Նորութիւններ

«Ազդակ»ի Խմբագրական. Բազմաշառաւիղ Քաղաքականութեան Գործադրութեան Կարեւոր Անկիւնադարձը

Հայաստանի Հանրապետութիւն-Եւրոպական Միութիւն Համապարփակ եւ ընդլայնուած արեւելեան գործընկերութեան համաձայնագիրը բազմաթիւ ուղղութիւններով հեռանկարային նոր հորիզոններ կ՛ուրուագծէ մեր երկրին համար: Կար ընդհանուր տպաւորութիւն, որ այս առաջադրանքը առաւելաբար գերակայ էր մեր երկրին համար, որ Վիլնիւսի մէջ լուրջ խոչընդոտի հանդիպած էր իրականացնելու համար «Թէ-թէ»-ի վարքագիծը: Եւրասիական տնտեսական միութեան (ԵՏՄ) անդամակցութիւնը փաստօրէն խանգարած էր, որ Երեւանը ստորագրէ երկարատեւ բանակցութիւններու իբրեւ…

Հրանդ Մարգարեան այցելեց Մօնթէվիտէօ

Հանդիպումներ քաղաքական դէմքերու հետ Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելութիւններու ծիրեն ներս, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանդ Մարգարեան այցելեց Ուրուկուայ և մայրաքաղաք Մօնթէվիտէօ: Կարգ մը հանդիպումներ ունեցաւ թէ պետական և թէ համայնքային մակարդակներու վրայ։ Իրեն կ՛ընկերակցէին ՀՅԴ Հարաւայի Ամերիկայի ԿԿի անդամներ, Էտուարտօ Կոստանեանը և Արփի Հոճաճանեանը։ Պետական մակարդակի վրայ ընկ Հ. Մարգարեանի առաջին հանդիպումը, հայասէր և…

Ռուբեն Տէր Մինասեան (1882-1951թթ.) – Նշանաւոր յեղափոխականն ու պետական գործիչը

Հայ ազատամարտի պատմութեան մէջ իր ուրոյն տեղը ունի Ռուբէնը` Ռուբէն Տէր Մինասեան կամ Ռուբէն փաշան: Հերոսութիւններով ու բազմաչարչար մաքառումներով լեցուն է այս հայորդիին կեանքը: Ռուբէն այն անհատներէն էր, որուն համար հայրենիքի ազատութիւնը եւ բարօրութիւնը գերագոյն նպատակ էր: Ան հայ յեղափոխական այն սերունդէն էր, որ մաքառեցաւ Արեւմտեան Հայաստանի ազատութեան համար եւ մասնակից դարձաւ Հայաստանի Ա. Հանրապետութեան…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէն Առաջին Հանրապետութեան 100ամեակը Կը Նշի Գիտաժողովի Անցկացմամբ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՆՈՐԹՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՏՆՕՐԷՆ ԴՈԿՏ. ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆԻ ՀԵՏ Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ 2018թ.ի Մայիսի 28ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակը: Հայոց պատմութեան այս շրջադարձային հանգրուանը նշելու նպատակով, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէն նախաձեռնել է երկօրեայ գիտաժողով՝ «Հայկական Պետականութեան Վերականգնում» խորագրով: 2018ի Մայիսին նախատեսուած ձեռնարկը կազմակերպելու համար ստեղծուել է յատուկ յանձնախումբ, որի անդամներից՝ Նորթրիջի…

«Ազդակ»ի Խմբագրական. Աւանդականի Եւ Ժամանակակիցի Համատեղումով

(Պատանիի Օրուան Առիթով) Պատանիի օրը, Դաշնակցութեան Լիբանանի ընտանիքին համար աւանդական ընկալումով կը շաղկապուի Խանասորայ արշաւանքին հետ: Սերունդներ ամբողջ այդ օրը, յուլիս ամսու 25-ին կը կատարէին իրենց պատանեկան խոստումը, որ առաջին հաւաքական յանձնառութիւնն էր ծառայելու ՀՅԴ պատանեկան միութիւններու ճամբով հայրենիքի ազատագրութեան դատին: Տօնը ուրեմն կուսակցական պատասխանատու մարմիններու որոշումով աղերսուած էր Խանասորայ արշաւանքի յիշատակման օրուան հետ. պարզ…

«Հայրենիք»ի Խմբագրական. Կամրջային Կողմնորոշում

Ի վերջոյ տարիներ շարունակ սպասելէ, եւ շարունակ յետաձգուելէ ետք, Ուրբաթ, Նոյեմբեր 24-ին, Պրիւքսէլի մէջ, Եւրոմիութեան Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովին, ստորագրուեցաւ Հայաստանի հետ համապարփակ գործընկերութեան համաձայնագիրը: 2013-էն ի վեր, այս համաձայնագրին գծով աշխատանք կը տարուէր եւ երբ կը կարծուէր, թէ համապարփակ ազատ առեւտուրի համաձայնագիր մը պիտի արձանագրուէր, յանկարծ՝ Սեպտեմբեր 2013-ին, Մոսկուա ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան անակնկալ…

ԲԳՎ ծրագրի ավարտը Գյումրիում

Այսօր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպեց բնակարանների գնման վկայագրով բնակարան ձեռք բերած շահառու վերջին երկու ընտանիքների հետ՝ այսպիսով ազդարարելով ԲԳՎ ծրագրի ավարտը Գյումրիում։ Շիրակի մարզպետը հաշվետվություն ներկայացրեց լրագրողներին՝ ասելով․«2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Գյումրիում հաշվառված են եղել 4200 ընտանիքներ, որոնք իրավասու են եղել բնակարանային պայմանների բարելավման, ավելի ճիշտ բնակարաններ ձեռք բերելու։ 2010-12 թվականներին բնակարան է…

Արագածոտնի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը զեկուցել է, որ ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ: Արագածոտնի մարզում 2017 թվականին ծրագրվել է հավաքագրել 1 միլիարդ 254 մլն դրամի սեփական…

«Քրիստոնեաները Պէտք Է Մնան Ու Պայքարին Միջին Արեւելքի Մէջ Եւ Ոչ Թէ Արտագաղթեն Արեւմուտք» Ըսաւ Յակոբ Բագրատունի

Երէկ` հինգշաբթի, 23 նոյեմբերին ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի քարոզչական մարմինը մտաւորական բարձր մակարդակի կլոր սեղան մը կազմակերպած էր` «Միջին Արեւելքի քրիստոնեաները դէպի ո՞ւր» խորագիրով: Ձեռնարկը յատկանշուեցաւ մեծ թիւով լիբանանցի ակադեմական, հոգեւոր եւ մտաւորական անձնաւորութիւններու ներկայութեամբ, եւ Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահը լեցուած էր նիւթով հետաքրքրուողներով: Կլոր սեղանը ՀՅԴ քարոզչական մարմինին անունով վարեց Ալիս Պօղոսեան, որ…

Արգենտինայի Սան Լուիս նահանգում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Արգենտինայի Սան Լուիս նահանգը ընդունել է օրենք, որով ապրիլի 24-ը հռչակվում է որպես «Ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Այդպիսով, Սան Լուիսը դարձել է Արգենտինայի 20-րդ նահանգը, որն ընդունել է նմանատիպ օրենք: Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն: Սան Լուիսի խորհրդարանը միաձայնորեն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրենքի օգտին, իր…