Նորութիւններ

ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը: Նահանգապետ Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ իրադարձությունը, իսկ նոյեմբերի 6-12-ը հայտարարել է հայկական հարցերի շուրջ տեղեկացվածության շաբաթ: Նահանգապետի հայտարարությունը ողջունել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը,…

Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորոտում

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի բնորոշմամբ՝ Դաշնակցությունը նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համեստ ձեւով է մասնակցել։ «Մենք ընդամենը 5 համայնքում էինք առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածուներ, որոնցից երկուսում տեղի էին ունենում արտահերթ ընտրություններ։ Այդ թեկնածուներից չորսը ընտրվել են։ 34 համայնքներում էլ ունեինք ավագանու թեկնածուներ՝ մեկից մինչեւ վեց-յոթ հոգի։ Ավագանու թեկնածուների մոտ 70 տոկոսն…

Կոնգրեսականը կոչ է արել Հայաստանի հետ երկխոսություն սկսել առևտրի հարկման առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցով

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջուդի Չուն երկրի իշխանություններին կոչ է արել Հայաստանի հետ բանակցություններ սկսել երկու երկրների միջև առևտրի հարկման առավել արդիական համակարգ ներդնելու հարցով: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր գանձապետ Սթիվեն Մընուչիին ուղղված նամակում Ջուդի Չուն հիշեցրել է, որ ներկայումս երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է 1973թ.-ից մնացած…

Ինձ անհանգստացնում է աղքատության ցուցիչով ներգրավվածությունը ԲՈւՀ-երում

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2018 թվականին բյուջեի նախագծով կրթության համար նախատեսված է 127 մլրդ դրամ, ինչը այս տարվա բյուջեից 0,6 մլրդ դրամով…

Մայիս 28

2018 թվականին, պետական միջոցառումների ընդարձակ ծրագրով, կնշվի Հայաստանի հանրապետության անկախության հռչակման եւ հայոց նոր պետականության հիմնադրման 100-ամյակը: Հայ ժողովրդի հետագա գոյության երաշխիք հանդիսացած այս մեծագույն իրադարձության հոբելյանական տարեդարձը առիթ է հայացք նետելու դրամատիկ ու հերոսական ժամանակահատվածի վրա, լուսաբանելով, արժեւորելով ու վերարժեւորելով պատմական անցքերը, ձեռքբերումներն ու կորուստները: Այսուհետ պարբերաբար անդրադառնալով տվյալ թեմային arfd.am կայքէջը կներկայացնի ինչպես…

Արվեստագետ Ազատամարտիկը. Արթուր Ղարիբյան (1967-1992)

Այսօր Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 16-ին Ստեփանավանում՝ կուլիկամցու ընտանիքում: 1992-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը, սովորել քանդակի բաժնում: 1988-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, ԼՂՀ Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողություններին: Եղել է Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային դասակի…

ՏԻՄ ընտրությունները եւ ՀՅԴ հաղթած թեկնածուները

Նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 4-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և 1-ը «Համերաշխություն» կուսակցության անդամներ էին: ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը…

Կայացել է համապետական ծառատունկ

Տեղեկացնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցել են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքի ծառատունկին։ Այս տարածքում ծառատունկին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ և այլք։ Մոտ 1,5 հեկտար տարածքում տնկվել է ավելի քան 1800 տնկանյութ (կաղնի, հացենի, կեչի): «Հայանտառ»-ի տնօրեն…

Տրամադրվող գումարների կրճատումը չի ազդի մատուցվող ծառայությունների որակի վրա

Աղվան Վարդանյանը՝ 2018 թվականի բյուջեի մասին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նորմալ է վերաբերում այն հանգամանքին, որ 2018 թվականին բարձրացվել է պետական ապարատի աշխատակիցներին տրամադրվող գումարը՝ այն ֆոնին, երբ կրճատվել են, կրթության, սոցիալական և առողջապահական ոլորտի ծախսերը: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ պետական ապարատի մեջ մտնում են նաև առողջապահության, սոցիալական և կրթական ոլորտի…

Քաղաքական կարիկատուրշչիկների անհավատալի արկածները

Մենք միշտ ենք ասել, որ Հայաստանում կա քաղաքական հանճարների մի շերտ, որի շնորհիվ կարիկատուրայի ժանրն անպակաս է հայ քաղաքական մտքի անդաստանում: Մի առիթով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս շերտը բնորոշող ոչ թե ածական, այլ մի ամբողջ գոյական դրեց շրջանառության մեջ` «վերլուծագանգ»: Հիշեցի՞ք: Բայց պատկերացրեք` ոչ ոք չփորձեց իր վրա վերցնել: Պատճառն էլ այն է,…