Նորութիւններ

Արագածոտնի մարզպետն ընդունել է «Էներգառեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի» ղեկավարին

Դեկտեմբերի 14-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունել է «Էներգառեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի» ղեկավար Հրանտ Սարգսյանին: Քննարկվել են մարզում ծրագրի ներդրման եւ ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր: Հրանտ Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Ծրագրի գործունեությունը մարզում նոր չէ՝ շուրջ 7 տարի, որն արդեն ներդրվել է մարզի 16 դպրոցում: Ծրագրի…

Բաքվի առաջարկը վտանգավոր է

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր հրավիրված ասուլիսին ամփոփելով 2017թ-ը, նկատեց, որ տարին ՀՀ-ի համար եղել է որոշ ձեռքբերումների տարի, բայց գլխավորը ձեռքբերումը ԵՄ-ի հետ համաձայնության պայմանագիրն է: «Հիմնական նվաճումը և ձեռքբերումը ԵՄ-ի հետ պայմանագրի ձեռքբերումն է, մի բան, որ կարելի էր չորս տարի առաջ էլ անել,…

ՀՅ Դաշնակցության 127-ամյակի տոնակատարություն Արցախում

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել ՀՅԴ 127-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՅԴ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ԼՂՀ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, կուսակցական ընկերներ եւ հյուրեր:…

Հայ համայնքն իրեն չի կղզիացնում Սիրիայի ժողովրդից

Sputnik Արմենիայի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանն ասաց, որ Հալեպում արդեն տոնածառը տեղադրել են: Բնակիչներն ուզում են օր առաջ վերանորոգել իրենց տներն ու արհեստանոցները: Չեն անտեսվում նաև համայնքային ու եկեղեցական կառույցները: «Վերջերս Կիլիկիոյ կաթողիկոսութեան ընդհանուր ժողով կայացած է, ուր Արամ Վեհափառը երախտիք է յայտնած հայ գաղութներուն, որք իրարու ձեռք կ՛երկարեն վերաշինութեան համար: Շատ…

ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուների հետ քննարկվել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնական և շրջանային կոմիտեների պատասխանատուներին՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հետ կապված որոշ հարցեր: Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ընդունելության համար, նշել է, որ կուսակցությունում քննարկումներ են եղել գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի վերաբերյալ: «Նկատի առնելով այն հանգամանքը, որ…

Երուսաղեմի շուրջ զարգացումները կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում

«Սա բացում է պանդորայի հայտնի արկղը, որը բերելու է շատ լուրջ հետևանքներ: Ի վերջո, սա իսրայելա-պաղեստինյան փաթեթի մի մաս էր, և սա լարվածություն է առաջացնելու, քանի որ դրա հետ կապված էր ոչ միայն Պաղեստինը, այլ ամբողջ տարածաշրջանը»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով…

«Հայանտառ»-ի տնօրենը հանդիպել է ԱՄՆ անտառային ծառայության ներկայացուցիչների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը և տնօրենի առաջին տեղակալ, «Հայանտառ»-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, աշխատանքային հանդիպում են ունեցել Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամների, մասնավորապես՝ ծառայության գյուղատնտեսության բաժնի հրդեհների և ավիացիայի կառավարման գրասենյակի մասնագետ Ջեն Քրոֆտի, ծառայության վրաստանյան գրասենյակի կոորդինատոր…

Քննարկում գյուղատնտեսության բնագավառում հանրօգուտ ներդրման մեխանիզմների կիրառման հնարավորությունները թեմայով

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի մոտ դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում հանրօգուտ ներդրման մեխանիզմների կիրառման հնարավորությունները: Քննարկմանը մասնակցել են ինչպես մարզի, այնպես էլ գյուղատնտեսության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները և Ֆինլանդիայից ժամանած միջազգային փորձագետը: Ողջունելով մասնակիցներին Շիրակի մարզպետը նշել է, որ քննարկման նպատակը ոլորտի հիմնախնդիրների լուծման համար…

Մարզպետը հանձնարարեց մարզի տարեկան գործունեության ծրագրի կազմման համար ներկայացնել առաջարկություններ

Դեկտեմբերի 13-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը ամփոփվեց ՀՀ կառավարությունից, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից, պետական այլ գերատեսչություններից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մարզպետին զեկուցվեց, որ բոլոր հանձնարարականներն իրականացվում են սահմանված կարգին եւ ժամանակացույցին համապատասխան: Անդրադառնալով մարզի տարեկան գործունեության ծրագրին, Աշոտ Սիմոնյանը նշեց, որ այն պետք է կազմվի զուտ իրատեսական մոտեցումներով՝ ներառելով հավաստի…

Կրթական պետպատվերը կփոխարինվի կրթաթոշակով

ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Բարձրագույն կրության մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 13-ին ուսանողների հետ քննարկման ժամանակ կոչեց այն՝ հեղափոխական, որն ամբողջ Հայաստանը կվերածի մեծ համալսարանի։ «Այսինքն էն, ինչ-որ մենք անվանում ենք ուսանողության մոբիլություն, Էրազմուսներով և այլն, երբ ուսանողները կարողանում են դուրս գալ և շրջագայել երկրիից դուրս, ըստ էության ներսում ենք փորձելու իրականացնել»,- նշեց…