Նորութիւններ

Ռոստոմ (Ս­տե­փան ­Զօ­րեան, 1867-1919). ­Հայ ժո­ղո­վուր­դի տան­ջա­հար սիր­տին յե­ղա­փո­խա­կան ժայթ­քը. ­Հա­յոց ­Լեռ­նե­րու ան­սա­սան հզօ­րու­թեամբ ­Կամ­քի մարմ­նա­ւո­րու­մը

Յու­նո­ւար 18ի այս օ­րը մեր ժո­ղո­վուր­դը կը նշէ ծննդեան տա­րե­դար­ձը հայ յե­ղա­փո­խա­կա­նի եւ դաշ­նակ­ցա­կան ղե­կա­վա­րի լու­սապ­սակ այն դէմ­քին, որ իր խօս­քով եւ գործ­քով ան­մա­հա­ցաւ ՌՈՍՏՈՄ ա­նու­նով՝ հա­յոց սե­րունդ­նե­րուն կտա­կե­լով Ազ­գի եւ Հայ­րե­նի­քի ամ­բող­ջա­կան ա­զա­տագ­րու­թեան ու ­Հայ ­Մար­դու լիի­րաւ ինք­նա­հաս­տատ­ման եւ զար­գաց­ման հա­մա­պար­փակ տես­լա­կա­նը։ Ժա­մա­նա­կի թա­ւա­լու­մին հետ ա­ւե­լիով բիւ­րե­ղա­ցող եւ այժ­մէա­կան իր հնչե­ղու­թիւ­նը վե­րա­նո­րո­գող ժա­ռանգ է…

Ռոստոմ (Ստեփան Զօրեան, 1867–1919). Հայ Յեղափոխականի Ամբողջական Մարմնաւորումը

1919ի Յունուար 18էն 19ը լուսցող գիշերը, Թիֆլիսի մէջ, բծաւոր տիֆէ վարակուած եւ անբուժելի թոքատապի մատնուած՝ յոգնատանջ իր աչքերը առյաւէտ փակեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիրներէն անզուգական Ռոստոմը։ Աւազանի անունով Ստեփան Զօրեան՝ Ռոստոմ կրտսերագոյնն էր ՀՅԴ հիմնադիր երրորդութեան։ Թէեւ ներկայ ալ չէր եղած 1890ի ամրան կայացած ՀՅԴ հիմնադիր ժողովին՝ Մոսկուայի մէջ ուսանողական բողոքի ցոյցերուն իր գործուն մասնակցութեան…

Փալոն Արցախ Այցելելու Արգելքները Վերացնելու Կոչ Կ՛ընէ Քոնկրեսին

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Քոնկրեսի Հայկական համախմբումի հիմնադիր համաատենապետ Ֆրենք Փալոն Յունուար 17ին կոչ ըրաւ քոնկրեսականներուն, որ վերացնեն Արցախ այցելելու դէմ դրուած արհեստական արգելքները, Միացեալ Նահանգներու եւ Արցախի միջեւ ազատ երթեւեկութիւն ու անխափան հաղորդակցութիւն ապահովելու նպատակով։ Այս նպատակով, Փալոն Քոնկրեսին ներկայացուց Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին աջակցութիւնը վայելող՝ «Միացեալ Նահանգներ-Արցախ ճամբորդութեան եւ հաղորդակցութեան բանաձեւ»ը։ «Միացեալ Նահանգներու իշխանութիւնները պէտք է…

«Ազդակ»ի Խմբագրական. Յոյները, Ասորիները Եւ Այժմ` Եզիտիները. Ազգային Ժողովի Հետեւողականութիւնը

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի յայտարարութիւնը` եզիտի ժողովուրդին դէմ կատարուած ցեղասպանութիւնը դատապարտող, բարոյական անհրաժեշտ դիրքորոշումի առընթեր յստակօրէն ունի քաղաքական այժմէական նշանակութիւն: Բարոյականը այն մղումն է այս պարագային, որ նոյնինքն ցեղասպանութեան ենթարկուած ազգի պետութիւնն է, որ պարտք կը զգայ իր հետապնդած ճանաչումներու արշաւին նման ճանչնալ այլ ցեղասպանեալ ժողովուրդի մը իրողութիւնը եւ անկէ մեկնած դատապարտել եղածը: Այստեղ կայ…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռոսսոտրուդնիչեստվոյի տնօրենին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել միջպետական ծրագրերով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին: Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ…

Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվին, ով Հայաստան այցի շրջանակում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրմանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել գիտության ոլորտում միջազգային հեղինակավոր կառույցի…

Դավիթ Լոքյանն ընդունել է Ecorys կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ecorys կազմակերպության տեխնիկական աջակցության պատվիրակությանը` Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածքային զարգացման բարեփոխումների ընթացիկ իրավիճակը, դրանից բխող առաջնահերթությունները, ինչպես նաև փորձնական տարածքներում պիլոտային ծրագրերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Լոքյանը կարևորել է գյուղատնտեսական և ֆինանսական զարգացման ծրագրերի առաջին փորձնական միջոցառումների իրականացումը…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Հունվարի 17-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը ներկայացրեց կառավարության, պետական գերատեսչությունների, ինչպես նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները: Դրանք, մասնավորապես, առնչվում էին խոշորացված համայնքներին վերաբերող մի շարք տեղեկատվությունների տրամադրմանը, համաֆինանսավորմանը, տնտեսական պլանների կազմմանը, մարզի զարգացման ծրագրի քննարկմանը, հանրակրթական դպրոցների կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը եւ տարիֆիկացիաների կազմմանը, զբոսաշրջության զարգացման ծրագրի…

Հասնելու ենք նրան, որ Սփյուռքը մասնակցի ընտրություններին

Մենք չենք հրաժարավում մեր գաղափարից, որ նախագահը պետք է լինի համայն հայության նախագահ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք նկատի ունենք, որ Սփյուռքը մասնակցի ընտրություններին, ոչ թե սփյուռքահայերը: Ընտրիչների համակարգը ընտրելով պետք է Սփյուռքին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ, եթե այս անգամ չհաջողվեց, յոթ տարի…

Գնաճի Մասին…

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ Պէտք է ողջունել նախագահ Սարգսեանի նախաձեռնութիւնը երկրի շուկայական համակարգէն ներս սանձազերծուած գնաճի (inflation) կապակցութեամբ խորհրդակցութիւն հրաւիրելու: Պետական բարձր մակարդակով այս խորհրդակցութիւնը տեղի ունեցած է երէկ (Չորեքշաբթի, 10 Յունուար) եւ անոր մաս կազմած են բոլոր պատկան գերատեսչութեանց պետերը բացի ՀՀ վարչապետէն: Ինչպէս անցեալին, պր. նախագահը հանդէս կու գայ մանրակրկիտ վերլուծումներով հարցի ախտորոշման տուեալները մէկիկ-մէկիկ…