Նորութիւններ

ՊԵՏՕ (Ա­ղեք­սանդր ­Պետ­րո­սեան, 1870-1896). ­Հայ ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ան­պար­տե­լիու­թեան աղ­բիւ­րը

Յու­նի­սի 20էն 24 եր­կա­րող օ­րե­րուն, ո­րոշ աղ­բիւր­նե­րու հա­մա­ձայն՝ հա­ւա­նա­բար ­Յու­նիս 23ին, 121 տա­րի ա­ռաջ՝ 1896ին, «­Գա­րա­հի­սար լե­րան կրծքին՝ նա էլ ըն­կաւ վի­րա­ւոր. կուրծ­քը պատ­ռած, սիր­տը խո­ցո­ւած, չար թշնա­մու գնդա­կով»… Այդ­պէս ծան­րօ­րէ՛ն վի­րա­ւոր, բայց մին­չեւ վեր­ջին շունչ կռի­ւը շա­րու­նա­կե­լով՝ հա­րիւ­րա­ւոր իր զի­նա­կից­նե­րուն հետ նա­հա­տա­կո­ւե­ցաւ ան­զու­գա­կան ­Պե­տօ։ Ամ­բողջ ­Յու­նիս ա­մի­սը, այդ տա­րի, օր­հա­սա­կան օ­րեր բա­ժին հա­նեց ­Վան-Այ­գես­տա­նի…

Ակնարկ. Պաքու Կը Կրակէ ԵԱՀԿ-ի Ուղղութեամբ. Հասցէականէն Դէպի Պատժելիութիւն Անցումի Անհրաժեշտութիւնը

Արցախի եւ Ազրպէյճանի սահմանագիծին վրայ միանգամայն երեք եւ ապա չորրորդ զոհ տալը ցնցիչ է անշուշտ եւ խորագոյն ցաւի կ՛առաջնորդէ համայն հայկական աշխարհը: Վերջին շրջանին նկատելի էր, որ շփման գիծի երկայնքին հայկական կողմը դիրքերը օժտած էր ռազմական արհեստագիտութեան համարժէք սարքերով, պաշտպանունակութեան աստիճանաչափը բարձրացնող եւ հակառակորդի շարժումներուն մինչեւ խորերը դիտարկող տեսանելիութեան գործիքակազմերով: Այս իրողութիւններուն իբրեւ անմիջական արդիւնք…

Արցախ-Ատրպէյճան վերջին լարուածութեան շուրջ

Ատրպէյճան կը շարունակէ լարել արդէն սրուած իրավիճակը Արցախ – Ատրպէյճան շփման գիծին վրայ: Երէկուընէ մինչ այսօր չորս հայ զինուորներ նահատակուեցան Ատրպէյճանի կողմէ հայկական դիրքերուն դէմ իրագործուած ռմբակոծութեան հետեւանքով: Վերջին 24 ժամերուն ընթացքին արձանագրուեցան ապրիլ 2-5 2016 քառօրեայ պատերազմէն ետք զինադադարի ամենէն լուրջ խախտումները: ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակը իր ցաւակցութիւնները կը յայտնէ պարտականութեան վրայ…

Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելով ավելի շատ բան է ձեռք բերել, քան մյուս պետությունները` ԵՄ-ի հետ

որ Եվրամիության հետ Հայաստանը շուտով կստորագրի համագործակցության նոր պայմանագիր, որտեղ ինչ-որ չափով կլինեն նաև առևտրային և տնտեսական հարաբերություններ, վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը իրականում չի խոչընդոտում եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա` Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրը ունենալու հիմնական չցանկացող կողմը ԵՄ-ն էր: «Եթե ԵՄ-ն մերժողական, նեղացածի կեցվածք չորդեգրեր,…

19 ­Յու­նիս 1920. ­Պա­քո­ւի հա­յու­թեան ջար­դա­րա­րը՝ ­Խան-­Խոյս­կի ա­հա­բե­կո­ւե­ցաւ Ա­րամ Եր­կա­նեա­նի ձե­ռամբ

