Նորութիւններ

ՀՅԴ Միջին Արեւելքի Հայ Դատի Խորհրդաժողով

Շաբաթ 2 եւ կիրակի 3 սեպտեմբերին «Շաղզոյեան» կեդրոնին մէջ տեղի ունեցաւ ՀՅԴ Միջին Արեւելքի Հայ դատի խորհրդաժողովը: Սոյն խորհրդաժողովը կ՛իյնար շրջագիծին մէջ խորհրդակցական այն հանդիպումներուն, որոնք հերթաբար տեղի կ’ունենան տարածաշրջանային մակարդակի վրայ` քննարկելու համար տուեալ տարածաշրջանին մէջ Հայ դատի գրասենեակներուն ու տեղական յանձնախումբերուն կատարած աշխատանքները եւ ուղենշելու ապագայ ընելիքները: Շաբաթ առաւօտեան ժամը 9:30-ին ՀՅԴ Բիւրոյի…

Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող պատանդ պահել այս բանակցությունները

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ասածի մեջ իսկապես նորություն չկա. խոսքը՝ Մադրիդյան փաթեթի մասին է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Վերջինս նշեց, որ անկախ նրանից՝ Հոգլանդն ինչ է ասել, ինչ չի ասել, գաղտնիք չէ, որ սեղանին դրված փաստաթուղթը իրականում Մադրիդյան փաթեթն…

ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը լուծեց անվտանգ զարգացում ապահովելու հարցը

Հայաստանը, համենայն դեպս, լուծեց անվտանգ զարգացում ապահովելու հարցը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Մաքսային Միությանն անդամակցելու (2015 թվականից՝ Եվրասիական տնտեսական միություն) մասին հայտարարությունից 4 տարի անց Հայաստանի ձեռքբերումներին ու բացթողումներին։ Նրա խոսքով՝ դա համալիր խնդիր է եւ միայն ԵՏՄ շրջանակում տնտեսական հարցերի…

ԿԳ նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին: Ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին՝ ԿԳ նախարարը արդյունավետ աշխատանք է մաղթել հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին և հյուրերի խնդրանքով ներկայացրել ՀԲ աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերը: ԿԳ…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

6-7 Սեպտեմբեր 1955. Պոլսոյ յոյները զոհ գացին թրքական պետութեան հրահրած ամբոխային լայնածաւալ խժդժութեանց

Սեպ­տեմ­բե­րի այս օ­րե­րուն, 62 տա­րի ա­ռաջ, թրքա­կան այ­լա­մեր­ժու­թեան, ցե­ղա­պաշտ ազ­գայ­նա­մո­լու­թեան եւ վայ­րագ բար­բա­րո­սու­թեան ա­հա­ւոր «գի­նար­բուք» մը տե­ղի ու­նե­ցաւ ­Կոս­տանդ­նու­պոլ­սոյ փո­ղոց­նե­րուն մէջ։ Սեպ­տեմ­բեր 6ի ե­րե­կո­յեան սկսաւ եւ մին­չեւ 7 ­Սեպ­տեմ­բե­րի կէ­սօ­րը շա­րու­նա­կո­ւե­ցաւ մո­լեգ­նած թրքա­կան ամ­բո­խի կա­տա­ղի յար­ձա­կու­մը ա­մէն ին­չի վրայ, որ յու­նա­կան էր։ Պա­տա­հա­կան յոյն ան­ցորդ­ներ, յու­նա­կան խա­նութ­ներ եւ հաս­տա­տու­թիւն­ներ ու յոյ­նե­րու բնա­կա­րան­ներ, անխ­տիր բո­լո՛­րը, թի­րախ…

4-7 ­Սեպ­տեմ­բեր 1922. ­Ժը­նե­ւի մէջ գու­մա­րո­ւե­ցաւ «­Հա­յա­սէր­նե­րու ­Մի­ջազ­գա­յին ­Լի­կա»յին պատ­մա­կան հա­մա­գու­մա­րը

Սեպ­տեմ­բե­րի այս օ­րե­րուն (4էն 7), 95 տա­րի ա­ռաջ, «­Հա­յա­սէր­նե­րու ­Մի­ջազ­գա­յին Լի­կա»ն ­պատ­մա­կան հա­մա­գու­մար մը ու­նե­ցաւ ­Ժը­նե­ւի մէջ (­Զո­ւի­ցե­րիա), հայ ժո­ղո­վուր­դին դէմ թրքա­կան պե­տու­թեան գոր­ծադ­րած ցե­ղաս­պա­նու­թեան զո­հե­րուն՝ վե­րապ­րող բիւ­րա­ւոր հայ գաղ­թա­կան­նե­րուն տէր կանգ­նե­լու հիմ­նա­կան օ­րա­կար­գով։ Զ­միւռ­նիոյ շուրջ մղո­ւող յոյ­նեւթր­քա­կան բուռն պա­տե­րազ­մի ար­հա­ւիր­քի օ­րերն էին, յոյ­նե­րով եւ հա­յե­րով բնա­կո­ւած հի­նա­ւուրց, այ­լեւ մե­ծա­պէս ծաղ­կուն ա­ռեւտ­րա­կան-մշա­կու­թա­յին քա­ղա­քի քե­մա­լա­կան գրաւ­ման…

Մեր նպատակը մեկն է՝ Հայ դատը, Հայաստանի գոյատևումը, անվտանգությունը և կենսունակությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հարցազրույցի սկիզբը՝ այստեղ: – Անցնենք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Այովան դարձավ ԱՄՆ 47-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ նշանակություն ունի այս նահանգի կողմից բանաձևի ընդունումը: – Այս տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին Տեխասը և Այովան: Վերջին 15-20 նահանգները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը, չունեն…

Խորհրդաժողով` նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 26-ամյակին

Արցախի Հանրապետության հռչակման 26-ամյակի կապակցությամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, այլ միջոցառումների շարքում, կազմակերպել էր խորհրդաժողով: Խորհրդաժողովը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին, Երեւանում, «ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԵՐ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ» խորագրի ներքո: Խորհրդաժողովին հրավիված էին Հայաստանի եւ ԼՂՀ խորհրդարանականներ, կառավարությունների անդամներ, կուսակցական գործիչներ, մտավորականներ, վերլուծաբաններ, փորձագետներ, լրագրողներ եւ ուրիշներ: Խորհրդաժողովը սկսվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բացման խոսքով: Իր…

Աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարության անդամները սեպտեմբերի մեկին այցելել են Գյումրի: Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է,…