Նորութիւններ

Նախագահների հանդիպման արդյունքում հնարավոր է ձեռք բերվի նախնական պայմանավորվածություն

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում հնարավոր է լինի հայտարարություն կամ ձեռք բերվի նախնական պայմանավորվածություն` ապագա հանդիպումների և բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ, բայց որ լինի գործնական որևէ քայլ, այդ առումով հեռանկար չեմ տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Նման տեսակետի կարելի է եզրահանգել՝ մանավանդ նկատի…

Երկու մեծերը Զավարյանի մասին

ԱԶՆԻՎ ԵՎ ԱՆԿԵՂԾ Ամեն մարդու էլ հո չի կարելի անվանել ազնիվ և անկեղծ։ Ամեն մարդ էլ հո չի կարող լինել ազնիվ և անկեղծ։ Շատ հազարների մեջ մինը կարող է լինել ազնիվ և անկեղծ։ Էս տեսակ հազվագյուտ մարդկանցից մինն էր Սիմոն Զավարյանը։ Նա կարող էր սխալվել, բայց դիտավորությամբ չէր խաբիլ երբեք, ճշմարտության հանդեպ աչք փակելու սովորություն…

Դիմատետրի Տարածքէն Ներս Զգուշութիւնը Լաւ Բան է

Մինչեւ մօտաւորապէս մէկուկէս տասնամեակ առաջ, լրատուական աշխարհէն ներս մենաշնորհ հաստատած էր դասական մամուլը՝ տպագիր, ձայնասփռուող, հեռատեսիլային կամ կայքէջի ձեւով։ Թերթի մը, կայքէջի մը, կամ լրատու այլ տեսակի հաստատութեան մը տէրը (անհատ, ընկերութիւն, թէ կազմակերպութիւն), ինք կը ճշդէր, թէ տուեալ հաստատութեան խմբագիրը ո՞վ պէտք է ըլլայ, հիմնուելով ենթակային մասնագիտական կարողութեան վրայ։ Իսկ խմբագիրը (կամ պատասխանատուն), իր…

Ոլորտի զարգացումը պետք ապահովել արդեն բարձր նշաձողից

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախկին նախարար Նարինե Աղաբալյանից ընդունել է բավականին կայացած կառույց և հետագա զարգացումը պետք ապահովել բարձր նշաձողից: «Դա նաև հավելյալ պարտավորեցնում է մեզ որպեսզի մեր ջանքերը բազմապատկենք: Սա բավականին հսկայական ու պատասխանատու բնագավառ է և մեր կատարած աշխատանքի արդյունքները պետք…

Ռոյս Եւ Շիֆ Կը Զօրակցին Հայաստանի Մէջ Գիտական Նիւթերու Ուսուցման Համար 100 Միլիոն Տոլար Ապահովելու Ջանքերուն

ՓԱՍԱՏԻՆԱ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին կազմակերպած եւ Շաբաթ, Հոկտեմբեր 7ին կայացած խորհրդաժողովին ընթացքին, Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութեանց յանձնախումբի ատենապետ Էտ Ռոյս եւ Հետախուզական հարցերու յանձնախումբի բարձրաստիճան անդամ Էտըմ Շիֆ յայտարարած են, թէ նեցուկ կը կանգնին Հայաստանի մէջ գիտութեան, արհեստագիտութեան, ճարտարագիտութեան եւ ուսողութեան (STEM) դասաւանդման համար «Հազարամեակի մարտահրաւէրներ» հիմնարկէն յաւելեա՛լ աջակցութիւն ապահովելու ջանքերուն՝ Ամերիկայի Հայ…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը Այցելեց Նախագահ Աունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան երէկ այցելեցին հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան երկրին քաղաքական բեմը յուզող հարցերը, երեսփոխանական ընտրութիւններուն մասին քաղաքական տարբեր ուժերուն արտայայտած տեսակէտները, ինչպէս նաեւ սուրիացի տեղահանուածներուն տագնապն ու Լիբանանի վրայ անոր ունեցած տնտեսական, ապահովական եւ ընկերային հետեւանքները: Մեկնումի պահուն Յ. Բագրատունի…

Նախադեպը շատ լավն է` խոշորածավալ ակտիվ կապիտալ ենք փոխանցում համայնքներին

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, ըստ որի` կառավարությունը համայնքներին գույք է նվիրաբերում, որի արժեքը 6 միլիարդ դրամ է:Դա հիմնականում 15 համայնքներին փոխանցվող գույք է ՝ գազատար և ոռոգման համակարգեր: «Նախադեպը շատ լավն է, որովհետև մենք այսպիսի խոշորածավալ ակտիվ կապիտալ չենք փոխանցել համայնքներին: Սրանով մենք համայնքների համար կարող ենք…

Անթիլիասի մէջ՝ Առաջին Հանրապետութեան 100-ամեակին նուիրուած համաժողովը կ’ունենայ համահայկական ընդգրկուածութիւն

Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակը համահայկական հնչեղութեամբ նշելու նպատակով 2018 թուականի ապրիլին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կը ծրագրէ Հայաստանի Առաջին Հանրապետութեան նուիրուած համաժողով մը կազմակերպել, որուն պիտի մասնակցին գիտնականներ, պետական եւ հասարակական գործիչներ Հայաստանի Հանրապետութենէն, Արցախէն եւ աշխարհի տարբեր երկիրներէ: Այդ նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ կազմուած է յանձնախումբ մը, որուն անդամներն են սփիւռքահայ…

Հպարտ եմ դաշնակցական երիտասարդներով

2017 թ. յուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները ՀՅԴաշնակցութեան երիտասարդների համար աշխատառատ ամիսներ էին։ Ութ երիտասարդական և ուսանողական միութիւնների միջոցով Հայաստանի և Արցախի 12 շրջաններում իրականացուեցին պատանեկան ճամբարներ, որոնց մասնակցեցին աւելի քան 2500 պատանիներ։ ՀՅԴ Սփիւռքի երկու երիտասարդական միութիւններ իրենց տարեկան բանակումն իրականացրեցին Հայաստան-Արցախում։ Տեղի ունեցաւ ՀՅԴ պատանեկան միութիւնների երրորդ հայաստանագնացութիւնը, որին մասնակցեցին 230 պատանիներ՝ տարբեր…

Տարերային Ահազանգներ

Այս տարի նախորդ տարիներէն քիչ մը աւելի, եւ ամէն տարի վստահաբար աւելի ու աւելի կը համոզուինք, որ մեր միջավայրը, բնութիւնը արագ կշռոյթով դէպի քայքայում ու կործանում կը սլանայ, իսկ այդ աղիտալի հեռանկարին պատասխանատուն մե՛նք ենք, բոլորս եւ իւրաքանչիւրս: Մե՛նք ենք, որովհետեւ տակաւին մեզմէ շատերս մեր անմիջական բակէն, ինչպէս կ՛ըսեն՝ մեր քիթէն անդին չենք ուզեր տեսնել,…