Նորութիւններ

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի եւ ՀՕՄ-ի պատուիրակութիւնը մասնակցեցաւ Հայաստանի անկախութեան նուիրուած ՀՀ դեսպանատան հանդիսութեան

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի եւ ՀՕՄ-ի պատուիրակութիւնը մասնակցեցաւ Հայաստանի անկախութեան նուիրուած ՀՀ դեսպանատան հանդիսութեան Հոկտեմբեր 10-ին Գանատայի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մէջ կայացաւ պաշտօնական ընդունելութիւն‘ նուիրուած ՀՀ Անկախութլան 26-ամեակին եւ Հայաստանի ու Գանատայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման 25-ամեակին: Ընդունելութեան մասնակից էին Բաբգէն Արք. Չարեան, Աբգար Եպս. Յովակիմեան, 15 երկիրներու դեսպաններ, Գանատայի արտաքին գործոց նախարարութեան բարձրաստիճան…

Արցախի համար ամենակարեւորը խաղաղությունն է

Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանը պատասխանում է «Իրավունք» թերթի հարցերին: «ԻՆՁ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ Ե՛Վ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, Ե՛Վ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ» – Տիկին Ղազարյան, կմանրամասնե՞ք, թե ինչով էր պայմանավորված այս անգամ Ձեր այցը Հայաստան: – Անցյալ շաբաթ եմ եկել Երեւան եւ երեկ էլ ՀՀ քաղաքացի դարձա: Այնպես որ, իմ այցը մասնավոր բնույթ ուներ` քաղաքացիություն ձեռք բերելու…

Հանդիպում Արցախի ՀՕՄ-ի վարչության հետ

Հոկտեմբերի 10-ին Արցախի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և Արցախի Հայ Օգնության Միության վարչության միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕՄ- Դաշնակցություն համագործակցության, առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետի այցն Իրան ևս մեկ քայլ է հայ-իրանական հարաբերություններն ավելի զարգացնելու համար

Իրան-Հայաստան հարաբերություններն էլ ավելի խորացնելու տեղ ունեն: Վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան ևս մեկ քայլ է հայ-իրանական հարաբերություններն ավելի զարգացնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանն` անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Իրան կատարած այցին: «Կարեն Կարապետյանի այցն Իրան կարևոր ձեռքբերում է Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման առումով: Ամենաբարձր մակարդակով ընդունելություն եղավ,…

Խոսրովի անտառը միտումնավոր են հրդեհել

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կարծիքը չի փոխել՝ Խոսրովի անտառը միտումնավոր են հրդեհել: «Ոչինչ բացառել չի կարելի: Արբանյակային լուսապատկերը հրդեհի հաջորդ օրը վկայում էր, որ միաժամանակ երեք օջախներ կան, որը բնածին երևույթ չէր կարող լինել, այսինքն կայծակի հետևանք չէր, որովհետև այդ օրերին չկար ամպրոպ կամ տեղումներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նախարարը: Ինչ վերաբերում է մարդու մասնակցությանը,…

Թուրքիան վստահելի գործընկեր չէ ԱՄՆ-ի համար

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև եղած առճակատման մեղավորը Թուրքիան է, և ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիներին վիզա չտրամադրելու պատճառը թուրքական կողմի արած քայլերն են: Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց՝ Թուրքիան ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին առաջինը ձերբակալեց: «Այնպես չէ, որ Միացյալ Նահանգները միանգամից է որոշել…

Հարաբերությունների ամրացում, Արցախի ուղղությամբ աշխատանքի ակտիվացում

Ֆրանսահայ պատգամավորը ներկայացրեց առաջիկա աշխատանքները Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրացում, հայկական հարցերի բարձրացում, Արցախի ուղղությամբ աշխատանքի ակտիվացում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանը ներկայացրեց օրակարգային հարցերը: «Հայաստանն ու Ֆրանսիան միշտ առանձնացել են ամուր կապերով, ջերմ հարաբերություններով, դա ավանդաբար եղել է: Ֆրանսիայի ներկայիս խորհրդարանում 3 հայ պատգամավոր կա: Մենք մեր գործունեությամբ նպաստելու…

Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանին: Ողջունելով տիկին Ղազարյանի այցը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների խորացման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նորընտիր օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի կազմին, գործունեությանը եւ հարաբերությունների սերտացմանը նպաստող փոխայցերին: Արա Բաբլոյանը եւ…

Անկարայի շարժումները` քրդական վտանգի հարաբերակցությամբ

Տարածաշրջանային իրադարձությունները արագակշռույթ տեմպերով զարգանում են։ Այս ընթացքի տարողունակության առանցքային դեր է ունեցել Քրդստանի հանրաքվեն, որը այս պահին քրդական գործոնին առաւել ազդեցիկություն է ապահովում, քան ուղղակի նոր հանրապետության ստեղծման ճանապարհ հարթում։ Անկարան քրդական գործոնի նվազեցման համար աշխուժացրել է իր արտաքին քաղաքականությունը եւ շահերի համընկնումներ նկատելով փորձում է առաջին հերթին սերտացնել հարաբերությունները Թեհրանի հետ։ Էրդողանի այցը…

Պատրաստ ենք 5-7 մլրդ դրամի չափով սուբվենցիաներ տրամադրել համայնքներին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մամուլի ասուլիսին նախարարության վերջին ինն ամիսների աշխատանքը ամփոփելիս խոսեց նախարարության իրականացրած գործերի, կատարված փոփոխությունների մասին: Նրա խոսքով` սկսել են համայնքային խնդիրների կարգավորման ինստիտուցիոնալ մասը: «Համայնքների համար պատրաստեցինք տասը ձեռնարկ` ինչպես տարբեր ուղղություններով աշխատել համայնքներում: Մենք ունեինք 18 խոշորացված համայնքներ, բայց չունեինք ծրագիր` ինչպես պետք է կառավարվեն այդ…