարանը մոտ ապագայում տեքստիլի արտադրամաս կունենա՝ աշխատանք ապահովվելով 200- 250 մարդու:…

Ակնարկ. Կարեւոր Ուղենիշներ` Հնչած Սթրազպուրկէն

ԵԽԽՎ-ի ձմեռնային նստաշրջանին նախագահ Սարգսեանի խօսքն ու անոր հետեւած հարցումներու պատասխանները բնականաբար պէտք է ընկալել իբրեւ մէկ ամբողջութիւն։ Տեւողութիւնը այս ամբողջութեան ուղիղ հաւասար համեմատութեամբ է. կէս ժամ գրաւոր խօսքը, որմէ ետք նաեւ կէս ժամ հարցումներուն տրուած պատասխաններ։ Ամբողջականութիւն կը նկատուի նաեւ մշակուածութեան, քաղաքական գրագիտութեան, իրազեկութեան եւ մանաւանդ ուղերձներու բազմահասցէականութեան նուրբ դրոյթներու առկայութեամբ։ ԵԽԽՎ-ի վերջին նախագահին…

Քոնկրեսականներ Վալատաօ Եւ Շըրմըն Կոչ Կ՛ընեն Ուաշինկթընին Հայաստանը Զերծ Պահելու Կրկնակի Հարկումէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ քոնկրեսականներ Տէյվիտ Վալատաօ եւ Պրետ Շըրմըն սկսած են ստորագրութիւններ հաւաքելու իրենց պաշտօնակիցներէն, որպէսզի կարելի եղած չափով մեծաթիւ մասնակցութեամբ կոչ ընեն Միացեալ Նահանգներու իշխանութեանց, որ անյապաղ բանակցութեան սկսի Հայաստանի հետ, երկու երկիրներուն միջեւ առեւտուրի տուրքերուն առնչուող աւելի արդիական համակարգ մը ստեղծելու եւ Հայաստանը կրկնակի հարկումէ զերծ պահելու նպատակով։…

Լավ գիտնականն ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրը կարող է լուծել

Լավ գիտնականը, եթե լավ խորացած է իր ոլորտում և ցանկանում է ձևավորել կոթողային արժեք, ի դեպ կապ չունի, թե որ բնագավառում է՝ արվեստ, հումանիտար գիտություն, թե բնագիտական, միևնույն է՝ ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գիտության, կրթության նախարար Լևոն Մկրտչյանը՝ նկատելով, որ կան բարեգործական ընկերություններ, միջազգային համագործակցություն, համալսարանական…

Քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական փոխգործակցության զարգացմանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում շահագրգռված են Եվրոպական խորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների խորացմամբ ու ընդլայնմամբ՝ հավելելով, որ դա հանդիսանում է…