Յու­նիս 19ին, 97 տա­րի ա­ռաջ, Ատր­պէյ­ճա­նի մու­սա­ւա­թա­կան ա­ռա­ջին կա­ռա­վա­րու­թեան նա­խա­գա­հը՝ ­Ֆա­թա­լի ­Խան ­Խոյս­կի ա­հա­բե­կո­ւե­ցաւ ­Թիֆ­լի­սի ­Գո­լո­վինս­կի փո­ղո­ցին (այժմ` ­Ռուս­թա­վել­լի պո­ղո­տայ) վրայ։ Ա­հա­բե­կի­չը Ա­րամ Եր­կա­նեան ա­նու­նով դաշ­նակ­ցա­կան ե­րի­տա­սարդ մըն էր, որ իր յան­դուգն գոր­ծո­ղու­թեամբ ա­ռա­ջին եւ կա­րե­ւոր քայլ մը նե­տեց թուր­քե­ւա­զե­րի հա­յաս­պան ջար­դա­րար­նե­րուն ար­դար դա­տաս­տա­նի եւ մա­հա­պա­տի­ժի ար­ժա­նաց­նե­լու Հ.Յ.Դ. 9րդ Ընդ­հա­նուր ­Ժո­ղո­վի ո­րո­շած «­Նե­մե­սիս» ծրագ­րի գոր­ծադ­րու­թեան…

«Ապառաժ»ի խմբագրական. Ելնելով պետության գոյության փաստից

Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող իրադարձությունները բավականին արագ զարգացումներ արձանագրեցին: Կարծես թե նախօրոք ծրագրված սցենարով Քաթարը հայտնվեց արաբական աշխարհի խորթ եղբոր դերում: Հիմնական մեղադրանքը թեև միջազգային ահաբեկչությանը նյութական միջոցներ հատկացնելն էր, սակայն խորքում Թրամփի` տարածաշրջան այցելության շեմին Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հասցեին հնչեցված իրանամետ հայտարարությունն էր: Մյուս կարևորագույն իրադարձությունը Թեհրանում տեղի ունեցած…

Փոխվենք, որ օրհներգը չփոխենք

Շառլ Ազնավուրն անվիճելի մեծություն է, աշխարհահռչակ հայ, որի խոսքը գետնին գցել, չհարգել, չլսելու տալ չի լինի: Մյուս կողմից էլ՝ մենք այնպիսի ժողովուրդ ենք, որ պաշտում ենք մեր մեծերին: Ահավասիկ, մենք Գարեգին Նժդեհի, Հովհաննես Թումանյանի, Չարենցի, Արամ Խաչատրյանի, Վահրամ Փափազյանի, Մեսրոպ Մաշտոցի, Խորենացու հետնորդն ու ժառանգորդն ենք: Բայց, ցավոք, մեր կոչումն ու միսիան հենց ժառանգորդ լինելով…

Քարոզչական Պատեհապաշտութիւն, Քաթար Եւ Հայաստան

Մ. Արեւելքի եւ տարածաշրջանի զարգացումները այսօր քարոզչական ուժեղ լուսարձակներու տակ են։ Քաթարի նկատմամբ Ս. Արաբիոյ ու իր մանր ֊ մունր վասալներուն կողմէ որդեգրուած պատժամիջոցներու «հիմնաւորումները» նոյնիսկ խաշած հաւը կրնան ծիծաղեցնել։ Չակերտեցինք «հիմնաւորումներ» բառը, որովհետեւ մինչ անցնող առնուազն 5 տարիներու ընթացքին Ս. Արաբիա եւ Քաթար ձեռք ձեռքի տուած առնուազն 7 ֊ 8 միլիառ տոլար ծախսեցին ՏԱՀԵՇի…

Դպրոցներն ապաքաղաքականացնելու, տնօրենների ընտրության կարգը փոխելու` ԿԳՆ-ի ծրագրերը

Դպրոցներն ապաքաղաքականացնելու համար առաջիկայում հստակ քայլեր կարվեն: ԿԳ նախարարությունն արդեն կառավարությանն է ներկայացրել օրենսդրական բարեփոխումների ծրագիր, բացի այդ` միջազգային փորձը տեղայնացնելու համար աշխատանքներ են իրականացվում: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունը երկու ուղղությամբ է քայլեր իրականացնում` փոփոխություններ կանոնադրության մեջ, որոնք արդեն կառավարության քննարկմանն են ուղարկել, և դպրոցների խորհուրդների, տնօրենների գործունեության,…

Կառավարության նոր ծրագիրն իր հստակությամբ, չափելիությամբ տարբերվում է նախորդներից

ՀՅԴ-ն արդեն ծանոթացել է կառավարության նոր ծրագրի աշխատանքային տարբերակին, եղել են քննարկումներ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի գնահատմամբ, կազմված է համապարփակ և շատ մանրակրկիտ ծրագիր՝ հստակ ժամանակացույցով, ժամկետներով, ոլորտային հստակ առաջադրանքներով: «Խորապես համոզված եմ, որ սա հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է, տարի առ տարի որ ոլորոտում ինչ պետք է կատարվի»,- այսօր ​Ազգային ժողովում լրագրողների…