Նորութիւններ

Հանուն եւ ոչ ընդդեմ

Արտաշես Շահբազյան Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ մտահոգությունների տեղիք պետք է տա՝ պետական շահի տեսանկյունից: Պետական համակարգը, բոլոր պարագաներում, որոշակի տրամաբանությամբ գործող կառույց է եւ այն ցնցումների ենթարկելը կամ կավե թաց առարկայի պես ձեւափոխելու փորձերը կարող են երկիրը երկարատեւ քաոսի մեջ նետել, ինչը մեծ շռայլություն կլինի մեր պես հիմնախնդիրներ…

90-ականներին էլ տեսել ենք 90 տոկոսանոց իշխանություն և տեսել ենք, թե ոնց է այն քանդվել

Վարչապետի` ՀՅԴ նախարարներին ազատելու հրամանը ստորագրվել է այն բանից հետո, երբ Դաշնակցությունն արդեն հետ էր կանչել իր նախարարներին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այս հարցի հետ կապված պետք չէ շոուներ անել: Մենք հետ ենք կանչել կառավարության մեր անդամներին, դրանից հետո են եղել համապատասխան հրահանգները»,- ասաց նա: Անդրադառնալով…

Ուսանելի Օրինակներ

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ Դեմոկրատական Ֆրանքլին Տ. Ռուզվելթ 1932-ին ընտրուեցաւ Միացեալ Նահանգներու նախագահ` ապահովելով քուէներուն 57 առ հարիւրը: 1933-ին անոր երդման արարողութեան ժամանակ աշխատաւորներուն մէկ չորրորդը անգործ էր եւ երկրին արտադրութիւնը 1929-ի Տնտեսական մեծ ճգնաժամին պատճառով նուազած էր կէսի: Ռուզվելթ ուզեց կացութիւնը դարմանել` առաջարկելով «Նիւ տիլ»ևը, սակայն 27 մայիս 1935-ին Գերագոյն դատարանը վճռեց, որ ատոր գլխաւոր կէտերէն…

ՀՅԴ-ն կառավարությունից հետ է կանչում իր նախարարներին

Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, ՀՅ Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Այդ մասին մեր գործընկերոջ հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։

Եթե պատգամավորին չխոչընդոտելու պահանջը պետք է լինի հակահեղափոխություն, ես հակահեղափոխական եմ

Այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների նախագծի թեմային: «Մեր երեք ուժերը հարվածի տակ են, մեզ նորից բաժանում են հեղափոխականների եւ հակահեղափոխականների: Այս ձեւով չի կարելի գնալ ընտրությունների: Նույնը արեցին ավագանու ընտրություններին` բաժանելով սևի ու սպիտակի: Նորից դառնալու է այն, որ այստեղ բոլորը…

Նախքան արտահերթ ընտրությունների գնալը անհրաժեշտ է կատարել երեք կարևոր քայլ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ ՀՅԴ-ն «վարչապետ Նիկոլ Փաշինյանից ժամադրություն չի ստացել՝ արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար»։ Ըստ նրա` իրենք միշտ ասել են ու շարունակում են մնալ այն տեսակետին, որ իրենք կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց դեմ են դրանց անհապաղ անցկացմանը: «Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն…

Պարտավոր ենք Արցախի անվտանգությունը մեր գործելաոճի առանցքը դարձնել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հայտարարությունը Ազգային ժողովում Հարգելի գործընկերներ, Մեր պատմության ընթացքի ներկա շրջադարձը պիտի ենթադրեր ազգային-քաղաքական մտքի ընդգծված դրսևորում: Եթե հայտարարում ենք նոր Հայաստանի մասին, եթե խոսում ենք համերաշխ հասարակության գոյության մասին, ուրեմն պարտավոր ենք ձգտել ազգային միասնության, որը կարող է միակ երաշխիքը դառնալ քաղաքական ուժերի օգտակար համագործակցության: Այս իմաստով ակնկալելի…

Մեր նպատակը երկրի, պետության, պետականության ամրապնդումն ու զարգացումն է

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի հայտարարությունը Ազգային ժողովում Սիրելի՛ հայ ժողովուրդ: Մենք իսկապես յուրահատուկ ժողովուրդ ենք: Ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ հնարավոր է երկրում իրականացնել թավշյա հեղափոխություն, իշխանափոխություն՝ առանց բախումների: Հեղափոխություն. Այսինքն, կներեք բառերիս համար, բայց փորձում եմ սահմանումներով խոսել, երբ ներքևինները այլևս չեն ուզում հին ձևով կառվարվել, իսկ վերևինները այլևս չեն կարողանում հին…

«Ապառաժ»-ի խմբագրական. Բուռն քննարկումներ

Սեպտեմբերի 25-ից սկսած՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում արցախյան հարցի շուրջ քննարկումներն ու հայտարարությունները բուռն էին: Նախ, սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժնում ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ հարցը Արցախի Հանրապետության կարգավիճակը եւ անվտանգության հարցն է լինելու: Միաժամանակ, Ադրբեջանին կոչ…

Խմբագրական. Ժամանակի Ճշդումը՝ Ընդհանուր Յայտարարով

Երեւանի քաղաքապետական ընտրութիւններու ընդհանուր համապատկերէն ետք աւելի պարզ կը դառնայ, որ կայ շտապողականութիւն` խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները կազմակերպելու: Սահմանադրական կարգը արտահերթ ընտրութիւններու որոշման համար ներառած է հետեւեալ յօդուածը Յօդուած 92. Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնը. 1. Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնը տեղի կ՛ունենայ Սահմանադրութեան 149-րդ յօդուածին 3-րդ մասով, 151-րդ յօդուածին 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանուած պարագաներուն Ազգային ժողովի…