Նորութիւններ

ՀՅ Դաշնակցության 127-ամյակի միջոցառումը՝ Վեդիում

ՀՅ Դաշնակցության 127-ամյակի հերթական միջոցառումն է կազմակերպվել Արարատի մարզի Վեդի քաղաքում: Ելույթ են ունեցել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը եւ Արարատի ՀՅԴ Մարզային Կոմիտեի անդամ Գնել Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցել են ազգագրական պարի համույթներ եւ հնչել են ազգային հեղափոխական երգեր: Մանրամասները՝ տեսանյութում։

Լեւոն Թադէոսեան (Պապաշա, 1865-1935). ­Հայ յե­ղա­փո­խա­կան շարժ­ման «­Հայ­րիկ»ը. Դաշ­նակ­ցա­կան ղե­կա­վար գոր­ծի­չի բա­րո­յա­կան հե­ղի­նա­կու­թեան ա­ւան­դը

Դեկ­տեմ­բեր 19ին կ­’ո­գե­կո­չենք յի­շա­տա­կը մեր ժո­ղո­վուր­դի ե­զա­կի ծնունդ­նե­րէն ­Լե­ւոն Թա­դէո­սեա­նի, որ իր ան­ձով ու գոր­ծով ար­ժա­նա­ւո­րա­պէս մարմ­նա­ւո­րեց հայ ղե­կա­վար գոր­ծի­չի բա­րո­յա­կան հե­ղի­նա­կու­թեան ա­ւան­դը։ 1935ի այս օ­րը, ­Փա­րի­զի մէջ, 70 տա­րե­կան հա­սա­կին աչ­քե­րը առ­յա­ւէտ փա­կեց հայ յե­ղա­փո­խա­կա­նի ու քա­ղա­քա­կան-պե­տա­կան ազ­գա­յին գոր­ծի­չի ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ նո­ւի­րեալ մը՝ ­Լե­ւոն ­Թա­դէո­սեան, որ իր գա­ղա­փա­րա­կան ա­ռա­քի­նու­թեան եւ անձն­դիր ծա­ռա­յու­թեան հա­մար ար­ժա­նա­ցաւ ­Պա­պա­շա…

Ակնարկ. Պաղեստինեան Երուսաղէմի Ճանաչման Թրքական Նախաձեռնութիւնը

Թուրքիոյ նախագահին յայտարարութիւնը Արեւելեան Երուսաղէմի կամ Պաղեստինի մէջ դեսպանատուն բանալու, կարելի է բնական շարունակութիւնը նկատել Անգարայի կողմէ նախաձեռնուած եւ Պոլսոյ մէջ տեղի ունեցած Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտակարգ ժողովին ընթացքին Երուսաղէմը Պաղեստինի մայրաքաղաք ճանչնալու որոշումին: Անգարան այս հարցին մէջ գերաշխուժ վարքագիծ կը դրսեւորէ: Շարժառիթային քանի մը հանգամանքներ կարելի է մտաբերել այս յայտարարութիւններուն առիթով: Նախ, բնականաբար Անգարան…

Նպատակաուղղուած աշխատանք պէտք է տանինք ապագայ սերունդներ պատրաստելու

Հարցազրոյց ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ռաֆֆի Տօնապետեանի հետ Հ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբը քարոզչական իր աշխատանքներու ծիրէն ներս այս տարի կազմակերպեց դէպի Արցախ հետաքննական առաքելութիւն մը, Fact finding mission, որուն մասնակից դարձան Գանատայի Խորհրդարանի երկու անդամներ: Փաստագրական այս առաքելութեան նպատակն էր փաստացի տուեալներ ձեռք ձգել Արցախի Քառօրեայ պատերազմի ընթացքին տեղի ունեցած իրադարձութիւններուն մասին, յատկապէս…

Խոշորացված համայնքները կլինեն ուշադրության կենտրոնում

Եվրամիության կողմից 2017-2020 թվականների ընթացքում Հայաստանին տրամադրվելիք 176 միլիոն եվրոյի աջակցության զգալի մասը կուղղվի Շիրակի մարզում տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: «Գումարը կուղղվի մարզի սոցիալ տնտեսական զարգացմանը, համայնքների խոշորացման գործընթացի հաջողության ապահովմանը: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են լինելու խոշորացված համայնքները: Այստեղ ԵՄ-ն աշխատելու է խոշորացված համայնքների հետ`…

Ազգովին պէտք է յայտարարենք. Ծառայում ենք Արցախի Հանրապետութեանը

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի ելույթը՝ դեկտեմբերի 14-ին Ստեփանակերտում կայացած ՀՅԴ 127-ամյակի տոնակատարությանը: Այս օրերուն Դաշնակցութեան աշխարհատարած կառոյցները կը նշեն Դաշնակցութեան Օրը կամ անոր հիմնադրութեան 127-ամեակը։ Այս նշումներուն տարեվերջին համընկումները պարզ տրամաբանութեամբ` տարուան կտրուածքով իրագործուածն ու չիրագործուածը լոյսին բերելն է, պատմական հէնքի վրայ ժամանակակից իրադարձութիւններուն Դաշնակցութեան բերած ներդրումը արժեւորելը բայց մանաւանդ այդ բոլորէն…

Նմուշներ Անաստաս Իվանովիչ Միկոյեանի «Հայրենասիրութիւնից»

Գրեց՝ Ա. ՋԱՄԱԼԵԱՆ Արշակ Ջամալեանի(1882 Գանձակ-1940 Փարիզ) գրչին պատկանող այս յօդուածը արտատպուած է ժամանակին Բոստոնում լոյս տեսնող «Հայրենիք» օրաթերթի 22 փետրուարի 1938 թուականի համարից: Բերլինի համալսարանի ընկերային գիտութիւնների բաժինը փայլուն կերպով աւարտած Ջամալեանը, բուն անունով Իսահակեան, դեռ 1902 թուականից համոզուած դաշնակցական էր: ՀՀ օրօք եղել է Հայաստանի դեսպանը Վրաստանում: Ինչպէս ինքն է վկայում՝ Միկոյեանի հետ…

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը

Դեկտեմբերի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը՝ այս անգամ Ասկերան շրջկենտրոնի Էդմոն Բարսեղյանի անունը կրող միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ: Հանդիպման սկզբում ԱՀ ԱԺ պատգամավոր Ռիտա Մնացականյանը ներկայացրեց Իրանի «Թևանիկ» խմբի կրթության ոլորտին առնչվող ծրագրերը: «Արցախի համալսարաններում և ուսումնարաններում գյուղատնտեսական և ռազմական մասնագիտություն ընտրած ուսանողները գերազանց առաջադիմության դեպքում կարժանանան…

Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում

Օլբանի Հայ դատի հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել Նյու Յորք Նահանգից ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Դոն Բոյաջյանի թեկնածության առաջադրմանը: «Դոնը բազմիցս ցույց է տվել այս աշխատանքի համար մեզ անհրաժեշտ թեկնածուն լինելու համար պահանջվող կարողությունները, իր առաջնորդական հմտությունները»,- ինչպես փոխանցում է armenianweekly-ն, հայտարարել է հանձնախմբի նախագահ Անդրանիկ Կարագյոզյանը: Բոյաջյանը նախ պետք է մասնակցի նախնական ընտրությանը՝…

Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանում Գյոթեի կենտրոնի բացմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանում Գյոթեի կենտրոնի բացմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, գիտության, մշակույթի գործիչներ, մտավորականներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը բացման խոսքում վստահություն է հայտնել, որ…