Նորութիւններ

Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսին և ծրագրերի համակարգող Գոհար Մուսաելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել «Կայուն քաղաքաշինական զարգացման ներդրումային…

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2017 թվականի երրորդ համարը

ԱԶԴ Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2017 թվականի երրորդ համարը՝ մոտ 300 էջ ծավալով։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանում արձանագրված վերջին զարգացումները, իր Խմբագրականի եւ վերջերս Մոսկվայում լույս տեսած Աբդուլլահ Օջալանի երկերի 5 հատորյակի քննական վերլուծությանը նվիրված «Քրդերը և համաշխարհային պատմությունը» ընդարձակ գրախոսության միջոցով, հանդեսն իրականացրել է քրդական հիմնահարցի եւ հայ-քրդական հարաբերությունների պատմության ու ներկա կացության…

«Ապառաժ»-ի խմբագրական. Ապահովենք հասարակության մասնակցությունը

Ժողովրդավարական կառավարման համակարգը կիրառած երկրները երբեմն կանգնում են հենց ժողովրդավարությունից բխած դժվարությունների առաջ: Հարցը նրանում է, որ ժողովուրդն ինքնին ինչքանով է պատրաստ կիրառել իրեն տրված լիազորությունները և, բնականաբար, պատասխանատվությունը կառավարման համակարգում մասնակից դառնալու և իր ճակատագիրը տնօրինելու համար: Ժողովրդավարական սկզբունքից ելնելով՝ այդ լիազորությունից օգտվելը ժողովրդի բացարձակ իրավունքն է: Ժողովրդավարության համակարգի կիրառումը չպետք է միայն սահմանափակել…

«Տարածաշրջանի գէոպոլետիկ հեռանկարը եւ նոր իրադարձութիւնները» թեմայով խորհրդաժողով

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը, ելնելով իր կոչումից, արդէն 13 անընդմէջ տարի է ինչ կազմակերպում է «Հայ Դատն այսօր» խորագրի տակ ամփոփած խորհրդաժողով: Իսկ երեք տարիների կտրւածքով այդ օրերին զուգընթաց կազմակերպում է սեմինար, ոչ-հայ լսարանի համար ներգրաւելով Իրանի պետական համալսարանական ու քաղաքական շրջանակների դասախօս-մասնագէտների, ովքեր իրենց ելոյթներում շօշափում են տարածաշրջանի եւ միջազգային…

Այս բանաձևն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը գոհունակություն է հայտնում Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևի կապակցությամբ, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը հիշեցրեց, որ գալիք շաբաթ գումարվելու է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության…

Եթե զինվորական ծառայությունը պարտադիր է, ուրեմն բոլորի համար է

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդդիմախոսների մեջ հակառակորդ չի տեսնում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ սա այն դեպքն է, որտեղ հաղթողներ կամ պարտվողներ չկան: Նրա խոսքով՝ օրենքի դեմ դուրս եկած երիտասարդները գտնում են, որ ՀՀ ԶՈւ-ում ծառայությունը պետք է, սակայն խնդիրը կապված է ուսման ընդհատման…

Դաշնակցական պահեստազորի նոր գումարտակը վարժական հավաք է անցկացնում

Ապրիլյան ակտիվ պատերազմական օրերից հետո վերածնված համազգային մտահոգությունը դաշնակցականների մոտ չի մարել: Պատերազմին միշտ պատրաստ լինելու, զինվորի կողքին լինելու պատրաստակամությամբ ձեւավորված, դաշնակցականներով ու համակիրներով համալրված պահեստազորի նոր գումարտակն այս օրերին վարժական հավաք է անցկացնում հանրապետության զորամասերից մեկում: Նրանց մեջ կան նաեւ բազմաթիվ ուսանողներ: Մանրամասները՝ տեսանյութում։

Քննարկվել են ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ Դմիտրի Մարյասինին և քննարկել ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են ՄԱԶԾ-ի հայաստանյան պատասխանատուները, նախարարության ներկայացուցիչները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Ինտեգրացված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում», «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում» ծրագրերին: Դմիտրի Մարյասինը…

Մենք Սփյուռք ունեցող երկիր ենք, նաև պատերազմական իրավիճակում ենք

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբացկության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը: Նրա խոսքով` այս խնդիրն առկա էր: «Մեր հայրենակցիների 70%-ը Սփյուռքում է, և պետք է հնարավորություն տալ նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով կամ գուցե միտումնավոր խուսափել են բանակի ծառայությունից վերադառնալու հայրենիք: Մյուս կողմից էլ…

Միջոցառում նվիրված Ուսանողների միջազգային օրվան

Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով նոյեմբերի 16-ին Գյումրու երիտասարդական պալատում անցկացվեց ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը շնորհավորոելով ուսանողներին, նրանց մաղթեց ամենայն բարիք, կանաչ ճանապարհ. «Սիրելի ուսանողներ առաջընթաց ու ձեռքբերումներ եմ մաղթում, թող ձեր կյանքի նավն ուղեկցի համընթաց քամին, որը կտանի դեպի երեզանքների իրականացում:…