Նորութիւններ

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 20-ը: Այդ տարի համաժողովին, ըստ Սփյուռքի նախարարության, մասնակցում է ավելի քան 1500 մարդ 70 երկրից: Ներկա են լինելու նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ: Համաժողովի…

Անընդունելի է Դաշնակցությանը կասկածել այլասիրության քաղաքականություն վարելու մեջ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին Tert.am-ի հետ զրույցում կարևորեց այսպիսի համաժողովների իրականացում, քանի որ այն համախմբում է բոլորին: Նա նշեց, որ այնպես չէ, որ Հայաստանը իշխանությունների անունից մեկ ձայնով կարող է խոսել և ոչ էլ սփյուռքն…

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարգային հարցերին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի արտգործնախարարության և Հայ Դատի գրասենյակների համագործակցությանն առնչվող հարցեր։

ՀՅԴ օրակարգը սոցիալական արդարությունն է

Սեպտեմբերի 16-ին Աղվերանում մեկնարկել է «Հայաստանի տնտեսության ներկա վիճակի ախտորոշումը, առկա մարտահրավերները եւ զարգացման հայեցակարգային տեսլականը» թեմայով երկօրյա խորհրդաժողովը: Այն կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Մասնակցում են ՀՅԴ ղեկավար մարմինների ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, գիտնականներ, փորձագետներ: Խորհրդաժողովի ընթացքում պետք է մշակվեն երկրի տնտեսական զարգացման ՀՅԴ հայեցակարգային ուղենիշները: Դրանք կօգտագործվեն կուսակցության կողմից առաջիկա 4-5 տարիների ընթացքում: «Կառավարման…

Երկրի տնտեսական զարգացման ՀՅԴ հայեցակարգային ուղենիշները

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի զեկույցը «ՀՀ տնտեսության ներկա վիճակի ախտորոշումը, առկա մարտահրավերները և զարգացման հայեցակարգային տեսլականը» թեմայով խորհրդաժողովին Երկրի տնտեսական զարգացման ՀՅԴ հայեցակարգային ուղենիշներ Նպատակը՝ շրջափակման և դեպի ծով ելք չունենալու պայմաններում ապահովել Հայաստանի և Արցախի տնտեսական անվտանգությունը, կայուն և առաջանցիկ զարգացումը Այս նպատակին համապատասխանող տնտեսակարգի հիմնական սկզբունքներն ու մոտեցումները ՀՀ տնտեսական կարգի…

«Հայրենիք»ի Խմբագրական. Համահայկական խոհեր եւ մտորումներ

Սեպտեմբեր 2014-ին գումարուած Հայաստան-Սփիւռք հինգերորդ համաժողովին, Հ.Հ. նախագահը փակման իր խօսքին մէջ, առաջարկած էր գործօն պահել Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը եւ վերանուանել «Համահայկական Խորհուրդ», որ այսպէս պիտի դառնայ մշտական հարթակ՝ համահայկական հրատապ խնդիրներու քննարկման: Հետեւաբար, Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողովի յաջորդող նիստի ընթացքին, այս ժողովականները, վերլուծելէ եւ քննելէ ետք հարիւրամեակի…

«Ապառաժ»-ի խմբագրական. Հայ ժողովրդի պատիվը բարձր պահելու առաքելություն

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալու է Հայաստան-Սփյուռք 6-րդ համագումարը: Բնականաբար, ինչպես նախորդ համագումարներում, այս համաժողովի ընթացքում ևս քննարկվելու են բազմաթիվ կարևոր հարցեր, հատկապես՝ կապված այն ակնկալիքների հետ, որոնք ունեն Հայաստանի իշխանությունները սփյուռքյան կառույցներից և համայնքների ներկայացուցիչներից: Այս ամենի կողքին, բնականաբար, քարոզչական նյութ են դառնալու Հայաստանի գրանցած առաջընթացը և հաջողությունները, այլ խոսքով՝ արածն ու չարածը: Այս մասշտաբի…

Տեղի է ունեցել Օյունջյան «Աղավնի» արհեստի կենտրոնի ու հյուրատան բացման հանդիսավոր արարողությունը

«Աղավնի» արհեստի կենտրոնը Հովհաննես Օյունջյանի հերթական բարեգործության արդյունքն է: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հյուրեր: Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Ամբողջ մարզի և իմ անունից խոնարհվում եմ Ձեր առաջ, սիրելի դոկտոր Օյունջյան,…

Խաղաղության պակասից շատ ենք տուժել

Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է «Աշխարհի մեծ դասը»` նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներառված նպատակներին: Օրվա առթիվ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Երևանի Հերացու անվան դպրոց, ուր այցելել էին նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ: ԿԳ նախարարը նշեց, որ տեխնոլոգիական առաջընթացն այնպիսի հնարավորություն է…

Շիրակի մարզպետը բնակարանների գնման վկայագրեր է հանձնել Արթիկի Սասունցի Դավիթ 13 շենքի բնակիչներին

Սասունցի Դավիթ 13 շենքում քարաթափման դեպքի առաջին իսկ օրից Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, բնակիչների անվտանգությունով մտահոգ, կազմակերպեց նրանց վարձով բնակվելու արագ տեղավորման աշխատանքները: Չուշացավ նաև խնդիրը կառավարությունում բարձրացնելն ու կառավարության դրական արձագանքը: 43 միլիոն 940 հազար դրամ ու Արթիկի փլուզված շենքի ընտանիքների խնդիրը կլուծվի: Սեպտեմբերի 15-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը բնակարանների գնման վկայագրեր հանձնեց շենքի…